Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Փաշինյանն ու ՔՊ-ն՝ ապագայի այլասերման ճանապարհին

Քաղաքականություն

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է առաջիկայում քաղաքական դպրոց հիմնադրել։ Այդ տեղեկությունները ՔՊ-ից չեն հերքվել, ինչպես որ չեն հերքվել լուրերն այն մասին, որ այդ գաղափարի իրագործմամբ խիստ շահագրգիռ է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից այս մտադրության մեջ արտառոց ոչինչ չկա, իշխող կուսակցություն է, տիրապետում է անսպառ ռեսուրսների և ցանկանում է քաղաքական նորաձևությունից հետ չմնալով՝ քաղաքական դպրոց հիմնադրել։ Ֆորմալ առումով դա հենց այդպես էլ կա։ Բայց խորքային հարթությունում Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունը պայմանավորված է շատ հեռահար ու վտանգավոր նպատակներով, որոնց մասին, բնականաբար, չի բարձրաձայնվում։

Կուսակցություններին կից կամ նրանց հետ փոխկապակցված քաղաքական դպրոցների, ակադեմիաների մոդելը նորություն չէ, տասնամյակներ շարունակ գործում է արևմտյան երկրներում և ինչ-որ իմաստով հանդիսանում է ապագա սերնդի քաղաքական կադրերի պատրաստման դարբնոց։ Այդ առումով քաղաքական դպրոցների առկայությունն ինքնին ոչ միայն բացասական չէ, այլ նաև խիստ դրական է։ Միանգամայն այլ է պատկերը, սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի կողմից երիտասարդներին քաղաքականություն ուսուցանելու հեռանկարին։

Ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն ապագայում քաղաքական ու պետական գործիչներ դառնալ ցանկացողներին փորձելու է փոխանցել սեփական փորձը, գիտելիքները, հմտությունները, աշխարհայացքը, վերաբերմունքը պետության, հասարակության, ազգայինի ու համամարդկայինի նկատմամբ։ Հենց դրանում է ՔՊ-ի կողմից քաղաքական դպրոց հիմնադրելու ողջ վտանգավորությունը։

Հայրենիքի, պետության, հասարակության, ազգայինի ու արժանապատվության մասին ի՞նչ փորձառություն կարող է փոխանցել երիտասարդներին մեկը, ով իր գործունեության ողջ ընթացքում քարկոծում է պատմական հիշողությունն ու անցյալի նվաճումները, ով իր տապալումներն արդարացնելու համար ամենանողկալի կերպով կեղծում է անգամ ամենաթարմ պատմական իրադարձությունները, մեկը, ով պետության մասին ինչ-որ զառանցակոնցեպտ հայտնագործած լինելով՝ վարկաբեկում է հայրենիքի ու հայրենասիրության գաղափարն ընդհանրապես, և մեկը, ով պետականության լինելիությունն իջեցրել է՝ «կադաստրի վկայականի», իսկ պետության ապագայի նշաձողը՝ հարևանների հետ առևտուր անելու ամոթալի մակարդակի։

Սարսափելի է անգամ պատկերացնել, որ ապագայում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել ու պետական այրեր դառնալ ցանկացողները կարող են դավանել այն նույն արժեքները, կրել այն նույն մտածողությունը, ունենալ այն նույն աշխարհայացքը՝ ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բայց վերջինս հենց դա պատկերացնելով ու կանխատեսելով է ցանկանում հիմնել քաղաքական դպրոց։

Դա շատ չոր ու կեղտոտ հաշվարկ է։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հասկացել է, որ այսօրվա Հայաստանում ինքը չի կարող մաքրվել դավաճանի, պարտվածի, հանձնածի, անարժանապատիվի խարանից, որովհետև ժամանակակիցներն ունեն գոնե այնքան հիշողություն, որը բավարար է նրա պատճառած աղետները չմոռանալու համար։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին պետք է, որպեսզի մոտ ու հեռու ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում լինեն այնպիսի դերակատարներ, որոնք արդեն այսօր՝ երիտասարդ տարիքում, ներարկված լինելով անհայրենիքությամբ, կարդարացնեն իրեն կամ գոնե չեն գնա իր հետևից։

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ թե քաղաքականապես կրթել, այլ կրտել երիտասարդներին, այսինքն՝ քաղաքականապես այլասերել ապագա սերնդին, որպեսզի վաղվա Հայաստանում շարունակեն իշխել ինքնությունը ստամոքսով փոխարինած դեմքեր՝ դրանից բխող բոլոր հակապետական և անպետական հետևանքներով։

Հարություն Ավետիսյան

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել