Հայերեն
Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 

Հայաստանը պատրաստ է վաղվա պատերազմին. առաջին հաղթանակը

2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ավելի ուշ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կարեւոր մի բանաձեւ՝ պատրաստվել վաղվա պատերազմին: Դրա էությունն այն էր, որ ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների միջավայրում, երբ տեխնոլոգիական հեղափոխությունը կրում է անընդհատ բնույթ, այդ թվում ռազմարդյունաբերության բնագավառում, պաշտպանունակության հուսալի մակարդակը պահանջում է պատրաստ լինել ոչ թե այսօրվա, այլ վաղվա մարտահրավերներին, լինել մի քանի քայլ կամ առնվազն մեկ քայլ առաջ, ապահովել գոնե փոփոխությունների համարժեք դինամիկա:

Դա նաեւ ինչ-որ առումով խոստովանություն էր քառօրյայի դասից, որ մինչ այդ Հայաստանը պատրաստվում էր «օրվա պատերազմին», ինչը բավարար չէր հակառակորդին անհրաժեշտ օպերատիվությամբ համարժեք պատասխան տալու համար, թեեւ անգամ այդ պայմաններում հայկական բանակն իհարկե լուծեց գլխավոր խնդիրը՝ ապահովեց հարձակում սկսած Բաքվի ռազմա-քաղաքական ձախողում:

Այդ իմաստով, Տավուշում տեղի ունեցած ռազմագործողությունը, ադրբեջանական հերթական սադրանքին Հայաստանի զինված ուժերի հասցրած ասիմետիկ հարվածը իր թե ռազմավարական բովանդակությամբ, թե ռազմա-տեխնիկական բնույթով վկայեց, որ Հայաստանը պատրաստ է այլեւս «վաղվա պատերազմին», ըստ այդմ խնդիրն այդ դինամիկան պահելն ու առավել արագացնելու նախադրյալներ ձեւավորելն է:

Ինչպես հայտնի է, հայկական արդիականացում անցած հակաօդային պաշտպանության զենիթային համակարգերը արձանագրել են անօդաչուների դեմ պայքարի բարձր արդյունավետություն: Միեւնույն ժամանակ, բարձր արդյունավետությամբ կիրառվել են հայկական արտադրության հարվածային անօդաչուները:

Դրա հետ մեկտեղ, առանձնահատուկ է խնդրի ոչ միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ մարտական գործողությունների մշակման ու իրագործման բարձր մակարդակը, ինչը թերեւս թույլ է տվել լուծել գերռազմավարական խնդիր մարդուժի շատ քիչ կորստով: Թեեւ, անկասկած հայակական զինուժի ցանկացած, գեթ մեկ զինծառայողի կյանքը գերագույն արժեք է:

Առանցքային է նաեւ այն, որ ադրբեջանական սադրանքին ի պատասխան, հայկական զինուժը գործել է ռազմավարական ասիմետրիայի տրամաբանությամբ, սադրանքը օգտագործելով ոչ միայն իբրեւ լոկ պատժելու առիթ, այլ ռազմավարական գերակայության հասնելու, հենց «վաղվա պատերազմի» տրամաբանության շրջանակում: Այդ իմաստով, Հայաստանն արձանագրել է «վաղվա պատերազմի» առաջին հաղթանակը, որն անշուշտ պետք է լինի ոչ թե հանգստացնող եւ թմրեցնող, այլ պարտավորեցնող՝ հակառակորդին հետագայում էլ որեւէ «ռեւանշի» հնարավորություն թույլ չտալու տեսանկյունից: Հայաստանի համար խաղաղության գրավականը լինելու է հենց «վաղվա պատերազմին» միշտ պատրաստ գտնվելը:

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»