Հայերեն
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է 

ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Հասարակություն

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շահագրգռված է, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում առավել շատ երեւա: «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների սիրողական մրցաշարից ավելի լավ հնարավորություն չէր էլ կարող լինել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:

Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ ԶՊՄԿ-ի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար, որին մասնակցելու է 8 երկրի 80 լրագրող: Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ մրցաշարի օրերին Կապանում սպասվում է մեծ ֆուտբոլային տոն:

«Մեր գործընկերների կողմից առաջարկ ստացանք լրագրողների հերթական մրցաշարը կազմակերպել, բայց այս անգամ ոչ թե Երեւանում, այլ Հայաստանի մարզերից մեկում: Մեր կողմից գաղափար առաջացավ մրցաշարն անցկացնել Սյունիքում: Շատ ուրախ եմ ասել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անմիջապես մեր առաջարկն ընդունեց եւ ասաց, որ պատրաստ է աջակցել մրցաշարն անցկացնելուն մեկ պայմանով, որ այն տեղի կունենա Կապանում:

Մրցաշարին մասնակցելու է 8 թիմ, այդ թվում՝ Գերմանիայի, Ռումինիայի, Լիտվայի, Եգիպտոսի, Մոլդովայի, Վրաստանի, նաեւ Հայաստանի երկու թիմերը՝ Երեւանի եւ Կապանի թիմերը: Մրցաշարն անցկացվելու է Կապանի քաղաքային ստադիոնում: Ակնկալվում է մեծ ֆուտբոլային տոն: Նախադեպը չունեցող միջոցառում է լինելու, որում ընդգրկված են լինելու 80 լրագրողներ միջազգային լրատվամիջոցներից եւ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ներից:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը ջանք չի խնայել, որ քաղաքի համար եւս տոն դառնա այդ օրը: Մենք ունենք գործընկերների մեծ ցանկ: Բոլորը ձգտում են անել ամեն ինչ, որպեսզի մրցաշարը փայլուն անցնի: Ունենալու են այցելություններ Տաթեւի վանք, Կապանում կունենանք արտադրական տուրեր: Լավ ծրագիր ենք մշակել: Թիմերի մի խումբն արդեն Երեւանում է, մյուս մասը կժամանի վաղը: Սկզբում կայցելենք Եղեգնաձոր, հետո Տաթեւ, որից հետո կհանգրվանենք Կապանում: Կայցելենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Բուն մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ին եւ կմեկնարկի առավոտյան 11:00-ից:

Բոլոր թիմերը խաղալու են միմյանց դեմ: Յուրաքանչյուր թիմ անցկացնելու է 7-ական խաղ․ տեւելու են 20-ական րոպե՝ 10 րոպե ընդմիջումով: Չորրորդ խաղից հետո լինելու է ընդմիջում, որի ընթացքում խաղարկվելու են արժեքավոր նվերներ, ապա մրցաշարը կշարունակվի: Երեկոյան պաշտոնյաների մասնակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության մասնակցությամբ կլինի մրցանակաբաշխություն:

Թիմերը կազմված են միայն լրագրողներից: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չկան: Կան սպորտային լրագրողներ, բլոգերներ, ինֆլյուենսերներ:

Բոլորը հասկանում են, որ հաղթելու համար չեն եկել, այլ ավելի շատ շփվելու, երկիրը ճանաչելու: Մեր գերագույն նպատակն է միջազգային լրատվամիջոցների շնորհիվ ցուցադրել Սյունիքը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, այնպես անել, որ իրենք ցանկանան նորից գալ Հայաստան: Բնականաբար Սյունիքի ընտրությունը պատահական չէր՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով: Սա նաեւ մեր փոքրիկ աջակցությունն է սյունեցիներին: Մենք ուզում են մի փոքր տոն բերել իրենց տներ, որպեսզի իրենց մտահոգությունները մեկ օր հետին պլան մղվեն: Ուզում ենք ցույց տալ, որ Սյունիք այցելելը բացարձակ վտանգավոր չէ»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի խոսքով Սյունիքի ընտրությունը աշխարհաքաղաքական նշանակություն ունի:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աջակցում է այս նախաձեռնությանը այն պատճառով, որ Սյունիքն այս պահին ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող մարզն է, եւ սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու, որ Սյունիք այցելելն անվտանգ է, այնտեղ կյանքը շարունակվում է: Շատ բնական էր մեր աջակցության պատճառը: Մեր ընկերությունը մարզում սոցիալական մեծ ծրագրեր է իրականացնում, նաեւ առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերում սպորտին:

Միայն նախորդ տարի 500 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերել տարբեր մարզաձեւերի: Ֆուտբոլին առանձնահատուկ վերաբերմունք ունենք: «Սյունիք» ֆուտբոլային ակումբը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Մեր ընկերության կողմից ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվում է: Ընդամենը երկու տարի գործելով՝ ակումբն այս պահին Առաջին խմբում առաջատարն է: Հույս ունենք, որ կդառնան չեմպիոն: Այսքանով բնական է մեր աջակցությունը լրագրողների սիրողական մրցաշարին:

Մենք շահագրգռված ենք, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում մաքսիմում շատ երեւա: Սրանից լավ հնարավորություն առաջիկայում չէր էլ լինելու: Սա նաեւ պետական քաղաքականության մաս է, որը մենք՝ Պղնձամոլիբդենային կոմբինատը կիսում է: Մարզերի զարգացման, տուրիստական ներուժի առումով այս մրցաշարը հրաշալի նախաձեռնություն է:

Լրագրողները կունենան նաեւ այցելություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ կտեսնեն, թե Հայաստանի խոշորագույն հարկատուն ինչիպիսի բարձր տեխնոլոգիական միջոցներով եւ դժվարությամբ է հանքարդյունաբերությունը տեղի ունենում Սյունիքում:

Այս միջոցառումը Սյունիքի եւ սյունեցիների համար է եւ իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա մարզի վրա: Ցանկանում եմ բոլորին հրավիրել Սյունիք, Կապան: Երկրպագուներին կոչ եմ անում անպայման գալ խաղին, քանի որ իսկապես տոն է լինելու: Նաեւ խաղարկություններ են լինելու՝ պրոֆեսիոնալ գնդակ, «Սյունիք» ակումբի մարզահագուստ, հեծանիվ, սմարթֆոն եւ այլն: Այս ամենն արված է, որպեսզի ստադիոն գալը դառնա նաեւ մոտիվացնող: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է, որ հետաքրքիր է լինելու»,- նշեց Արայիկ Մարգարյանը:

Լուսինե Շահբազյան

⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում են