Հայերեն
Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան 

«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու ենք». կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանն անմահացել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ վառ ու պայծառ երեխա էր, շատ շուտ սովորել է կարդալ, հինգ տարեկանից հաճախել է դպրոց: 2006-2014 թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Երևանի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցը։ Ամեն հարցում բոլորին օգնության էր հասնում: Չորրորդ դասարանում անհանգիստ սպասում էի, որ քննությունից դուրս գա: Դուրս եկավ, բայց չէր ուզում տուն գնալ, ասաց, որ օգնել է ընկերներին, ուզում է սպասենք, որ նրանք էլ դուրս գան, տեսնի՝ կարողացա՞ն գրել, թե՞ ոչ: Ընկերասեր էր շատ: Անասելի շատ էր սիրում կարդալ, 14-15 տարեկան կլիներ, երբ ասաց, որ իրեն դուր եկած գրքերը մի քանի անգամ վերընթերցել է: Իր շրջապատում էլ բոլորին մոտիվացնում էր, որ ընթերցեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ելիզավետան՝ Արմենի մայրիկը:

2014-2017 թթ. սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագիտացված՝ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում։ 2017-2019 թթ. սովորել է ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն» բաժնում։ Փոխադրվելով 3-րդ կուրս՝ Արմենը զորակոչվել է պարտադիր զինծառայության: Զուգահեռաբար 2016-2019 թթ. հաճախել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի «Հովհաննես Հինդիլ յան» մասնաճյուղ՝ որպես «Գայլիկներ» սկաուտական խմբի ղեկավար։ Մայրիկն ասում է՝ որդին շատ ուժեղ երեխա էր: «Այնպիսի բազուկներ ուներ, բարձրահասակ էր: Սկաուտական խմբի իր ղեկավարներից ասում էին՝ այն գերանը, որ ինքն էր բարձրացնում, 3-4 հոգով էին բարձրացնում: Ուժային վարժություններ կատարելն իրեն հաճույք էր պատճառում: Սպորտն իր կյանքում կարևոր տեղ ուներ, հաճախել է ֆուտբոլի, լողի, մոտ 2 տարի՝ հրաձգության, լավ նշանառու էր, զբաղվել է բազկամարտով, բավականին մեծ հաջողություններ էր գրանցել, մինչև զորակոչվելը մասնակցեց մի շարք մրցումների և հաղթեց»:

Արմենը շատ էր սիրում շախմատ խաղալ, մեծ հաջողություններ ուներ սիրողական մակարդակում։ Բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, մրցանակներ շահել։ Ռուսական «Մեդվեժոնոկ» մրցույթին նույնպես մրցանակ է շահել։ Երկու տարի ուսանող լինելուց հետո Արմենը պարտադիր զինծառայության է մեկնել 2019 թ.-ի հուլիսի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտի զորամասի ուսումնական հրետանային ստորաբաժանումում, ստացել է հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն, Արմենին շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտունի 2-ում: Տիկին Ելիզավետան ասում է՝ որդին սիրով է մեկնել ծառայության: «Ոգևորված էր, սովոր՝ ամեն ինչ գերազանց անելուն, նույն կերպ նաև ծառայել է: Պատերազմի ժամանակ վիրավորվել է, կապիտան Ժորա Պետրոսյանն իրեն ասել է՝ այլևս չես կարող շարունակել մարտը, պետք է իջնես դիրքերից ու գնաս հոսպիտալ, բայց Արմենը հրաժարվել է. «Ոչ, ամեն ինչ գերազանց է, պարոն հրամանատար»»:

Արմենը 44 օր մասնակցել է ռազմական գործողություններին, կրակել տարբեր զինատեսակներից: Նորոգել է անսարք ՊԿ գնդացիրը, դուրս բերել իր ջոկին շրջափակումից, վիրավոր վիճակում կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերներին և անծանոթ կամավորներին՝ փրկելով նրանց կյանքը, իսկ հետո վերադարձել է դիրքեր։ Նոյեմբերի 9-ին Արմենը վիրավորվում է ականանետի պայթյունից, մի քանի ժամ անց ականանետի հերթական արկի պայթյունից նա զոհվում է: «Շատ մանրամասներ հետո են մեզ պատմել: Գիշերվանից չի հասցրել հանգստանալ: Արմենը բուսոլի մասնագետ էր (հրետանային դիտարկման մասնագիտական սարքեր՝ հեռաչափ և բուսոլ-խմբ.): Արմենը շատ լավ տեսողություն ուներ: Հրամանատարն ասում է, որ նրան մշտապես հորդորում էր ցերեկները քնել, որ գիշերները կարողանա հաշվարկներ կատարել: Այդ գիշերվանից հետո չի հասցրել հանգստանալ, տեսել է, որ մի քանի հոգի գնում են հացի հետևից, բայց չեն կարողանում բերել, ինքն է գնացել: Հրամանատարը պատմում է. «Նոյեմբերի 9-ի առավոտյան լավ չէր զգում իրեն Արմենը, ասացի, որ գնա հոսպիտալ, բայց չլսեց, հետո մի քիչ հեռու էի գնացել, երբ տղաները հաց էին ուտում, չեմ էլ հասկացել, թե ինչու է վեր կացել ու գնացել...»»:

Պատերազմի ողջ ընթացքում՝ մինչև նոյեմբերի 7-ը, Արմենը զանգահարել է ընտանիքի անդամներին: «Նոյեմբերի 8-ին շատ անհանգիստ էի: Միշտ անհամբեր սպասում էի իր զանգերին, իսկ Արմենն ինձ ասում էր՝ մա՛մ ջան, կոնկրետ ժամի մի սպասիր իմ զանգին, որովհետև կապերը խափանվում են, կապի հետ միշտ խնդիր կա, կարող է այնպես ստացվել, որ չզանգեմ էլ: Ես ավելի շատ սպասում էի, որ երեկոյան պետք է զանգի: Ապրում էինք իր զանգով, իր զանգից հետո մինչև իր մյուս զանգը: Ուղղակի ուզում էինք ձայնը լսել, այդ օրերին դա մեզ բավարար էր: Երբեք չի բողոքել ինչ-որ բանից: Ու միշտ հավատացել եմ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: Ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս, մեղր եմ կերել, նուռ ենք քաղել, պոպոք, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի չհավատաս: Ամեն ինչ քողարկել են, մենք էլ միամտաբար հավատացել ենք կամ ցանկացել ենք հավատալ, որովհետև բոլոր ծնողներն էլ հավատացել են»:

Որդիները երկնքից թափվող կրակի, ռումբերի պայթյունների ու չդադարող կրակոցների պահերին անգամ ընտանիքներին հավաստիացրել են, որ ամեն բան կարգին է, իրենք լավ են: Արմենը շուտ է «վերադառնում» տուն: «Երբ դեպքը եղել է, իր հրամանատարը անուն-ազգանունը գրել է, դրել Արմենի կոշիկի մեջ: Ես այդ ընթացքում զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով ինքը զանգահարել էր, ոչ ոք չէր պատասխանում: Միայն վերջում մի տղա պատասխանեց, ասաց, որ հրամանատարի հետ է: «Մի անհանգստացեք իր համար, բոլորիս ինքն է գրկել, իջեցրել: Իր հետ չի կարող վատ բան պատահել»: Բայց մի քանի օր հետո զանգահարեցին ամուսնուս, գնաց Սևան, ինձ թույլ չտվեցին Արմենին տեսնել»: Արմենի ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ապրելու ուժ է տալիս այն, որ պատմի որդու մասին, որ բոլորը ճանաչեն նրան, նրա գործած սխրանքը: «Բացի դա, հավատում եմ, որ հանդիպելու ենք: Փորձում ենք ամուր լինել հանուն կրտսեր որդուս, հիմա նա միայն մեզ ունի»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով: Արմենը ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ) Սկաուտական կազմակերպության փոխխմբապետ էր։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության կողմից հետմահու ստանում է խմբապետի կոչում և պարգևատրվում է «Խիզախության» շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում