Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Ազգի և պետության սահմանում. Վահան Զանոյան

Քաղաքականություն

«Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի»։

Մարկոս 8, 36

Այսօր գոյություն ունի հայկական պետություն, որովհետև հայ ազգը գոյատևել է, երբ չի ունեցել պետականություն։ Ազգն ավելի մեծ է, քան պետությունը բոլոր չափանիշներով՝ բնակչությամբ, պատմությամբ, տնտեսական և ֆինանսական ռեսուրսներով, կրթական մակարդակով, դիվանագիտական հմտություններով, համաշխարհային կապերով և առհասարակ հավաքական ներուժով։ Ազգը նաև ավելի մնայուն է, քան պետությունը․ այն պատմության ընթացքում մեծամասամբ գոյատևել է առանց պետության։ Դարեր ի վեր, երբ չի եղել հայկական պետականություն, ազգն է կենդանի պահել պետություն ունենալու հույսն ու հեռանկարը՝ սեփական մշակույթին, լեզվին, գրականությանը, հավատին, ավանդույթներին, պատմական ժառանգությանն ու հավաքական հիշողությանն իր անխախտ հավատարմությամբ և սեփական պատմությունը քաջ ճանաչելով։

Այսպիսով, բացարձակ պատմական հեգնանք կլինի, եթե պետությունը, որն իր գոյությամբ պարտական է իր ազգի տոկունությանը, որոշի, որ ազգային ինքնությունն ու պատմական ժառանգությունն այլևս իր սեփական ինքնության և պատմության մաս չեն։ Պետության առաքելությունն է պաշտպանել շատ ավելի լայն էություն, քան հենց ինքն է։ Պետությունն ինքնին և՛ նպատակ է, և՛, ինչն ավելի կարևոր է, միջոց՝ պաշտպանելու ազգային ինքնությունը, մշակույթն ու պատմական իրավունքները։ Այն պաշտպանություն է, որը թույլ չի տալիս ազգը թողնել այլ պետությունների մշակութային գերակայության և արժեհամակարգի գթությանը։

Պետությունը, որը զրկված է իր ժողովրդի հինավուրց ժառանգությունից, նման է մարմնի՝ առանց հոգու։ Այն ռոբոտ է, որը շարժվում է տնտեսական աճի ու առևտրի թելադրանքով՝ հանուն միայն այդ նույն տնտեսական աճի և առևտրի։ Այն նսեմանում է և հավասարվում մյուս բոլոր պետություններին հատուկ մի ընդհանուր հայտարարի, և ոչինչ ավելին։ Եվ քանի դեռ վտանգված է իր ազգային յուրատիպ դիմագիծը, այն կլինիկական առումով մահացած է։

Ինչի՞ կվերածվեր հայկական պետությունը, եթե զրկվի իր հայկական ազգային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Սա՛ է այն գոյաբանական հարցը, որն այսօր կախված է հայ ազգի և Հայաստանի Հանրապետության գլխին․ այն նույնքան կամ ավելի մեծ սպառնալիք է, որքան Ադրբեջանի բռնապետական ռեժիմից եկող ռազմական սպառնալիքները։ Ճակատագրի հեգնանքով, այդ սպառնալիքները սնվում են ներսից, եթե անգամ ունեն հմուտ արտաքին դիրիժորներ։

Նորագույն պատմության շրջանում հայկական ազգային ինքնությունն անհոգի հավաքականության մեջ թաղելու վերջին փորձը եղել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Երկու-երեք սերունդ մեծացել են որպես օրինակելի խորհրդային քաղաքացիներ և խորհրդային մարդիկ։ Ազգությունը բեռ էր, որը դանդաղեցնում էր խորհրդային մարդու ուղին դեպի կոմունիզմ։ Բայց նույնիսկ ստալինյան բռնաճնշումների ամենամութ տարիներին, երբ հայ ազգի ամենապայծառ ուղեղները հարյուր հազարավոր անմեղ մարդկանց հետ միասին վերացվում էին, ազգը կրկին դիմադրում էր։ Այնպիսի ականավոր մտավորականները, ինչպիսիք էին Հրաչյա Աճառյանը, գիտնական Վիկտոր Համբարձումյանը, պոետներ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, արվեստագետ Երվանդ Քոչարը և շատ այլք, վառ էին պահում ազգային իրազեկվածության հուրը՝ հաճախ գաղտնի, անգամ վտանգելով սեփական կյանքը։ Խորհրդային ինքնության մեջ ազգային ինքնությունն ուծացնելու դեմ ազգային դիմադրությունն ահռելի էր․ այն հիմք դարձավ և հանգեցրեց 1965 թ․ և 1988 թ․ համազգային ընդվզումներին։

Հայոց ցեղասպանություն վերապրածները նույնիսկ ավելի մեծ վճռականություն ցուցաբերեցին ազգային ինքնությունը պահպանելու հարցում։ Հատկապես արժանահիշատակ է վերապրածների առաջին սերունդը, որը, ժամանելով բոլորովին անծանոթ և օտար երկրներ՝ հազիվ կենդանի, կորցրած ողջ նյութական, զգայական ու հոգևոր կապը նախկին կյանքի հետ, ամեն ինչ սկսեց նորից՝ ազգային ինքնությունն ու մշակույթը չկորցնելու հաստատակամությամբ, որպեսզի ցեղասպանները չհասնեին իրենց նպատակին։ Համայնքները, որոնք հազիվ էին կարողանում կերակրել սեփական երեխաներին, դպրոցներ հիմնեցին, եկեղեցիներ, թատրոններ, մշակութային և մարզական ակումբներ կառուցեցին․ արեցին ամեն ինչ հանուն հայապահպանության։ Հյուրընկալ երկրներում հայկական դպրոցները ծաղկեցին ու ընդլայնվեցին, իսկ դրանց շրջանավարտները ոչ միայն կարողացան ընդունվել բուհեր ու իրենց ընտրած մասնագիտություններում գերազանցության հասնել, այլև սեփական պատմության ու ծագման խոր գիտակցում ձեռք բերեցին։ Մասնագիտական գերազանցությունը և ուժեղ ազգային կրթությունը երբեք միմյանց չբացառեցին։

Ապա, կատարվեց հեռավոր և անիրական թվացող մի երազանք․ պետականության բացակայության 543 տարիներից հետո ծնվեց Առաջին Հանրապետությունը։ Ազգը, որ վտարվել էր իր պատմական հողերից, զրկվել պատմությունից, ցեղասպանվել ու էթնիկ զտումների ենթարկվել՝ կորցնելով մեկ ու կես միլիոն կյանք, պետություն ստեղծեց։ Թեև այն, ճնշվելով նորաստեղծ Խորհրդային և մահացող Օսմանյան կայսրությունների միջև, երկար չգոյատևեց, սակայն պայքարեց իր ազգային ինքնության համար՝ չնայած այն վերացնելու բոլշևիկների բոլոր ջանքերին։

Нет описания.

Ի վերջո, Խորհրդային Միությունն էլ փլուզվեց։

Կարելի էր հուսալ, որ ազգը, որը, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, դարեր ի վեր օտար տիրապետության ներքո պահպանել էր իր ուրույն մշակույթը, վերջապես ձեռք բերելով անկախ, ինքնիշխան պետականություն, առաջին հերթին պետք է կրկնապատկեր գոյատևելու, պայքարելու, բարձր ազգային նպատակների հասնելու իր գենետիկ կարողությունը, և ոչ թե ենթարկվեր իր բացառիկ ու թանկագին պետականությունն ազգային դիմագծից ու պատմական համատեքստից զուրկ, ստերիլ ընդհանրական միավորի վերածելու ճնշմանը։

Եվ, այդուհանդերձ, դա է ուղին, որը, կարծես, ընտրել է Հայաստանի կառավարությունը։ Համենայն դեպս, բոլոր ակնհայտ ազդակները մատնանշում են այդ ուղղությամբ, որոնցից ամենաուղղակին ու ակներևը կառավարության որդեգրած այն դիրքորոշումն է, որ իր պատասխանատվության շրջանակը բացառապես սահմանափակվում է 29 800 կմ² տարածքի շրջանակներում՝ որպես ճանաչված և ընդունելի Հայաստանի Հանրապետության տարածք (ոչինչ, որ Հայաստանի ամենամոտ և ագրեսիվ թշնամի Ադրբեջանը դեռևս պետք է ճանաչի այդ նույն տարածքը՝ որպես Հայաստանի տարածք, որի մի մասը մինչ օրս բռնազավթված է վերջինիս կողմից)։ Մնացյալ ամենը, ինչ դուրս է այդ շրջանակից՝ հարուստ և արժեքավոր հայկական պատմամշակութային ժառանգությամբ, դուրս է նաև հայկական պետության պատասխանատվությունից, ուստի կառավարությունը դրա հետ որևէ կապ չունի։ Այս մոտեցման առաջին անմիջական զոհը եղավ Արցախը՝ հազարամյա հայկական բնօրրանը։

Խորհրդային իշխանությունների՝ Հայաստանում ազգային մղումները խեղդելու ընդունված գործելակերպերից էր տեղի բնակչության և սփյուռքի միջև սեպ խրելը։ Սփյուռքի հայրենակիցների հետ շփումները խստիվ վերահսկվում էին և մշտադիտարկվում։ Նման քաղաքականությունը հատկապես կոշտ էր հայրենադարձված հայերի հանդեպ, որոնց բարեկամներն ապրում էին օտար երկրներում։ Նրանց վերաբերվում էին կասկածանքով, և շատերն աքսորվեցին Սիբիր՝ ազգայնամոլության մեղադրանքներով։ Բայց, և՛ տեղի մտավորականությունը, և՛ սփյուռքի կազմակերպությունները պայքարում էին այդ քաղաքականության դեմ։ Սփյուռքում տպագրվող հայկական գրական ամսագրերն ու պարբերականները գաղտագողի բերվում էին Խորհրդային Հայաստան, մեծ հետաքրքրությամբ ընթերցվում ու ձեռքից ձեռք փոխանցվում՝ կարևոր արժեք ներկայացնելով մտավորականության համար։

Սահմանափակելով կառավարության կենտրոնացումն ազգային գաղափարներից դեպի այսօրվա Հանրապետության գաղափարին, մենք ունենալու ենք այն արդյունքը, որին ձգտում էին հասնել Խորհրդային իշխանությունները՝ պարզապես առանց հարկադրանքի ու Սիբիր ուղևորվող աքսորյալներով լի վագոնների։ Այն օտարացնում է ազգի մի կարևոր հատվածի, որն ապրում է 29 800 կմ² տարածքից դուրս, բայց ամուր կապված է թե՛ երկրի, թե՛, մեծ հաշվով, ժողովրդի հետ։

Այն քաղաքականությունները և հայտարարված մտադրությունները, որոնք պաշտոնական բնույթ են հաղորդում և խորացնում ազգի և պետության միջև պառակտումը, ներառում են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» առարկայով փոխարինելը, պատմության գրքերի վերաշարադրումն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որոշ հոդվածների, որոնք վիրավորական են Ադրբեջանի համար, վերաձևակերպման պահանջները, Ցեղասպանության ճանաչումը պետական նպատակների ցանկից հանելու Թուրքիայի ճնշումներին ենթարկվելը (երբ Էրդողանն ինքը վերջերս հպարտորեն և հանրայնորեն պարծենում էր Զմյուռնայի հույն բնակչության կոտորածով), 1991 թվականին  ստեղծված Հանրապետության զինանշանի համապատասխանությունը հարցականի տակ դնելը, ինչպես նաև դպրոցականներին սովորեցնելը, որ նրանք, ովքեր ասում են, որ Արարատը մեր ամենաբարձր սարն է, խոսում են ոչ թե Հայաստանի մասին, այլ ինչ-որ այլ բանի։

Մինչ հայ ազգը, թեև մեծ զոհողությունների գնով, բայց հաջողությամբ դիմադրում էր Խորհրդային միության՝ իր ազգային ինքնությունը համայնքային ինքնության մեջ տարրալուծելու փորձերին, ներկայիս քաղաքականությունն այդ ուղղությամբ ավելի ներառական ու վտանգավոր է, որովհետև այն սնվում է երկրի ներսից և ղեկավարվում կառավարության կողմից՝ արտաքին ուժերի լուրջ դրդմամբ ու խրախուսմամբ։ Մեր ազգային ինքնությունն ու դիմագիծը նորից բախվել են դիմազուրկ գլոբալ անանունության նույն սպառնալիքին, և կարևոր չէ, թե դա գալիս է Կոմունիզմից, Բաց Հասարակությունից, թե Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանում հայրենասիրական հռետորաբանությունը լռեցնելու ուղղակի պահանջից։

Բարեբախտաբար, մեր օրերի տխրահռչակ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը լուրջ դիմադրության է հանդիպել ուսուցիչների և պատմաբանների կողմից: Որոշ ուսուցիչներ նույնիսկ բոյկոտել են այն։ Վետերան ակադեմիկոսներն ու պատմաբանները նույնպես հանդես են եկել 7-րդ դասարանի պատմության դասագրքի և առարկայի անվանումը «Հայոց պատմությունից» «Հայաստանի պատմություն» փոխելու վերաբերյալ հրապարակային քննադատություններով: Սա հուսադրող է, բայց բողոքի ալիքը պետք է ավելի ընդգրկուն լինի Երևանի ամբոխահաճո իշխանության ուշադրությունը գրավելու համար: Իրենց երեխաների կրթությամբ մտահոգ ծնողները պետք է միանան պայքարին՝ ոչ միայն ընդվզելով նոր դասագրքի դեմ, այլև տանը կազմակերպելով պատմություն պատշաճ ուսուցանում՝ այդպիսով անվստահություն հայտնելով կառավարության ուսումնական ծրագրերի հանդեպ:

Կարևոր է գիտակցել, որ այս ամենն ի վերջո հանգում է ազգային անվտանգությանը: Ազգային անվտանգությունը վերաբերում է այն բոլոր գործոններին, որոնք ազգին դարձնում են պատրաստակամ և ունակ պաշտպանելու իր հայրենիքը: Ժամանակակից, մրցունակ բանակն ակնհայտորեն այդ համակարգի միջուկն է և դրա հիմնական ակտիվ բաղադրիչը: Սակայն եթե նույնիսկ Հայաստանն այսօր ունենար այդպիսի բանակ (ինչպիսին չունի), դա բավարար չէ։ Դրան նպաստող գործոնների առաջին շրջագիծը ներառում է ռազմական հետախուզությունը, ռազմական բարեփոխումները, իրավական, դիվանագիտական և տեղեկատվական արշավներ իրականացնելու կարողությունը, տնտեսական անվտանգությունն ու գլոբալ մրցունակությունը: Երկրորդ՝ արտաքին շրջագիծը կամ վահանը պակաս շոշափելի է, բայց նույնքան կարևոր․ դա ազգային պատկանելիության զգացումն է, պատմական ժառանգությունն ու համատեքստը, ազգային արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հավասարակշիռ կրթական համակարգը, ժողովրդագրական կառավարումը, ազգային-ռազմավարական տեսլականը, ազգային արժեքները, յուրատիպ մշակույթային պատկանելությունը, ազգային ինքնության և ազգային-պատմական իրավունքների խոր զգացումը: Երբ այս արտաքին շերտը խոցվում է, ավելի ու ավելի դժվար է ապահովել ազգային անվտանգության համակարգի մնացյալ բաղադրիչների արդյունավետ աշխատանքը:

Թեև պետությունը պետք է ունենա միջազգային հանրության կողմից ճանաչված որոշակի աշխարհագրական տարածք, դրա պաշտպանությունը չի կարող ընկալվել միայն աշխարհագրական եզրույթներով: Բանակները պաշտպանում են հայրենիքներ, ոչ թե պարզապես անշարժ գույք: Այն, ինչի համար կռվում է ցանկացած զինվոր, չի կարող չափվել քառակուսի կիլոմետրերով։ Բոլոր վերոթվարկյալ ազգային անվտանգության արտաքին շրջագծի գործոններն են, որ ամբողջացնում են հայրենիքի գաղափարը։

«Պետությունը փրկելու» պատրվակով կառավարության օրակարգն ազգային օրակարգից տարանջատելը, որը ենթադրում է պատմական ազգային իրավունքներից հրաժարում, ինքնին հակասական է և ինքնադավ, և մեծապես վտանգում է թե՛ պետության, թե՛ ազգային շահերը։

Հայ ազգը կարիք չունի պարզապես պետության։ Այն կարիք ունի Ազգային պետության։ Սփյուռքի,  ինչպես նաև Հայաստանի ներկայիս քաղաքացիների և բնակչության մեծ մասը կարող է շատ ավելի խաղաղ ապրել ու ապրուստ վաստակել Եվրոպայի ցանկացած երկրում, ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում, որոշ մասը՝ նույնիսկ ներկայիս Ռուսաստանում, եթե այն ամենն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, ազգային հատկանիշներից ու բնույթից զուրկ մի պետություն է՝ խաղաղության ու հանգիստ կյանքի միակ խոստումով։ Հենց Ազգային պետության գաղափարն է, որ մարդկանց բերում է Հայաստան, Հայաստանը տարբերակում մյուս բոլոր երկրներից, որովհետև բավարարում է այն կարիքները, որոնք ոչ մի այլ երկիր չի կարող բավարարել։ Եթե հայկական պետությունը որոշում է ձերբազատվել ազգային համատեքստից, ապա այն այլևս ոչինչ չի կարող առաջարկել Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը։

Ցանկացած մեկը, ով ուշադիր նայի Հայաստանի և տարածաշրջանի քարտեզին, կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պաշտպանված լինել առանց իր ողջ ազգի, որը ծնել է այն։ Սա է, որ Հանրապետության կառավարության ցանկացած մարմին պետք է հասկանա։ Այսօրվա կառավարությունը ոչ միայն սա չի հասկանում, այլև ուղղակիորեն մերժում է այս գաղափարը։ Կառավարությունը պետք է ավելի լավ սերտի քարտեզն ու իր ժողովրդի պատմությանը։ Ինչպես նշվեց վերևում, այս ձախողման առաջին ուղղակի զոհը եղավ Արցախը՝ հայոց հայրենիքի անբաժանելի մասը, որը վերջերս օրը ցերեկով էթնիկ զտումների զոհ դարձավ։ Բայց սա կարող է միայն ավելի մեծ կորուստների նախադրյալը լինել, եթե կառավարությունը չկարողանա նոր ուղղություն որդեգրել։

_________________

Նոթ հեղինակից․ հոդվածում քննարկվում են խնդիրներ և քննադատվում են Հայաստանի կառավարության որոշակի քաղաքականության ուղղությունները։ Այն միտումնավոր չի մատնանշում Հայաստանի կառավարության որևէ պաշտոնյանի և չի օգտագործում վիրավորական ածականներ, որպեսզի հավատարիմ մնա գրագետ և հետևանքային հանրային քաղաքական խոսույթին նվիրված մեկ այլ հոդվածի հորդորանքներին։  

Վահան ԶԱՆՈՅԵԱՆ


Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է