Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան

Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը. չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձեւավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:

Նախ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առեւտրի ծավալների կրճատման մասին: Ավելին ենթադրվում է, որ կրճատման տեմպերը 10-30 տոկոս ծավալով կպահպանվեն մինչեւ տարեվերջ: Հետո Եվրամիության վիճակագիրները տվյալներ հրապարակեցին եվրոպական սպառողների աննախադեպ խնայողության ռեժիմի անցնելու մասին: Համաշխարհային լրատվության ամենատարածված թեմաները աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատման մասին են: Արդյունքում կտրուկ «կրճատվել» է պահանջարկը:

Մեր վիճակագիրներն էլ հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ամփոփելիս նշում են, որ առեւտրի ոլորտը կրճատվել է համարյա 10 տոկոսով՝ մանրածախ առեւտուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.1 տոկոսով, մեծածախը՝ 7.3 (այն, որ անկման պարագային մեծածախ առեւտուրը սկզբում մի փոքր հետ է մնում մանրածախից՝ դասագրքային ձեւակերպում է): Հիմա հայտրարարվում է, որ 2020թ․ հունվար հունիսի սպառողական գների ինդեքսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 տոկոս է: Այս ցուցանիշով կարող ենք «հպարտանալ»՝ նշելով, որ Եվրամիության անդամ երկրներին համահունչ ցուցանիշ ունենք:

Իսկապես, զարգացած երկրների մեծ մասում գնաճ չկա: Նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1-2 տոկոսանոց գնանկում է արձանագրվել (խոսքը սպառողական գների մասին է): Հիմա այնտեղ էլ տնտեսագետները գնաճի փաստը կընդունեն որպես աչքալուսանք: Որովհետեւ գնաճը վերականգնվող տնտեսական ծավալների առաջին ազդակներից կլինի:

Բայց վերադառնանք մեր թվերին ու արձանագրենք, որ մեր պարագային գնաճի առկայությունը տնտեսության առողջացում-աշխուժացման ցուցանիշ չէ: Այն պարզ պատճառով, որ այն ակցիզային հարկի փոփոխության արդյունք է: Այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 1.7 տոկոս գնաճ է արձանագրել (իսկ այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ՝ 1.4 տոկոս գնանկում):

Այս տարվա գնաճն ապահովվել է «Ալկոհոլային խմիչք եւ ծխախոտային ապրանքատեսակներ» անվանվող խմբի հաշվին՝ գնաճը կազմել է 9.2 տոկոս: Ծառայությունների ոլորտ կոչվածը ուսուցչի բառապաշարով ասած՝ ազատ թեմայով շարադրություն է մեր իշխանությունների ու պաշտոնական վիճակագրության համար: Այստեղ միշտ էլ հեշտ է «ցանկալի» պատկեր ստանալ: Առաջին կիսամյակի վերջում ցանկալի ասածը գնաճն է, որ «պատկերվել է» 3.5 տոկոսի չափով: Հաջորդ ոլորտը, ուր գնաճ կա, համարյա անհավատալի փոստերի շարքից կլիներ, եթե շարունակություն-բացատրություն չունենար: «Ռեստարաններ, հյուրանոցներ» ապարանք-տողախմբի դիմաց նշված է 1.8 տոկոսանոց գնաճ: Մի շտապեք զարմացած հարցնել՝ «Ովքե՞ր են օգտվել ռեստորաններ-հյուրանոցներից, որ գնաճ են ապահովել»: Հիշեք, թե որտեղ էին մեկուսանում համավարակից պատուհասվածներն ու կասկածվողները:

Իսկ մյուս ոլորտը, ուր համարյա նույնչափ գնաճ կա՝ առողջապահությունն է՝ 1.7 տոկոս (նկատենք, որ բնական լինելու աստիճան տարօրինակ փաստ է): Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ սա կոռուպցիայի հետեւանք է: Կարելի է հրաժարվել այդ պնդումից ու ասել, որ դա պարզապես տնտեսությունն ակտիվացնելու փորձ է: Բավական ինքնատիպ փորձ: Ի վերջո մրգերի գնաճն էլ իրականում համավարակի պատճառով է եւ ավելի շուտ վիտամինների ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ապրանքատեսակի գնաճ է:

Այնպես, որ մեր տնտեսությունում կատարվող ամեն ինչ (կամա, թե՝ ակամա) համավարակի հետեւանք-գործընթաց է:

Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան