Հայերեն
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է 

Արևմուտքը ցանկանում է Հայաստանին ուղարկել Ուկրաինայի հետևից․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

mppsh.com-ը «Արևմուտքը ցանկանում է Հայաստանին ուղարկել Ուկրաինայի հետևից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում և Վրաստանում «գունավոր հեղափոխությունների» տարելիցներն աննկատ չմնացին արևմտյան վերլուծական կենտրոնների կողմից: Եվ քանի որ դրանց արդյունքում առանձնահատուկ ձեռքբերումներ չկան, պետք էր հորինել ինչ-որ նոր բան: Ընդ որում, այդ առումով արտասահմանցի մասնագետների թեզերը շատ հետաքրքիր են։ Այդ թվում՝ նաև այն պատճառով, որ գոնե Հայաստանի համար ուրվագծվել է Մայդանի նման ճանապարհ։ Հադսոնի ինստիտուտի մասնագետ Լյուկ Քոֆին, որը նեղ շրջանակներում լայնորեն հայտնի է իր այնպիսի ռուսաֆոբիայով, որն արմատական է նույնիսկ բրիտանացի փորձագետների համար, համոզված է, որ ուկրաինացիների և վրացիների համար «խաղաղ փողոց դուրս գալը ցույց տվեց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուղին՝ որոշելու ինքնիշխան կարողություն»։ «Ոչ մի արտաքին դերակատար, այս դեպքում՝ Ռուսաստանը, չպետք է վետո ունենա ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի նման կազմակերպությունների անդամակցության հետ կապված»,-հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ, Քոֆին պատահաբար նշել է, որ Մայդանի (2014 թ.) միայն առաջին արդյունքը եղավ 13 հազար մարդու զոհվելը, ևս 30 հազարը վիրավորվեց, և գրեթե մեկուկես միլիոն մարդ դարձավ փախստական։ Իսկ 2023 թվականի վերջին իրավիճակը Ուկրաինայում դարձել է լրիվ աննկարագրելի՝ հարյուր հազարավոր զոհեր ուկրաինական զինված ուժերում, քայքայված տնտեսություն և, ամենավատը, ժողովրդագրական հեռանկարների բացակայություն: Քոֆին նաև հիշել է Վրաստանը, որտեղ 2003 թվականին տեղի ունեցավ սեփական «գունավոր հեղափոխությունը»։ Ճիշտ է, կա խնդիր. 2023 թվականին Վրաստանը լիովին հիասթափվեց Միխեիլ Սաակաշվիլիից՝ «վարդերի հեղափոխության» առանցքային դեմքից, և հանգիստ վերականգնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց Քոֆին չէր կարող նման բան գրել, ուստի նա ստիպված էր միայն նշել Ուկրաինային աջակցությունը ոչ թե կառավարության, այլ «Վրաստանի քաղաքացիական հասարակության» կողմից, ինչպես նաև խոսել Ուկրաինայում կռվող վրացի «հազարավոր» վարձկանների մասին։

Հեղաշրջումների հիմնական արդյունքը, ըստ Քոֆիի, Ուկրաինայի և Վրաստանի «ինքնորոշումն» է։ Թեև «ինքնորոշում» բառն այստեղ ակնհայտորեն անտեղի է, քանի որ իրականում տեսանելի է արտաքին վերահսկողության, և առաջին հերթին՝ Ուկրաինային եվրատլանտյան ուղեծրում ներգրավելու նպատակով։ Իրականում հենց դա է գունավոր հեղափոխությունների իրական նպատակը, քանի որ դրանք ակնհայտորեն չեն ապահովում տնտեսական կամ տարածքային առավելություններ (ավելի շուտ՝ հակառակը)։ Բայց Արևմուտքը չի ծրագրում դադարեցնել այդ գործընթացը, հորիզոնում տեսանելի է առնվազն մեկ նոր փորձարկման վայր, և դա Հայաստանն է։ Կարնեգի հիմնադրամը հայտարարել է Երևանի համար նոր արտաքին քաղաքականության անհրաժեշտության մասին։ Դրա նորարարությունն այն է, որ երկիրը չպետք է կենտրոնանա Ռուսաստանի վրա. չէ՞ որ ռուսները, պարզվում է, օգնության չեն հասել Հայաստանին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Իհարկե, Կարնեգի հիմնադրամը բաց է թողնում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը գրավոր ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ցանկացած «օգնություն Ռուսաստանից» իրավական առումով շատ տարօրինակ կլիներ, այսինքն՝ դա կլիներ Ադրբեջանից Հայաստանի համար հետ գրավել այն տարածքը, որը Հայաստանի ղեկավարությունը համարում է ադրբեջանական։ Ռուսաստանը, պարզվում է, «նույնիսկ չի միջամտել օգնելու Լեռնային Ղարաբաղի ռուսամետ համարվող քաղաքական գործիչներին»։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում իշխանության զավթման ժամանակ Ադրբեջանը ձերբակալել էր ինքնահռչակ հանրապետության երեք նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ հայտնի մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին։ Դա, անշուշտ, տխուր է: Բայց, որքան գիտենք, այդ մարդկանցից ոչ ոք Ռուսաստանի քաղաքացի չէ։ Ռուբեն Վարդանյանն, օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, և Երևանը, չգիտես ինչու, մատը մատին չի խփում իր քաղաքացիների օգտին որևէ գործընթաց սկսելու համար։

«Կան լուրջ հիմքեր հուսալու, որ Մոսկվան և Երևանը կկարողանան հաղթահարել իրենց ներկա դժվարությունները և կառուցել նոր հարաբերություններ, կամ գոնե քաղաքակիրթ կերպով կբաժանվեն», - ասել է Կարնեգի հիմնադրամը: Բայց «բաժանվելը» դժվար թե տեղի ունենա։ Չնայած Փաշինյանի բոլոր դեմարշներին, Ռուսաստանը մնում է անփոխարինելի շուկա (ներառյալ աշխատուժի), էներգառեսուրսների մատակարար և Հայաստանում տնտեսական աճի շարժիչ ուժ։ Բայց դա ընդամենը յուրահատկություն է, որը չի բացառում Հայաստանին ռուսական ազդեցության ոլորտից հեռացնելու նպատակադրումը: Վերջին շաբաթներին Հայաստանը չափազանց ցանկալի է դարձել Ֆրանսիայի (պայմանավորվել են զենքի մատակարարումների մասին), ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անգամ Հնդկաստանի համար: Թեև Նյու Դելին այստեղ ակնհայտորեն սպիտակ ագռավ է երևում, բայց նրա ներգրավվածությունը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի համար դիվանագիտական իրավիճակը բարդացնելու փորձ:

Ռուսաստանը ոչ բարեկամ պետությունների օղակով շրջապատելու ռազմավարությունը, անշուշտ, կշարունակվի։ Հայաստանից բացի, նման ակնհայտ ռիսկեր ունի Ղազախստանը, որի վերնախավերը ձգվում են դեպի Արևմուտք: Եվ դա՝ տրամաբանությանը հակառակ, չէ՞ որ 2022 թվականի հունվարի իրադարձությունները Ղազախստանում, որոնց ժամանակ նախագահ Տոկաևը գրեթե տապալվեց, պետք է հաստատեին Ռուսաստանի հետ բարեկամության օգտակարությունը։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը կարողացավ վերահսկել իրավիճակը և պահպանել Տոկաևի նախագահությունը։ Արևմտյան աշխարհաքաղաքական նախագծերի պոտենցիալ մասնակիցների համար օգտակար է հիշել, որ նման ձեռնարկումների անխուսափելի տարրը պատերազմն է Ռուսաստանի հետ: Վրաստանը կարողացավ ժամանակին ուշքի գալ ու կանգ առնել այն ժամանակ, երբ արդեն մեկ ոտքով անդունդի վրա էր։ Ուկրաինան արդեն անցել է այդ անդունդը, և դժվար թե մի որևէ նորեկ փորձի «իր վրա այդ նույն տաբատը փորձել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան