Հայերեն
Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ 

Պատմության անակնկալներն ու «դասերը» բռնակալների համար․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախյան հիմնահարցի շուրջ քննարկման առարկա են եղել հակամարտության փոխզիջումային տարբերակները։ Եվ դրանցից ոչ մեկում երբեք տեղ չի գտել Արցախի լիակատար անցումն Ադրբեջանին։ Այսինքն, միշտ էլ բանակցային հարթակում է եղել Արցախի կարգավիճակի հարցը։ Դրա համար էլ հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներից մեկն էլ ինքնորոշման իրավունքն էր։ Իսկ փոխզիջումն ընդամենը ենթադրել է Արցախի անվտանգության գոտի համարվող տարածքների կամ դրանց մի մասի զիջումը։ Բայց ներկայում ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ոչ միայն ձեռք է բերել ամբողջ Արցախը, այլև ագրեսիայի արդյունքում պատերազմական ու ցեղասպանական հանցագործություններ է իրականացրել արցախցիների նկատմամբ՝ նրանց ստիպելով դիմել բռնագաղթի ուղին։ Ավելին, Ադրբեջանն այնպիսի վարքագիծ է դրսևորում, որը բնորոշ է միայն ահաբեկչական կազմակերպություններին։

Բայց քանի որ միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի հանցագործությունների առաջ, ապա Ալիևին թվում է, թե ինչ քայլ էլ ձեռնարկի, միևնույն է, իրեն ներվելու է, քանի որ ժամանակակից աշխարհում նավթի մատակարարումն ավելի է կարևորվում, քան հազարավոր մարդկանց կյանքը։ Եվ կուրացած իր աննախադեպ «հաղթանակներից»՝ ամեն անգամ ավելին է պահանջում հայկական կողմից։ Արցախի թեման փակելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որ իրենք Հայաստանից «ադրբեջանական անկլավներն» են պահանջում։ Իսկ Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով. «Իլհամ Ալիևը չհամակերպվեց Ղարաբաղի կորստի հետ, չի համակերպվում Երևանի կորստի հետ։ Առաջիկայում կարճ ժամանակում հնարավոր է վերադարձ Երևան, Սևան, Զանգեզուր»։

Փաստացի Ադրբեջանից այնքան նոր պահանջներ կդնեն, մինչև հասնեն Հայաստանի քայքայմանը, որն էլ իրենց վերջնական նպատակն է։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Ալիևի իշխանության բռնապետական ու խանական բնույթը՝ հասկանալի է, որ նրան անընդհատ հաղթանակներ ու թշնամիներ են պետք։ Եթե մի պահ գա, որ Հայաստանը դադարի թշնամի լինելուց, ապա ադրբեջանական հասարակության մեջ առկա դժգոհությունները կարող են շրջվել հենց Ալիևի դեմ։ Դրա համար էլ նա շարունակում է թշնամանք գեներացնել հայերի նկատմամբ, ու դա արվում է նաև հանրակրթական համակարգի միջոցով։ Այնտեղ նույնիսկ մի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներառում են քննությունների և պատմության դասագրքերի մեջ։ Սա վկայում է այն մասին, որ պետք չէ կեղծ պատկերացում ձևավորել, թե մեզ խաղաղություն է սպասվում, խաղաղության պայմանագիրը կկնքվի, ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմամբ խաղաղության դարաշրջան կբացվի։

Ադրբեջանն ընդամենը հող է նախապատրաստում նոր հարձակման համար։ Հենց հայկական հասարակությունը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ, դադարի պայքարելուց, ու միջազգային ավելի նպաստավոր իրավիճակ ստեղծվի, Բաքուն անմիջապես կանցնի նոր ագրեսիայի։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի, խաղաղության խաչմերուկի ու խաղաղության պայմանագրի թեմաներին, ապա դրանք ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձեր են։ Սակայն ամենավատն այն է, որ Հայաստանը ժամանակն իր օգտին չի օգտագործում, որպեսզի պատրաստվի հակառակորդին դիմագրավելու հարցում։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով պատմության դասերը՝ կարող ենք նկատել, որ չափից ավելի առավելապաշտական ձգտումներն, ի վերջո, կործանում են այն բռնապետերին, որոնք միշտ ձգտում են ամեն ինչ ստանալ։

Ու եթե մի որոշ ժամանակ այդ բռնապետերին թվում է, թե իրենց դեմ խաղ չկա, ապա գալիս է մի պահ, որ հանկարծակիորեն տապալվում են ու կանգնում դատաստանի առաջ։ Մի՞թե Ալիևն ավելի հզոր բռնապետ է, քան Մուամար Քադաֆին ու Սադամ Հուսեյնը։ Հզոր չէ, բայց իրականացված հանցագործությունների մասով Ալիևը կարող է հավասարը հավասարի պես լինել շատ ու շատ բռնապետերի հետ։ Ուստի, ամենևին չի բացառվում, որ մի գեղեցիկ օր նա չի արժանանա Մուամար Քադաֆիի ու Սադամ Հուսեյնի ճակատագրին։ Չէ՞ որ պատմությունը նաև նման անակնկալներ է պատրաստում բռնակալների համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր Կամենդատյան«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Այն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանՊետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է