Հայերեն
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» 

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ. թուրք վերլուծաբան

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ermenihaber.am-ը զրուցել է թուրք լրագրող, քաղաքական վերլուծաբան, «The Philos Project»-ի գիտաշխատող Ուզայ Բուլութի հետ, ով նախկինում բնակվել և աշխատել է Անկարայում:

Նա զբաղվում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմականության ուսումնասիրման հարցերով։ Հետազոտել և վերլուծել է Ադրբեջանի՝ 2020-2023 թվականների պատերազմն ու ցեղասպանությունը Արցախի դեմ։

- Պանթուրքիզմը և իսլամական ջիհադը 2020-2023 թվականների ադրբեջանա-թուրքական պատերազմի շարժիչ գաղափարախոսություններն են, որը նաև ներառում էր ցեղասպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ։ Պանթուրքիզմի (այսինքն՝ թուրքիզմ, պանթուրանիզմ կամ թուրանիզմ) գաղափարախոսությունը պնդում է ենթադրյալ թուրքական ռասայի գերազանցությունը և ցանկանում է բոլոր «թուրքերին»  համախմբել «Թուրան» կոչվող երկրի ներքո, որը կտարածվեր Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք։

Հիմնականում այն թիրախավորում է Կենտրոնական Ասիան, այդ թվում՝ Ռուսաստանի որոշ հատվածներ։ Որպես նմուշ կարող եք նայել 2021-ի հետևյալ նկարին՝

Այն ցույց է տալիս թյուրքալեզու աշխարհի քարտեզը, որն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կոալիցիոն գործընկեր և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիից։

Քարտեզը ներառում է ոչ միայն Թուրքիան, այլև  հարավային Ռուսաստանի և Սիբիրի զգալի տարածքներ, Հունաստանի և Բալկանների մի մասը, Կենտրոնական Ասիան, Չինաստանի Սինցզյան շրջանը, Մոնղոլիան և Իրանը։ Այսինքն պատկերված է այսպես կոչված «Մեծ Թուրանը»։

Հետևաբար Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ, որն արգելափակում է իրենց թուրք-թուրանիստական ծրագիրը։ Այդ իսկ պատճառով նրանք նպատակ ունեն վերացնել Հայաստանը քարտեզից։ Դրա համար էլ Արցախի դեմ պատերազմն ու ցեղասպանությունը միայն Արցախին չի վերաբերում, միայն Արցախի մասին չէ։ Թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ ասում են, որ հաջորդ թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եթե դա իրականացվի, ապա այս ծավալապաշտական և իսլամական-գերկայնության գաղափարախոսության ծրագիրը կվտանգի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը ու կայունությունը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի դերը պանթուրքիստական նախագծում։

- Պատմության ընթացքում դարեր շարունակ եղել են ռուս-թուրքական պատերազմներ և մրցակցություն Ղրիմի, Ուկրաինայի, Մոլդովայի, Սև ծովի և Կովկասյան լեռների հսկայական տարածնքերի համար և ինչպես նշում է պատմաբան Միքայել Յալանուզյանը. «Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, մինչ օրս երկու կայսրությունները մարտի դաշտում բախվել են 12 անգամ։ Ռուսական և թուրքական կայսրությունների մրցակցությունը տարածվել է մինչև Կովկաս, Ղրիմ, Բալկանյան թերակղզի՝ ընդգծելով նրանց ռազմատնտեսական շահերը Սև ծովի ավազանում։ Չնայած փոփոխվող հաջողություններին Ռուսաստանը կարողացավ այդ պատերազմների ժամանակ Թուրքիային դուրս մղել հյուսիսից և հյուսիս-արևելքից, ինչպես նաև Կովկասից»։

Վերոնշյալ և շատ այլ տարածքներ նույնպես գտնվում են այն վայրերում, որոնք  այսօր պանթուրքիստները պնդում և համարում են թուրքական հող։ Եթե այս պանթուրքիստական նախագիծը իրականանա, անշուշտ, Ռուսաստանը չի մնա որպես հիմնական խաղացող։ Ի վերջո, Ռուսաստանը թուրքերի կողմից կհեռացվի և տարածաշրջանից դուրս կմնա։ Պանթուրքիզմը թուրքական և իսլամական-գերկայնության գաղափարախոսություն է և Ռուսաստանի այն համոզմունքը, թե ինքը կշահի պանթուրքիզմից և Թուրքիայի ու Ադրբեջանի ջիհադիզմից, մոլորություն է։

Ցավոք, պանթուրքիզմը զարկ է ստացել 2020-23-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ցեղասպանության արդյունքում։ Արդյունքը քաջալերում է Թուրքիային շրջանցել Ռուսաստանը՝ ստեղծելով ուղիղ առևտրային էներգետիկ երթուղի դեպի Կենտրոնական Ասիա և Սիբիր։

Ինչպես նշել է հայտնի լրագրող Էլիսոն Թահմիզյան Մուսը․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանք Արցախում չկարողացան օգտագործել տրոյական ձին և թույլ տվեցին կործանել այն մարդկանց (հայերին), որոնց հետ ուս-ուսի կռվել են դարեր շարունակ»։

Ակնհայտորեն Թուրքիան Ռուսաստանին որպես դաշնակից չի տեսնում։ Այս երկու պետությունների ռազմավարական նպատակներն ու աշխարհայացքը սկզբունքորեն տարբեր են։ Թուրքիան պարզապես օգտագործում և շահագործում է Ռուսաստանին տարածաշրջանում իր ծավալապաշտական նպատակների համար՝ հայերին վերացնելու համար։

Եթե պանթուրքիստները հաղթանակ տանեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապա նրանք մեծ սպառնալիք կստեղծեն Ռուսաստանի դեմ։

«Jamestown» հիմնադրամի համար Փոլ Գոբլի 2011 թվականի զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանին ավելի ու ավելի էր անհանգստացնում Մոլդովայի գագաուզ փոքրամասնության վրա Թուրքիայի աճող ազդեցությունը։

Նախկինում Հայաստանը և Ռուսաստանը ունեցել են պատմական նշանակալից հարաբերություններ և Ռուսաստանը պետք է ձգտի կասեցնել այս աղետալի պանթուրքիստական նախագիծը, ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Ռուսաստանի, Բալկանների, Արևելյան Եվրոպայի և Ասիայի անվտանգության համար։

Փաստացի սա այն տարածքն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կարող էին համագործակցել իրենց փոխադարձ շահերի համար։ Այսպիսով և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը պետք է պաշտպանեն և աջակցեն Հայաստանի ինքնապաշտպանությանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականցվող ցեղասպանական հանցագործություններից։ Նրանք պետք է կանգնեցնեն այս իմպերիալիստական պանթուրքիստական նախագծի իրագործողներին, որոնք փորձում են վերստեղծել Կենտրոնական Ասիան որպես թուրքական կայսրություն՝ վերացնելով Հայաստանը և վերածելով այն ոչ ինքնիշխան, թուրքական գավառի։ Սա է այն ամենը, ինչը Հայաստանի իշխանությունները պիտի ձգտեն հասկացնել աշխարհին։

- Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այս պահին հարաբերություններն ի՞նչ փուլում են։

- 2020 թվականից ի վեր աշխարհն ականատես է եղել 1915 թվականին Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության կրկնությանը։ Թուրքիան հայերի դեմ նացիստական կառավարության պես է գործում։ Թուրքիայի աչքերում Հայաստանը կա՛մ պետք է դադարեցնի գոյությունը, կա՛մ ամբողջովին պետք է կախված լինի Թուրքիայից, ճիշտ այնպես ինչպես օսմանյան նահանգը (վիլայեթը):

Երկուսն էլ անընդունելի տարբերակներ են Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար։Այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է ընկնի Թուրքիայի կողմից այսպես կոչված նորմալացման պահանջների ծուղակը։

Այս պահին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինքնասպան հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում չպետք է լինի, քանի դեռ Թուրքիան քաղաքակիթ պետություն չի դարձել։

Ավելին` այստեղ

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան