Հայերեն
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է 

Արցախցի երեխան խոստովանել է, որ խաբել է ծնողին. ուսուցչուհին մանրամասներ է ներկայացնում աղմկահարույց միջադեպից

Հասարակություն

Օրեր առաջ հայկական լրատվականներից մեկը անդրադարձել էր Մասիսի թիվ 4 դպրոցին, որտեղ դասավանդող ուսուցչուհի Արև Վրացյանը իբր արցախցի երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք էր դրսևորել և նույնիսկ հարվածել աշակերտներից մեկին։

Քանի որ հարցը շատ նուրբ է և հանրային շրջանակներում տարածվող տեղեկատվությունները խիստ միակողմանի բնույթ են կրում, մենք փորձեցինք կապ հաստատել Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի հետ։   

Ուսուցչուհին մանրամասնեց, որ իր նկատմամբ թիրախավորված արշավ է սկսվել և ամեն ստոր քայլի դիմում են, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։

«Մեծ աղմուկ բարձրացրած միջադեպը սկսվել է, երբ աշակերտը խաբել է ծնողին, թե իբր խփել եմ իրեն։ Իրականում այդ երեխան էր դասաժամին խփում մեկ այլ տղայի և ես ընդամենը նկատողություն եմ արել։ Ծնողը անհարգալից վերաբերմունք է դրսևորել իմ հանդեպ, բայց երեխան վերջում խոստովանել է, որ ես իրեն չեմ խփել։ Սա առիթ է դարձել արցախցիների անունը շահարկվելու համար։ Ինքս ամենայն հարգանքով եմ վերաբերվում արցախցի աշակերտներին և նրանց ծնողներին, ապրումակից եմ նրանց տառապանքներին, եւ 44-օրա պատերազմի ավարտից հետո իմ կողմից կազմակերպված միջոցառումը` «Մերօրյա հերոսները» խորագրով, ծնվել է իմ հոգու խորքից, զգացմունքներից, մեր հերոսների հիշատակը հավերժացնելու ձգտումից »,-ասաց Արև Վրացյանը։

Տեղեկություններ տարածվեցին նաև, որ ուսուցչուհին արցախցու կենսագրությունը ճղել է և ասել, որ գնա Արցախում գրի իր կենսագրությունը, ի՞նչ կասեք այս մասին։

«Աշակերտներին հանձնարարված էր գործնական աշխատանք՝«Ինքնակենսագրություն»։ Արցախցին չէր կատարում հանձնարարությունը, քանի որ տանից բերած մի շարադրություն էր մոտը։ Շարադրությունը գտնվում է ինձ մոտ։ Երբ 6-րդ դասարանի արցախցի սովորողը խոստովանեց, որ ուսուցչուհի տատիկի թոռնիկի հետ միասին կրկնել է` Վրացյան, հեռացի'ր, ես ասացի. «Տղա' ջան, Արցախից եկել ես, որ ինձ հանե՞ս»։ Այդ արտահայտությունն արել եմ իմ կողմից «ծեծ կերած», ինձ հեռացնելու նպատակով ԿԳՄՍ դիմող ծնողին։ Իմ ասածը միտումնավոր ձևափոխվել է»,-ներկայացրեց ուսուցչուհին։  

Արև Վրացյանը նշեց նաև, որ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը չի կարողանում կամ չի ցանկանում կանխել իր նկատմամբ որոշ ծնողների ագրեսիվ վարքագիծը, երեխաների անկարգությունները։

«Նրա ներկայությամբ ծնողները ինձ վիրավորում են, ստորացնում, զրպարտում, ծայրահեղ քայլերի դիմելու պատրաստակամություն դրսեւորում, ես ինձ պաշտպանված չեմ զգում։ Անգամ մեկ այլ աշակերտի մղել են ստախոսության և պահանջել գրավոր շարադրել սուտ մտքեր։ Նման պահվածքը համարում եմ դատապարտելի և անընդունելի։ Իսկ նման ծնողները պետք է զգան իրենց պատասխանատվության չափը, չթաքնվեն իրենց ստեղծած կեղծիքի խորքում»,-նշեց ուսուցչուհին։

Երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է լինի փոխադարձ հարգանքը։ Իհարկե, ուսուցիչները երեխաներին առնչվող հարցերի ժամանակ պետք է առանջորդվեն երեխայի շահով, բայց երեխաներն ու նրանց ծնողներն էլ պետք է հիշեն ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին։

Մեր հետ զրույցի ընթացքում Արև Վրացյանը անդրադարձավ նաև իրեն աջակցող ծնողների խմբին՝ հայտնելով իր երախտագիտությունը։

Որոշ ծնողներ, որոնք չցանկացան ներկայանալ, նշեցին, որ գոհ են ուսուցչուհի Արև Վրացյանի աշխատանքից, բայց Մասիս քաղաքի N4 հիմն. դպրոցի որոշ ուսուցիչների և գործիք դարձած աշակերտների կողմից ստեղծվող իրավիճակը խաթարում է դպրոցի աշխատանքային ընթացքը։

«Մենք գոհ ենք ուսուցչուհի Արև Վրացյանի արդյունավետ և բարեխիղճ աշխատանքից և դեմ ենք դպրոցում տիրող ամենաթողությանը։ Երիտասարդ ուսուցչուհին ազնիվ է իր աշխատանքի մեջ և նվիրված է իր գործին։ Մենք ցանկանում ենք աջակցել նման ուսուցիչներին։ Դրա համար բոլորս շնորհակալություն ենք հայտնել իրեն` իր կատարած բարեխիղճ աշխատանքի համար»,-նշեց ծնողներից մեկը։

Ծնողը պատմեց նաև, որ չնայած նրան, որ իրենք աջակցում են ուսուցչուհի Վրացյանին, կան  ծնողներ, որոնք վերջերս ուղղորդվելով դասղեկների կողմից, իրենց անվայելուչ պահվածքով, գռեհիկ բառապաշարով, դաժան վերաբերմունք են ցուցաբերում ուսուցչուհու հանդեպ, պահանջում չաշխատել։

«Տնօրենի հետ նրանք ժողովներ, հանդիպումներ են անցկացնում` ուսուցչի դեմ խոսելով, նրան վիրավորելով։ Այնուհետև իրենց տհաճ մտքերը տնօրենի առաջարկով գրավոր ամրագրում են ու ստորագրություններ հավաքագրում, որպեսզի իրեն ազատելու հիմք հանդիսանա։ Նրանք թույլ չեն տալիս արդար կարծիքը հաշվի առնել և որոշ ծնողների արգելում են մասնակցել այդ ժողովներին, քանի որ մերժվելու են ժողովների անընդունելի քայլերը։ Ստորագրահավաքներին պարտադրաբար մասնակցում են նաև իրենց խղճի դեմ կռիվ տվող ծնողներ։ Շահարկվում է արցախցի աշակերտների անունը, ստերի մեջ ներքաշվում են նաև աշակերտները։ Մենք բարձրաձայնում ենք այս մասին, թեև կաշկանդված ենք ներկայանալ` հատկապես տնօրենության կողմից մեր երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի արժանանալու պատճառով»,-նշեց նա։

Ըստ շրջանառվող տեղեկությունների որոշ ուսուցիչների հրահրմամբ 6-րդ դասարանում աշակերտները չափերն անցնում են` մանկավարժ տատիկի ուղղորդմամբ ուսուցչուհուն հեռանալու կոչեր հնչեցնելով։

«Ես գիտեմ, թե որն է մանկավարժի իմ առաքելությունը և իմ սովորողների հետ աշխատում եմ սիրով, ամենայն բարեխղճությամբ։ Տնօրենի թողտվությամբ է տիրում այս իրավիճակը, նա չի կարողացել կանխել դասղեկների կողմից ստեղծած այս քաոսը, և նման աշակերտների անկարգ պահվածքը տարածվել է մյուս դասարաններում` այս անամոթ քայլերի մեջ ներքաշելով նաև ծնողներին։ Արդյո՞ք դպրոցը չի գիտակցում, որ բուլլինգի զոհն ուսուցիչն է, ոչ թե սովորողը։ Այս իրադարձությունների ֆոնին պարզապես խաթարվում է իր գործը սիրող մանկավարժի աշխատանքային ռիթմը»,- իր խոսքն ամփոփեց ուսուցչուհի Արև Վրացյանը։

Ո՞վ է գնահատական տալու դպրոցում տեղի ունեցող իրավիճակին, կանխելու կամ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, ինչո՞ւ պետք է ուսուցչուհին իրեն պաշտպանված չզգա դպրոցում, ինչո՞ւ պետք է կաշկանդվի դպրոց մտնելիս կամ ուղեկցողի կարիք զգա։

Նմանօրինակ իրավիճակները խիստ դատապարտելի են և խորը ուսումնասիրության արժանի։

Թուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ին