Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Պետությունը՝ Նիկոլին, Հայրենիքը՝ թյուրքերին, և 3 մատի կոմբինացիա՝ հայ ժողովրդին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պետությունը Հայրենիքին հակադրելու կեղծ և քայքայիչ քարոզը, ինչը զարմանալի չէ: Անգրագետ և ֆեյք հիմնավորումները «պետականակենտրոն» նոր գաղափարախոսություն ստեղծելու փորձեր են, որոնց շարժառիթը շատ պարզ է. հազարամյակների պատմություն ունեցող Հայոց ինքնության մեջ նա տեղ չունի, ուստի բոլոր ջանքերը գործադրելու է սեփական հագով գաղափարական հիմք կարելու և հայ ժողովրդին դրա մեջ զոռով ճխտելու ուղղությամբ:

Հիշում եք, որ Նիկոլի խոստովանությամբ նրանք չունեին «իզմ»-եր, չունեին արժեհամակարգ, և ահա ազգային պետությունը տապալելուց հետո նա փորձում է սինթեզել այդպիսի մի համակարգ, որով հիմնավորի իշխանության ղեկին սոսնձվելու սեփական տենչանքը: Այս ռազմավարության մի մաս է, օրինակ, ՔՊ-ի ակտիվացած ներկուսակցական գործունեությունը և զավեշտի հասնող «ձմեռային լսումները» ՔՊ գրասենյակում:

Անտեսելով դասագրքային ճշմարտությունները, որ պետությունը նախևառաջ Հայրենիքի պաշտպանության գերագույն կազմակերպչական ձևն է, Նիկոլը նախաձեռնել է Հայրենիքի ոչնչացման բազմաքայլ օպերացիա, և այդ օպերացիայի մի մասն է, օրինակ, նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը: Նոր Սահմանադրությամբ Փաշինյանն ուզում է կտրել պետությունը Հայրենիքին կապող պորտալարը:

Նիկոլը զավթել է պետությունը Հայրենիքը թշնամուն հանձնելու շնորհիվ: Նրա պատկերացմամբ՝ պետությունն իրենն է, իսկ Հայրենիքը՝ թյուրքերինը: «Հայրենիքը տանք, որ պետությունում հանգիստ ապրենք». սա է նիկոլական քարոզչական հիմնական թեզը, որով նա փորձում է քողարկել հայ ժողովրդին ուղղված երեք մատի կոմբինացիան:

Սակայն իրականում Փաշինյանը նաև այստեղ է ստում: Նա չի սիրում պետությունը, նա իշխանություն է սիրում, իսկ սա խիստ տարբեր երևույթ է: Նա համաձայն է ցանկացած տիպի իշխանության, ուստի իր պատկերացրած մոդելում Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ, օրինակ, կոլխոզ, ինչ է թե՝ ինքը լինի կոլխոզի նախագահ: Կամ գիշերային ակումբ, կարևորը՝ ինքը լինի դրա տնօրենը:

Իսկ Հայրենիքը նրան պետք չէ, քանզի Հայրենիքում չկա իշխանություն, փող, պաշտոն, տենդեր, օխրանա: Հայրենիքին պիտի տաս սեր, տաղանդ, քրտինք, կյանք, իսկ պետությունից կարող ես վերցնել, պոկել, քերել, լափել: Նա պետությունը փորձում է իրենով անել, բայց Հայրենիքը սեփականացնել չի կարող, ուստի որոշել է վերացնել Հայրենիքը:

Ի դեպ, կիսագրագետ Փաշինյանի ջանքերը՝ հանդես գալ որպես գաղափարաբան, մտածող (անգլ.՝ thinker) ևս մեկ ապացույց են, որ նա սրընթաց ընկնում է ավտորիտարիզմի գիրկը: Քաղաքականությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ավտորիտար կառավարիչները փորձել են ներկայանալ ազգի առաջնորդներ և իրենց ժողովուրդների համար նոր էության ստեղծողներ: Ամենահայտնի օրինակներից են Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կորեան և այլն: Եվ ահա հիմա՝ նաև Հայաստանը:

Վերջերս կառավարական նիստերից մեկի ընթացքում Նիկոլը բողոքում էր, որ «փող ունեն, բայց բախտ չունեն»: Իրականում Փաշինյանը փոքր հարցերում խելք չունի, իսկ մեծ հարցերում՝ խիղճ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուրաբարաշեն» ՔԿՀ

29.01.2024թ.

«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր Ավետիսյան