Հայերեն
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է 

Այս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա Ավետիսյան

Հասարակություն

Ջերմուկ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

Այս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են։
 
Ինչևէ, վերջին շրջանում բոլորը ուրախանում են, որ Ջերմուկում ժայռեր են լուսավորել։ Քավ լիցեք, ես էլ եմ ցանկացած սիրուն բանից ուրախանում։ Բայց այս ծրագրին իսկզբանե վերապահումներ եմ ունեցել։ Հիմա հիմնավորեմ , թե ինչու
 
1․ Նախ ասեմ, որ այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ այսինքն համայնքի (ջերմուկցիների) և պետության (ժողովրդի) փողերով։ Ոչ մի անհատ կամ բիզնես այստեղ ոչ մի լումա չի ֆինանսավորել։ Ընդհանուր արժեքը նախնական ծրագրի կազմել է 43,612,884 դրամ, որից 17,445,154 դրամը 40%-ը համայնքի կողմից է (ծրագրի լինկը մեկնաբանությունում տես)։
 
2․ Ցանկացած ծրագիր պետք է բխի համայնքի/մարդկանց կարիքներից և առաջնահերթություններից, ինչպես նաև լուծի առնվազն մեկ խնդիր։ Այս ծրագիրը ոչ մի խնդիր չի լուծում բացարձակ, առավել ևս առաջնահերթություն չի (ոչ մի փաստացի ուսումնասիրություն չկա)։ Ըստ ներկայացված ծրագրի խնդիր չկա ձևակերպված, իսկ անհրաժեշտ է նրա համար, որ տուրիստների մեծ հոսք լինի։ Այսքան ժամանակ ոչ մի տուրիստի չեմ հանդիպել Ջերմուկում, որ ժայռի չլուսավորվածությունը իր համար խնդիր լինի, բայց հանդիպել եմ մի շարք տուրիստների, ովքեր բարձրաձայնել են, որ համայնքում ժամանցի անցկացման ու կազմակերպման լուրջ խնդիր կա, որը իդեպ խնդիր է նաև համայնքի բնակիչների համար։ Այս դեպքում ինչպե՞ս է որոշվել, որ ժայռի վրա լույս չլինելը խնդիր է (այս հարցը ավագանու նիստում էլ եմ տվել) ։
 
3․ Ծրագրում նշվում է, որ տուրիստների հոսքը կխթանի հյուրանոցների եկամտի ավելացմանը։ Իսկ դա ի՞նչ է տալիս համայնքի բնակչին։ Արդյո՞ք ավելանալու են սպասարկման ոլորտում աշխատող տեղացիների աշխատավարձերը։ Թե՞ բիզնեսները սկսելու են սոցիալական պատասխանատվություն կրել համայնքի նկատմամբ․ օրինակ վճարելու թոշակառուների կոմունալ ծախսերը, անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձերը և այլն։ Ի՞նչ է տալու դա համայնքի բնակչին առհասարակ, եթե ծախսվում են հանրային գումարները։
 
4․ 2022թ․ Ջերմուկի վրա թշնամու ագրեսիայից հետո բազմիցս բարձրաձայնել ու առաջարկել եմ, որ պետք է համայնքի ծրագրերում փոփոխություններ լինեն։ Դա կառավարման տրամաբանությունից դուրս է, որ համայնքի նկատմամբ նման գործողությունը ազդեցություն չունենա ծրագրերի, առաջնահերթությունների և ռազմավարության վրա։ Ասենք Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմ սկսելուց հետո, հեռավոր Շվեդիայի համայնքներում ծրագրերի փոփոխություններ են արել։ Ինչպե՞ս է հնարավոր համայնքը ռմբակոծեն, թշնամին սահմաններդ գրավի ու ոչ մի բան չփոխվի։
 
5․ Միայն լուսավորելով հարցը չի փակվում։ Տարեկան ինչքա՞ն է վճարվելու համայնքի կողմից էլէկտրականության համար կամ ինչքա՞ն են կազմելու սպասարկման ծախսերը։
Ու սա արվում է մի համայնքում, որտեղ պատերազմից հետո մահամերձ է տուրիզմի ոլորտը ու հաստատ ոչ մի գունավոր լույս տուրիստին չի բերելու Ջերմուկ, եթե սարի գլխին թշնամին տեղավորվել է ու անվտանգային խնդիրներ կան։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել համայնքից, հիմնականում երիտասարդ ընտանիքներ, Աջափնյակ թաղամասի դպրոցը փակման եզրին է աշակերտների թվի կրճատման պատճառով, համայնքում կան շենքեր (Շահումյան 19, 27), որոնք կիսաավեր են ուղղակի ու հանրային տրանսպորտի լուրջ խնդիր ունեն երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանելու։ Թշնամին խափանել է համայնքի ոռոգման ցանցը ու օկուպացրել դրանց աղբյուրների տարածքները՝ անհնարին դարձնելով վերականգնելու դա։ Համայնքում բնակիչները ունեն ապաստարանների, բարոյահոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիրներ։
Ունենք ավելի քան 150 տեղահանված արցախցիներ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ և մեր աջակցության կարիքը։
 
Համայնքում խնդիրները բազում են, բայց ոչ համայնքային , ոչ էլ պետական մակարդակով ոչ մի գնահատում չի իրականացվել, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան, ինչքանով է պատերազմը ազդել համայնքի վրա։
 
Սա ոչ միայն ոչ կոմպետենտության, պոպուլիզմի, անձերի ամբիցիաների, այլ նաև մարդկանց համատարած անպատասխանատվության ու անտարբերության արդյունքն է։ Ոչ ոք պահանջատեր չէ, պատասխանատու չէ, ցանկություն չունի, մոտիվացիա չկա։
 
ՀԳ․ Ինչքան ելակով բանակ զարգացրեցինք, այնքան էլ գունավոր լույսով համայնք ենք զարգացնելու։
 
ՀԳ․1․ Միգուցե թշնամին սարի գլխից տեսնի լույսերը, ավելի սովածանա ու հետ գնա
Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան