Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Փաշինյանն արագ տեմպերով գնում է դեպի իշխանության գերկենտրոնացում

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն արագ տեմպերով գնում է դեպի իշխանության գերկենտրոնացում։ Այդ նպատակին հասնելու համար, նա մտադրվել է հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին գործադիրում, որոնք չեն կարողանում բավարար չափով վերահսկողություն իրականացնել և առաջ տանել գործող իշխանությունների շահերը։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, առաջիկայում փոփոխություններ են սպասվում մարզպետների ցուցակում։

Օրեր առաջ աշխատանքից ազատվեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, իսկ նրան փոխարինեց ԱԱԾ տեղական բաժնի պետ Կոլյա Միքայելյանը։ Վայոց ձորի մարզպետն ավանդաբար չի կարողացել ոտք գցել քաղաքապետերի և այլ համայնքների ղեկավարների հետ, սովորաբար էլ այդ մարզի մարզպետը չափազանց թույլ է եղել թե՛ իր ազդեցությամբ, և թե՛ հնարավորություններով, իսկ այժմ մարզի վերահսկողությունը ԱԱԾ-ականին փոխանցելու միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մարզում ողջ իշխանությունը կենտրոնացնել «Քաղպայմանագրի» ձեռքում, ընդ որում, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն արդեն իսկ զգուշացրել է մարզպետներին, որ նրանցից որոշները հրաժարական են տալու իրենց պաշտոնին, քանի որ չեն համապատասխանում իր ցանկալի չափորոշիչներին։

Մի քանի մարզպետներ վստահ են, որ իրենք մնալու են իրենց պաշտոնում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի մանկության ընկերն ու քավորն է։ Սյունիքի մարզում Ռոբերտ Ղուկասյանը բավականին հաջողությամբ իրականացնում է «Քաղաքացիական պայմանագրի» և Փաշինյանի բոլոր ցանկությունները։ Թեպետ նա էլ քննադատության տակ է, որ չի կարողանում հասնել մի քանի համայնքապետերի պաշտոնանկությանը։ Իրենց պաշտոններին կմնան նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ըստ մեր աղբյուրի, կարողացել է լուծել իր հարցերը, իսկ հիմնական համայնքապետերն այս մարզում ՔՊ-ականներ են։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ նախօրեին ազատվել է իր տեղակալ Ռուբիկ Նավոյանից։ Վերջինս երկար տարիներ պետական աշխատանքի լուրջ փորձ ունի, Տարոն Մարգարյանի օրոք նույնիսկ զբաղեցրել է Երևանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Նավոյանն առանձնապես մեծ համակրանք չի ունեցել «Քաղպայմանագրի» նկատմամբ, իսկ մարզպետարանի բոլոր հարցերը լուծվում էին նրա միջոցով, ուստի և ՔՊ-ն շտապել է ազատվել այդ պաշտոնյայից։

Իր պաշտոնին հրաժեշտ կարող է տալ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Վերջինս բացարձակապես ոչ մի լծակի չի տիրապետում և որևէ ազդեցություն այդ մարզում չունի։ Պաշտոնանկության եզրին է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մուրադյանը թեև ամեն կերպ փորձում է լավ հարաբերություններ պահպանել «Քաղպայմանագրի» հետ, սակայն մարզպետի պաշտոնի վրա աչք ունի Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Նա Աննա Հակոբյանի ազգականն է, իսկ փողքաղաքապետի պաշտոնից ազատվելուց հետո, Աննա Հակոբյանը ցանկանում է որևէ նոր, ավելի բարձր պաշտոնի նշանակել իր ազգականին։

Աիդա Զաքարյան

Հունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին