Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Օդում կախված հարցեր, ահագնացող խնդիրներ, բողոքի անհասցեականություն․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Արցախն ամբողջապես հայաթափվել է։ Բնական է, որ այդ իրադարձության հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, բայց միայն օրերս բողոքի ակցիա տեղի ունեցավ, այն էլ՝ ոչ թե կառավարության, այսինքն՝ գլխավոր մեղավորի աշխատավայրի մոտ, այլ Հայաստանում Արցախի ներկայացուցչության: Նախ՝ ի սկզբանե հասկանալի չէր, թե ինչ որոշակի պահանջներ են դրվում բողոքավորների կողմից և որքանով են դրանք իրատեսական։ Պարզվեց, որ նրանց տարբեր հատվածներ տարբեր պահանջներ ունեն։

Օրինակ՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նշում էր, թե Արցախցի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների գույքը, որ նրանք ձեռք են բերել Հայաստանում, պետք է իրավապահները հատ-հատ ստուգեն։ Ընդ որում, խոսքը ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից չարաշահումների ու ապօրինի հարստացման մասին էր, և դա՝ այն դեպքում, երբ բռնագաղթի ենթարկված արցախցիներից շատերը սոցիալապես դժվարին իրավիճակի առաջ են կանգնած։ Եվ բողոքավորների այս խումբը իրենց պատկերացրած ձևերով ձգտում էր հասնել ապօրինի հարստացածների պատժվելուն կամ նրանց կուտակած միջոցները մյուս արցախցիներին բաժանելուն։ Բողոքի դուրս եկած արցախցիների մի մասին էլ, ըստ երևույթին, հետաքրքրում էին այնպիսի հարցեր, թե ովքեր են լուծելու իրենց սոցիալական խնդիրները, իրենց հուզող տարբեր հարցերով ում կարող են դիմել, մանավանդ որ Արցախի օպերատիվ շտաբը դադարեցրել է իր աշխատանքները, ընդհանրապես ի՞նչ է իրենց սպասում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։

Ճիշտ է, ԱՀ նախագահը փորձեց բացատրել, որ իր իսկ ստորագրած հրամանագրով պետությունը չի կարող լուծարվել, մյուս կողմից էլ՝ ներկայացրեց, թե ադրբեջանական ներխուժման սպառնալիքի պայմաններում է հրապարակվել այն, այդուամենայնիվ, արցախցիների հետագա ճակատագրին առնչվող բազմաթիվ թեմաներ մնում են հարցական, և Արցախի գործող իշխանությունները հանրության հետ խոսելու, պարզաբանումներ տալու և առանցքային հարցերում հստակեցումներ մտցնելու խնդիրներ ունեն։ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքը ցույց տվեց, որ հավաքվածների շարքում կային նաև ՀՀ իշխանական շրջանակների կողմից ուղղորդված մարդիկ, որոնց խնդիրը Արցախում տեղի ունեցածի մեղավորությունը ՀՀ իշխանությունների դաշտից դեպի Արցախի նոր իշխանությունների դաշտ տեղափոխելն էր, ինչպես նաև զուգահեռ՝ հավաքի ժամանակ բախումներ հրահրելը։

Ի դեպ, վերջին շրջանում շատ է քննարկվում այն թեման, որ եթե բռնագաղթի հետևանքով Հայաստան եկած արցախցիների դժգոհությունները հասունանան, ապա ՀՀ իշխանությունները կարող են խնդիրների առաջ կանգնել, իսկ եթե նրանց հարի նաև հայաստանյան հասարակության՝ իշխանություններից դժգոհ հատվածը, ապա նաև իշխանափոխության հարց կարող է բարձրանալ։ Ուստի, ՀՀ գործող իշխանությունները փորձում են մի կողմից՝ նախօրոք կանխել այդպիսի սցենարը և ամեն ինչ անել, որ արցախցիները պառակտվեն, միասնական դիրքերից հանդես չգան ու կարևոր հիմնահարցերից իրենց ուշադրությունը շեղեն դեպի երկրորդական հարցեր, մյուս կողմից էլ ֆոն ստեղծել, որպեսզի Հայաստանի ղեկավարությանը հեռացնեն պատասխանատվությունից, չնայած որ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևն էլ դրանից հետո անցավ կոշտ գործողությունների։

Ավելին, երբ պաշարված Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, Փաշինյանն ընդամենը դիտորդի դերում էր: Բռնագաղթից հետո Փաշինյանը գեթ մեկ անգամ չի ընդունել արցախցիներին կամ Արցախի նախագահի հետ չի հանդիպել՝ նրանց հուզող խնդիրները հասկանալու համար, սակայն ջանում է ցույց տալ, թե իր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին օգնելու համար։ Երեկ էլ Փաշինյանն ու իր քպականներն այնպիսի պաթոսով էին հայտարարում աջակցության «նոր ծրագրի» մասին, կարծես սեփական գրպանից էին այդ գումարները վճարելու, իսկ արցախցիների խնդիրներն էլ համակարգային լուծումներ էին ստանալու: Իսկ իրականում բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներն ավելի շատ լուծվում են անհատների միջոցով, քան պետության: Եվ պետական համապատասխան մարմինների անկազմակերպվածության, հաճախ անգործության արդյունքում արցախցիները անորոշության մեջ են հայտնվել։

Ավելին, ինչպես նույն Փաշինյանն ասաց, արդեն իսկ մի քանի հազար արցախցի հեռացել է երկրից, ու այս միտումը, ցավոք, պահպանվում է։ Արցախցիների արտագաղթը վկայում է այն մասին, որ իշխանությունները ընդունակ չեն անգամ հարյուր հազար բռնի տեղահանվածների պահել մեր երկրում։ Խորքային առումով նրանք նույնիսկ մոտիվացված էլ չեն, որ արցախցիները մնան, քանի որ որոշ ժամանակ անց Արցախի հարցը կարող է նորից բարձրանալ, իսկ իրենք հազիվ էին ազատվել այդ «բեռից», որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեն ու «խաղաղության դարաշրջան» բացեն։ Այնինչ, մեր ազգային շահերը պահանջում են արցախցիներին ամեն գնով պահել Հայաստանում, որտեղ պետք է գործի նաև Արցախի կառավարությունը, ապա բարենպաստ պայմանների դեպքում ապահովել այդ մարդկանց վերադարձն իրենց պատկանող տարածքներ, որպեսզի գոնե հայաբնակ տարածքները հակառակորդը չյուրացնի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա Սողոմոնյան