Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»

Քաղաքականություն
«ՀայաՔվե» նախաձեռնությունը Անկախության հռչակագիրը չեղարկող իշխանական ձեռնարկման դեմ պայքարի իր օրակարգի շրջանակներում փետրվարի 29-ին անցկացրեց համաժողով՝ «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» խորագրով։
Համաժողովի նպատակն էր մասնագիտական և քաղաքական գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու, մասնավորապես, Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի վկայակոչումը հանելու իշխանական օրակարգին։
Համաժողովի նպատակն էր նաև նախանշել Հայաստանի գալիքի որոշ ուղենիշներ, երբ երկրում իշխանությունը կլինի ազգային ու պրոֆեսիոնալ ուժերի ձեռքին։
Համաժողովի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում առկա է Հայոց անկախ պետականության հիմքերը խարխլող այս ձեռնարկման դեմ պայքարի հարցում լայն փոխհամաձայնություն․ քաղաքական տարբեր ուժերի միջև առկա խնդիրներն ու տարակարծությունները չեն կարող խանգարել հանուն անկախ պետականության համախմբմանը։
Համաժողովի բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում էին հասարակական, քաղաքական, կրթության, գիտության, մշակույթի գործիչների լայն շրջանակ։
Համաժողովին հնչեցին բազմաթիվ մասնագիտական գնահատականներ ու քաղաքական ուղերձներ, որոնցից առանձնացնում ենք հետևյալները․
1. Անկախության հռչակագիրը Հայոց անկախ պետականությանը վերածնունդ տալու հայ ժողովրդի հավաքական կամքի արդյունքն է, այն ընդունվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, Հայաստանի քաղաքական ուժերի ամենալայն ներկայացվածությամբ ու գերկոնսենսուսային պայմաններում։ Հռչակագիրը սկզբնավորել է Հայոց անկախ պետականությունը, որը ճանաչվել է աշխարհի պետությունների մեծագույն մասի, միջազգային կազմակերպությունների կողմից և երբեք առիթ չի տվել միջազգային իրավունքի սուբյեկտների հետ Հայաստանի հարաբերությունների խաթարման։
2. Անկախության հռչակագիրը, իր մեջ օրգանապես բովանդակելով նաև Արցախի ինքնորոշման իրավունքը, սովորական նորմատիվ-իրավական ակտ չէ, ուստի ենթակա չէ չեղարկման կամ փոփոխման։ Սահմանադրական ոչ մի փոփոխություն կամ նոր սահմանադրություն չի կարող չհիմնվել Անկախության հռչակագրի վրա՝ իր բոլոր դրույթների հաշվառմամբ։
3. Կեղծ, անընդունելի ու անթույլատրելի է խաղաղության հեռանկարը Անկախության հռչակագրից առկախելը։ Հայաստանը կայուն խաղաղության կարող է հասնել համապարփակ պաշտպանություն կազմակերպելով, ճկուն և բանական արտաքին քաղաքականություն վարելով և ներքին, ինչպես նաև համազգային համերաշխություն ու համախմբում ապահովելով։ Ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծերը, արդյունավետ կենսագործման պայմաններում բարձրացնում են Հայաստանի գործոնայնության մակարդակը և ապահովում անվտանգության լրացուցիչ բարձիկներ։
4. Հայ ժողովրդի քաղաքական կազմակերպումը չպետք է հիմնվի արհեստականորեն կրկնօրինակված մոդելների ու գաղափարների վրա։ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը հայ ժողովրդին ընձեռում են ազգային կենսունակ պետական համակարգ կառուցելու և կայացնելու հնարավորություն, ինչի մեջ անառարկելի նպաստ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հայ ժողովրդի պատմական, ազգային հիշողությունը կրող և ազգային բարոյականության սկզբունքները պահպանող ու փոխանցող եզակի կառույց։
5. Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը։

ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան