Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Փաշինյանի «հանճարեղ» քաղաքականության աղետաբեր հետևանքները․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, ասել է Լավրովը: Այս մասին գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«ՌԴ արտգործնախարարը նշել է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Բացարձակապես կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում Լավրովին, Ռուսաստանին՝ առհասարակ, այս դեպքում նախարարը միանգամայն ճիշտ է:

Բայց այս «ճշմարտությունը» շատ ցավեցնող է, որովհետև բացահայտում է Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականության ձախողումը:

2022-ի գարնանից՝ Փաշինյանը մի «ստրատեգիական» պատրանքային հաշվարկ է արել, թե իբրև Հայաստանն ու Ադրբեջանն ուկրաինական պատերազմում «պարտվող» Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն ու այդ հիմքով էլ պետք է տեղի ունենա հայ- ադրբեջանական հաշտեցումը:

Եվ ահա, «ռուսական կայսերական» ազդեցությունից ազատվելու համար՝ Փաշինյանը հրաժարվեց «հասանելի խաղաղության» պլանից(Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն), զոհաբերեց Արցախը և չստացավ ոչինչ:

Պարզվեց՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու» ընդհանուր շահ չունեն, նման տեսլական եղել է բացառապես Փաշինյանի գլխում և պատկերացումներում: Նայեք, թե ինչ վերաբերմունք ունի Ալիևը արևմտյան հարթակների նկատմամբ՝ լրացուցիչ արգումենտի անհրաժեշտություն չեք ունենա:

Հիմա ի՞նչ ունենք:

Ողբերգական մի իրավիճակ:

Ըստ Լավրովի, հենց Հայաստանը դժվարություններ ունի իրագործելու երթուղիների բացումն այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ նրա, Հայաստանն անվտանգության նոր պահանջներ է դնում, և չեն ցանկանում ռուս սահմանապահների ներկայություն, թեև այդ մասին գրված է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության մեջ. «Ուզում են միայն իրենք լինեն։ Իսկ դա հակասում է պայմանավորվածություններին»։

Միայն Փաշինյանի նման «հանճարը» կարող էր «հասնել» նրան, որ.

● Արցախը զոհաբերվի, բայց Հայաստանը չստանա որևէ անվտանգային երաշխիք,

● Ադրբեջանը և Ռուսաստանը չկատարեն Եռակողմ հայտարարությամբ սահմանված իրենց պարտավորությունները, բայց ստեղծեն մի իրավիճակ, որ Հայաստանը չկարողանա հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները կատարելուց, ավելին՝ չկարողանա դուրս գալ այդ հայտարարությունից, որովհետև դա օբյեկտիվորեն համարվելու է casus belli:

Ու մի խնդրանք՝ այս ստատուսի տակ հեքիաթներ չպատմեք այն մասին, թե ինչ անի «խեղճ» Փաշինյանը, եթե ռուսներն ու ադրբեջանցիները խախտել են եռակողմ հայտարարությունը: Փաշինյանն ինքն էլ գիտակցաբար գնացել է Եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոյի վերացմանը, որովհետև կարծել է, թե ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն»:

Միայն թե՝ այդ կարծիքը ոչ թե փաստերի, այլ փաշինյանական երևակայության ծնունդ է»:

Սևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ