Հայերեն
Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ 

Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա...

Հայաստան չի լինի: Իսկ թե ով է հասցել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր Կամենդատյան«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Այն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանՊետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական