Հայերեն
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան 

Իր վերջին ելույթից հետո Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․ 

«Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը․

Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։

Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։

Գրեթե նույնը արդեն 21-րդ դարում Լաչինի միջանցքով հայերի բռնի տեղահանումն էր՝ ուղիղ եթերում։ Չկար պետություն, որը դա թույլ չէր տա։

Այս իշխանությունն իր քայլերով բառիս բուն իմաստով հայ ժողովրդի համար ստեղծում է նոր Դեր Զորի կամ Լաչինի միջանցք։

Նրանց միակ սուպերմոտիվացիան է՝ մնալ իշխանության, բայց դրա գինը մեր միակ պետությունն է։

Ավելի խոր վերլուծությունը տալիս է ավելի վտանգավոր պատկեր

1. Նախորդ օրերին ԱԺ-ում հնչած մտքերը և մթնոլորտն ու նաև հասարակության արձագանքը խոսում են այն մասին, որ մենք ընթանում ենք վերնախավային և հանրային բանականության կորստի ճանապարհով։

2. Ապրիլի 5-ից հետո Հայաստանը հայտնվեց խոր և ընդգծված մեկուսացման մեջ. Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր ձևակերպումներով, բայց շատ հստակ իրենց կոշտ ռեակցիան  արտահայտեցին։ Նայեք քարտեզին. սա մեր անմիջական աշխարհագրությունն է, մեր ճանապարհները, սահմանները։ Մեր անմիջական աշխարհագրությունը մեզ դեմ է։ Սա է նոր ցեղասպանության նախերգանքը։ Իրական Հայաստանը այստեղ է, ոչ թե ֆոն դեռ Լայենի սեղանին։

Սա պետական դեֆորմացիայի և ինքնակազմակերպման տապալման նոր փուլն է, որը միշտ ավարտվում է հայրենազրկմամբ, ցեղասպանությամբ։ Եթե մենք չփոխենք մեր պայքարի բովանդակությունը,  հենց դա էլ լինելու է։

Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում․

Իր վերջին ելույթից հետո, որն ըստ էության նոր ազգային աղետի անոնսն էր, Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը։ Կամ պետք է լիներ զանգվածային ընդվզում, որովհետև մենք մարդիկ ենք, ոչ թե մորթվելու մատերիալ, ու չի կարելի մարդկանց անընդհատ անասունի տեղ դնել։ Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում։ Հրաժարական նա չի տա, իսկ ընդվզում այս ձևաչափերով, «լիդերությամբ» ու բովանդակությամբ հնարավոր չէ։

Նոր լիդերության առաքելությունը․

Անհավանական է, բայց հասարակությանը 90 տոկոսը կա´մ չի հետևում զարգացումներին, կա´մ չի հասկանում ինչ է կատարվում։ Էլեմենտար՝ չի հասկանում, որ իրեն ասում են՝ «մորթվելու ես»։

Նոր լիդերության առաքելությունն է.

ա. Բացատրել սեփական ժողովրդին՝ ինչ է կատարվում և ուր է տանում այս ամենը։

բ. Ֆիքսել իրականությունը. չի եղել բանակցություն։ Մեզ 2 տարի խաբել են, թե ընթանում են խաղաղության բանակցություններ ու սահմազատման բնականոն աշխատանքներ։ Չկա միջնորդ, չկան բանակցային հարթակ ու ֆորմատ։ Կա մեծ ստվեր, որտեղ ընթանում է Հայաստանի կազմաքանդման պրոցեսը։

գ. Հետևաբար, Նոր լիդերության առաքելությունն է՝ առաջարկել նոր բովանդակություն, հաստատակամորեն գնալ իրական բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հստակ միջնորդությամբ ու ձևաչափով։

դ. Չպետք է վախենալ իշխանության նեղ խմբի կեղտոտ և կեղծ մեղադրանքներից՝ «պրոռուսական ընդդիմություն, ինքնիշխանության հակառակորդներ» և այլն։ Չպետք է վախենալ հանրության մեջ ներարկված հակառուսական տրամադրություններից։ Աուշվիցում սոցիոլոգիա չէր կարող լինել, և հասարակությանը դեռևս չգիտակցվող ցեղասպանությունից փրկելու համար լիդերությունը պետք է ունենա բավարար խիզախություն։

ե. Հայաստանում պետք է բարձրացվի ներքին հաշտության դրոշը։ Սա է այսօրվա պետական մտածողությունը և լիդերության որակը։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո բոլորով փրկվելու ենք հայրենազրկումից ու մորթվելուց։

զ. Դադարել ապավինել կեղծ կամ հորինած լիդերներներին։ Արհեստական սպասումները միայն ժամանակի կորուստ են։ Պետք է գնալ վերնախավերի ինքնուրույնության գիտակցման ճանապարհով։ Մենք կարող ենք ներսում փոխել մթնոլորտը, մենք կարող ենք նոր բովանդակությամբ բանակցել դրսում, մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այդ «մենք»-ի համար Հայաստանում կա բավարար մարդկային ռեսուրս։ Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել ամենակարևորին՝ դեէսկալացիա Հայաստանի համար՝ ներսում և սահմաններին։ Հայաստանը կարիք ունի իրավիճակի լիցքաթափման»,- գրել է Հովհաննիսյանը։

Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան