Հայերեն
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան 

Եթե Ադրբեջանին հաջողվի վնասել հանքարդյունաբերությունը Հայաստանում, դա կլինի նրանց համար պատերազմի մի նոր հաղթանակ՝ տնտեսական ոլորտում

Քաղաքականություն

Այն, որ Հայաստանում, ինչպես ցանկացած զարգացող երկրում, որտեղ բազմաթիվ ոլորտներում ներդրված չեն ժամանակակից չափորոշիչներ, կան բնապահպանական խնդիրներ, անվիճելի աքսիոմա է։ Ընդ որում, դրանք կան ամենուր՝ գյուղատնտեսության ոլորտում՝ պեստիցիդների անվերահսկելի կիրառման, ջրի վատնման տեսքով, քաղաքային տրանսպորտի ու շինարարության անմխիթար վիճակի՝ ահռելի բնապահպանական և առողջապահական հետևանքների տեսքով, աղբահանության կամ աղբաչհանության տեսքով, երբ տոքսիկ նյութերը պարզապես թափվում են անվերահսկվող աղբավայրեր՝ ներթափանցելով հողի ու ջրի մեջ, և այլն։

Սակայն, ինչպես հայտնի է, բնապահպանական այս, երբեմն շատ ավելի լուրջ խնդիրները չեն արժանացել հայաստանյան բնապահպանների այն ուշադրության նույնիսկ մեկ տոկոսին, որին արժանացել է հանքարդյունաբերությունը։ Իհարկե, հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որն արժանի է բնապահպանների ուշադրությանը, արժանի է նաև քննադատությանը, քանի որ պոստսովետական երկրներում, ոչ միայն Հայաստանում, այն միշտ չէ, որ պատշաճ է իրականացվել։ Բայց արդյոք այն ահասարսուռ պատկերը, որը մի քանի տասնամյակ շարունակ ներկայացրել են հայաստանյան ակտիվիստական շրջանակները, աղերս ունե՞ր իրականության հետ։ Ոչ պակաս կարևոր է նաև, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ր այդպես վարկաբեկել Հայաստանի տնտեսության հիմք հանդիսացող ոլորտը՝ որպես կանոն, ասածների որևէ գիտական ապացույց չունենալով։

Երբ չճշտված տվյալներ, ապատեղեկատվություն տարածող խմբերը վարկաբեկում էին երկրի տնտեսության կարևորագույն ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, թերևս չէին ենթադրում, թե իրականում որքան ահռելի են իրենց ծավալած գործունեության վնասները։ Կարծիքներ կան, որ ոմանք դա անում էին որոշ արտասահմանյան հիմնադրամներից դրամաշնորհներ ակնկալելով, ոմանց գրավում էր մարդասիրական և բնասիրական վեհ կերպարի ստեղծումը։ Գուցե նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր թշնամին հեշտությամբ այս ամենը կկիրառի Հայաստանի դեմ որպես զենք։

Եվ ահա որպես արդյունք կամ հետևանք, այսօր Ադրբեջանին շատ չարչարվել պետք չէ, ամեն ինչ նրա փոխարեն արված է, վերցնում են հայ բնասեր-բնապահպան-ակտիվիստների գեներացրած «ահազանգերը», հազարավոր պետիցիաները, միջազգային մամուլում իրենց իսկ ստեղծած հոդվածները, հայ ակտիվիստների հարցազրույցներն այն մասին, թե ինչպես է Հայաստանը «աղտոտում» տարածաշրջանը և դիմում աշխարհի կարևորագույն կենտրոններին՝ ասելով․ «Հենց իրենք՝ հայերն են հաստատում, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում ամբողջ տարածաշրջանին, աշխարհին, գալակտիկային, պետք է արգելել Հայաստանի հանքահումքային ձեռնարկությունների գործունեությունը»։ Սա, ադրբեջանցիների համոզմամբ, լիովին լեգիտիմ կամ կիսալեգիտիմ իրավունք է տալիս իրենց կրակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կամ պահանջել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակումը։

Եվ ինչո՞ւ միայն հայաստանցիները: Սփյուռքում ևս կային հեռվից հայրենիքը սիրող «բնապահպաններ», որոնք ակտիվորեն զբաղված էին Հայաստանում նախատեսված հանքարդյունաբերական ներդրումները ձախողելով։ Այս ոլորտի զարգացումներին հետեւած մարդիկ կհիշեն թերեւս, թե ինչպես էր ԱՄՆ-ում բնակվող ոմն Հարություն Բրոնոզյան օվկիանոսից այս կողմ հաջողացնում հեռավար «հետազոտություններ» իրականացնել, «ուսումնասիրությունների» տվյալներ հրապարակել, «ապացուցել», թե տվյալ հանքը (կարևոր չէ անգամ՝ որը), կործանելու է Հայաստանը, Ջերմուկը, Սևանը, երևի՝ նաև Բաքուն։ Կհիշեք երեւի, որ դրա համար սփյուռքահայ «բնապահպանը» վարձել էր միջազգային թանկ վարձատրվող էքսպերտների, հավանաբար, մի քանի տասնյակ հազար դոլար էր ծախսվել ինչ-որ զեկույցներ գեներացնելու վրա։ Քանի-քանի՝ հազարավոր էջերի այլ զեկույցներ են գրվել, հարցազրույցներ տրվել, շարժումներ կազմակերպվել, որքան ժամանակ, ջանք ու ռեսուրս է ծախսվել ապացուցելու համար, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը տարածաշրջանային աղետ է։ Ինչ խոսք, աշխատանքն ըստ արժանվույն գնահատվել է։

Ահավասիկ, հերթական գնահատականը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի բնապահպանական հանցագործությունների հարցով։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, քննություն է տարվում ՀՀ սահմանամերձ գոտու Արաքս (Արազ՝ ըստ ադրեջանցիների) և Ողջի (Օխչուչայ՝ ըստ ադրբեջանցիների) գետերի «աղտոտվածության փաստով»։

Նշվում է, որ երկար ժամանակ անդրսահմանային Ողջի գետի ինտենսիվ աղտոտումը Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկության՝ Գարաջանի (ըստ երևույթին նկատի ունեն Քաջարանի) պղնձամոլիբդենային և Գաֆանի (ամենայն հավանականությամբ՝ Կապանի) լեռնահարստացման կոմբինատների կողմից, ինչպես նաև Երասխ գյուղում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը՝ «առանց ադրբեջանական կողմի հետ խորհրդակցության է և շրջակա միջավայրի պահպանության պայմանների խախտմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», այսպիսին է Ադրբեջանի դատախազության ձևակերպումը։ Ընդգծվել է նաև իրենց երկրի իրավասու մարմինների հետ շրջակա միջավայրին հասցված վնասը պարզելու հարցում համագործակցության կարևորությունը։ Թերևս այստեղ մեկ անարդարություն հաստատապես կա՝ համագործակցություն, ինչ խոսք, եղել է, նրանց ներկայացրած տվյալների մի մասը հորինվածք է, մյուս մասը հիմնականում հավաքել են Հայաստանում և արտերկրում ապրող «մտահոգ» հայ «մասնագետները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի բնապահպանները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ թվարկված էին Հայաստանի այն ձեռնարկությունները, որոնք, իրենց կարծիքով, աղտոտում են շրջակա միջավայրը և էկոհամակարգի ոչնչացմամբ վտանգ են առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Նրանք կոչ էին արել Հայաստանի կառավարությանն անհապաղ դադարեցնել այդ ձեռնարկությունների գործունեությունը։ Ի պատասխան Փաշինյանը ներկայացրեց Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի հրապարակած 2022 թ.-ի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը, որի համաձայն Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդը: Վերջերս ՀՀ ՏԿԵՆ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, թե ուրախ է, որ վերջապես Հայաստանի իշխանությունները հիմնվում են այս կարևոր ցուցանիշների վրա, որոնք ապացուցում են, որ տարածաշրջանում Հայաստանը առաջատար է՝ հանքարդյունաբերական ոլորտի միջազգային չափանիշների առումով։ Նրա խոսքով, պատահական չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքերը, քանի որ դրանք մեր երկրի տնտեսական ողնաշարն են: «Եթե Ադրբեջանին հաջողվի վնասել հանքարդյունաբերությունը Հայաստանում, դա կլինի նրանց համար մի նոր պատերազմի հաղթանակ՝ տնտեսական ոլորտում»,-ասել է նա։

Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումներն արտահայտված են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գնահատականներում, այն դեպքում, երբ Ադրբեջանը դուրս է մնացել այդ նախաձեռնությունից 2017 թ.-ից՝ պահանջվող չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։

Փաստորեն, Հայաստանը մի քանի անգամ ավելի շատ ցուցադրելու և հպարտանալու բան ունի այս ոլորտում, քան հարևան երկրները։ Գուգլ որոնողական համակարգի միջոցով կարելի է գտնել ամենատարբեր աղբյուրների հոդվածներ, որոնք ներկայացնում են բայրաքթարների ու ֆոսֆորային զենքերի առքն ապահովված Ադրբեջանի նավթարդյունաբերության՝ տարածաշրջանի բնությանը հասցրած վնասները։ Նաև այն մասին, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպիսի բիրտ հակազդեցություն են ցույց տալիս արդյունաբերական աղետալի վնասների դեմ ձայն բարձրացնող իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ։ Այս ամենը ցանկության դեպքում հնարավոր է բացահայտել և բարձրաձայնել, միայն թե այս դեպքում այդ իրապես բնապահպանական գործունեության մղումը ոչ թե գրանտներն են լինելու, այլ պարզ հայրենասիրությունը։

Հայաստանյան եւ սփյուռքի ակտիվիստները տասնամյակներ շարունակ ահռելի ժամանակ, միջոցներ, ջանք ու եռանդ են ծախսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ հազարավոր հոդվածներ, գիտական ու փսեվդո-գիտական աշխատություններ, դոկումենտալ ֆիլմեր, հազարավոր հարցազրույցներ, հաղորդումներ պատրաստելու վրա։ Ինչպես տեսնում ենք, առայժմ նույն եռանդը չկա՝ Ադրբեջանի մասին նույնաբովանդակ աշխատություններ պատրաստելու ուղղությամբ։

Հայրենասիրության, եթե կուզեք՝ բնապահպան լինելու իրական չափորոշիչը հենց դա պետք է լինի։ Օրինակ՝ հայաստանյան հանքերից մեկի դեմ պայքարի համար մի քանի արտասահմանյան ընկերություն վարձած մեր սփյուռքահայ բարեկամը քանի՞ հազար դոլար է պատրաստ ծախսել նույնպիսի հետազոտություն Ադրբեջանի մասին պատվիրելու համար։ Թեև, ցավոք, պետք է արձանագրել, որ այս դաշտում մեր հասարակական սեկտորի կողմից ցուցաբերվող ակնհայտ քչախոսությունն արդեն իսկ խոսուն է։

Արման Գրիգորյան

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՈւժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Մոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Տաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը