Հայերեն
Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան 

«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նույնիսկ մարմինն 86% այրված վիճակում նա իր հետ երիտասարդ կյանք է փրկել։ Տեղահանությունից հետո 20-ամյա տղան գտել է մեզ, բայց երբ իմացել է, որ Ալիկը զոհվել է, ինքն էլ մեզ հետ հավասար տխրել է, մեր վիշտը կիսել»… 

Ալլա Մուսայելյանը Ստեփանակերտից է տեղահանվել։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է 6 ամիս առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետից զոհված 48-ամյա ամուսնու, հրաշքով փրկված որդու և եղբոր մասին։ Ալլայի ամուսինը՝ Ալիկ Ավանեսյանը, ՊԲ երկարամյա ծառայող է ավագ ենթասպայի կոչումով։ Նրա հայրը՝ Ռաֆայել Ավանեսյանը, առաջին պատերազմում է անմահացել, ինքն էլ 19 տարեկանից զենքը ձեռքին եղել է առաջնագծում, անցել բոլոր պատերազմների արհավիրքներով։ Սեպտեմբերի 19-ին եղել է Խրամորթի դիրքերում։

«Զինադադարից 4 օր անց զենքը ձեռքին եկավ տուն։ Մենք շատ ուրախացանք, որովհետև օրերով լուր չունեինք, փոխարենն ինքը տրամադրություն չուներ։ Ասում էր՝ «բանակ չկա, կազմաքանդեցին, ուրեմն և անվտագության երաշխիք չկա, պիտի դուրս գանք»։ Այդ օրերին ճանապարհը դեպի Հայաստան արդեն բացվել էր։ Բայց գնալու համար վառելիք չունեինք»,- պատմում է Ալլան։

Նույն օրը Ալիկը կնոջ եղբոր՝ Սամվելի հետ սկսում են վառելիքի փնտրտուքները։ Մեկը մյուսին տեղեկացնելով՝ ճանապարհը նրանց տարել է Հայկազով։ Նրանց միացել է նաև որդին՝ 15-ամյա Էրիկը։ 

«2 տղաներս էլ շատ կապված էին հայրիկի հետ։ Բայց քանի որ Էրիկը մեծ էր, ինքը գնաց հոր ու քեռու հետ։ Երբ հասել են տեղ, տեսել են, որ իրավիճակն անվերահսկելի է, կարգ ու կանոն չկա, բոլորը րոպե առաջ ուզում են վառելիքի իրենց բաժինը վերցնել։ Հերթը գրեթե հասել էր մերոնց, որ ստանան վառելիքը։ Տղաս պատմում է, որ հայրը շրջվել ու ասել է՝ «Էրի՛կ, դու գնա մեքենայի մեջ սպասի, մենք հիմա վերցնենք, գանք»։ Երբ երեխաս տարածքից դուրս է եկել, ուղիղ մեկ րոպե անց անսպասելի շրջադարձ է եղել»,- պատմում է կինը։

Ալիկն ու Սամվելը պայթյունից հետո հայտնվել են կրակի փոսում։ Կարճ ժամանակ անց նրանց հաջողվել է դուրս գալ, պատահական մեքենա գտնել ու բարձրանալ քաղաք, մանկական հիվանդանոց։ 

«Այդ վիճակում Ալիկը զանգել է բարեկամներից մեկին, ասել, որ երեխան մեքենայի մեջ է, հավանաբար վախեցած՝ «գնացեք երեխայի հետևից»։ Գիշերը ես գնացի հիվանդանոց, վիճակ չկար, քաոս էր։ Ալիկն ամբողջությամբ այրվածքների մեջ էր։ Դեռ տաք էր, խոսում էր, պատմում էր, բայց գնալով՝ վիճակն ահավոր էր դառնում։ Ասաց՝ «Ալլա, մի լար է ինձ փրկել, բռնել եմ այդ լարից ու դուրս եկել»։ Հիվանդասենյակում բոլորն իրար նման էին, ոչ ոքի ճանաչել հնարավոր չէր։ Նույնիսկ հարազատ եղբորս չեմ ճանաչել, մինչև ինքը չի ասել՝ «Ալլա, ես եմ», շոկի մեջ էի։ Տալիս հետ մի ամբողջ գիշեր խնամել ենք այդ պալատում գտնվող բոլոր մարդկանց, մինչև հաջորդ օրը Հայաստանից ուղղաթիռներով եկան օգնության»,- հիշում է Ալլա Մուսայելյանը։ 

Ալիկ Ավանեսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, իսկ Սամվելին՝ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Ալիկի մարմինն 86% այրվածք էր ստացել, վնասվել էին նաև շնչուղիները։ Կինն ասում է, որ կյանքի հետ վնասվածքներն անհամատեղելի էին։ 

«Մեկ շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո Ալիկը մահացել է հիվանդանոցում։ Իսկ Սամվելը տեղափոխվել է Բելգիայի առաջատար կլինիկաներից մեկը։ Հիմա Հայաստանում է ու մինչ օրս շարունակում է բուժում ստանալ։ Նրա առողջական վիճակը բավարար է»,- եղբոր մասին ասում է մեր զրուցակիցը։

Ալիկի հուղարկավորությունից շատ չանցած Ալլայի ընտանիքին մի երիտասարդ է փնտրել, ասել, որ Ալիկը կրակի փոսից հանել է նաև իրեն, փրկել իր կյանքը։ Իմանալով, որ Ալիկը չկա, ցավ է ապրել՝ «անարդար է, ինձ փրկել է, բայց ինքը՝ մահացել»։ 

Ալիկ Ավանեսյանի 7-ամյա տղան շատ ծանր է տանում հոր կորուստը։ Մայրը պատմում է, որ երևակայական պատկերներ է նկարում, կոնֆետներ պատրաստում ու տանում Եռաբլուր։

Հոգեբաններն ասել են, որ դա հոր ու երեխայի երկխոսությունն է, «չարգելեք»։ Իսկ ավագ որդին՝ Էրիկը, որ դեպքի վայրում է եղել, տեսածից մինչ օրս ծանր ապրումների մեջ է։ Նրա հետ ևս հոգեբաններ են աշխատել։ Ալլան իր անչափահաս երեխաների ու այրվածքներ ստացած եղբոր հետ այժմ ապրում են վարձակալական հիմունքներով։ Ու չնայած Ալիկի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում, նրան որևէ կարգավիճակ չեն տվել...

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Քանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան