Հայերեն
Երևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին 

Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զորյան ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը, որն այս տարի ընթանում է Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։

Ինչպես տեղեկանում ենք Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով հասկանալ, թե հասարակությունը ողջ աշխարհում ինչպես է առերեսվում եւ դիմակայում բռնի գործողություններին և ցեղասպանության առկա և շարունակական սպառնալիքներին, միաժամանակ նայելով անցյալին՝ դասեր քաղելու և ցեղասպանությունից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու ձգտումով։

Նշվում է, որ «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:

Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները ներկայացնելու առաքելությունը՝ միաժամանակ ընդունելով ցեղասպանությունը որպես համամարդկային աղետ։

Այս տարվա համաժողովի թեման վերաբերում  է ազգայնականության, պետական բռնության և ցեղասպանության  մեջ  պետության դերին․ այն, թե ինչպես է պետությունը նպաստում և իրականացնում ցեղասպանական բռնություններ։ Կենտրոնանալով ցեղասպան պետության վրա՝ Ցեղասպանության իրազեկման շաբաթ 2024-ի մասնակիցները իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնելու են ազգայնականության ավտորիտար և բացառող ձևերի տարբեր տեսակները, այն , թե ինչպես են կառուցվում և պահպանվում ազգային ինքնության ծայրահեղական ձևերը, ռասայականությունը և ռասայական գիտությունը, մշակութային արժեքների ոչնչացումը, կրոնական ազգայնականությունը, և թե ինչպես է զանգվածային բռնությունը մշակվում և խրախուսվում ցեղասպան պետությունների կողմից՝ օգտագործելով տեխնոլոգիան և քարոզչությունը։

Ապրիլի 18-ին Զորյան ինստիտուտում կանցկացվեն երկու պանելային հանդիպումներ, որոնցից առաջինի ընթացքում կներկայացվի 2020 թվականին ինստիտուտի պատվերով հրատարակված «Հավաքական և պետական բռնությունը Թուրքիայում» վերնագրով գիրքը: Այս աշխատությունը թուրքական ազգային ինքնության ստեղծման և փոքրամասնությունների, այդ թվում՝ ալևիների, հայերի, ասորիների, հրեաների, հույների, քրդերի և եզդիների նկատմամբ որպես «ներքին թշնամիների» վերաբերմունքի մասին է։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որն ուսումնասիրում է մի շարք դեպքերի ուսումնասիրություններ և թուրքական պետության գործողություններն ու անպատժելիությունը:

Համաժողովին կմասնակցեն այս գրքի 16 հեղինակներից 3-ը. դոկտոր Այշենուր Քորքմազը՝ Նիդեռլանդների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտից (Ամստերդամ), դոկտոր Դեյվիդ Գաունթը՝ Կալգարիի համալսարանից, և դոկտոր Համիտ Բոզարսլանը՝ Ecole des hautes études en: Sciences sociales (EHESS) –ից: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է գրքում առկա ուսումնասիրություններից կամ թեմաներից որեւէ մեկը, նիստը վարելու է դոկտոր Բարլոու Դեր Մուգերդեչյանը:

Երկրորդ նիստը՝ «Բնիկների մշակույթների և լեզուների բնաջնջումը և վերակենդանացումը», համեմատական վերլուծություն է, որին մասնակցում են գիտնականներ տարբեր ոլորտներից։ Քննարկման մասնակիցներ Լորենա Ֆոնթեյնը՝ Վինիփեգի համալսարանից, Լորի Խաչատուրյանը՝ Կոռնելի համալսարանից և Թալար Շահինյանը՝ UC Irvine-ից, կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները Կանադայի, Միացյալ Նահանգների, Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնիկ ժողովուրդների վերաբերյալ: Այս նիստը, որը վարում է Կարեն Ջարաթ Սնայդերը, փորձելու է քննել երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները բնիկների միջև:

Ի հավելումն այս նիստերի՝ Զորյան ինստիտուտը կշարունակի իր հանձնառությունը՝ կրթությունը ավագ դպրոցի դասարաններում՝ «Արդարության, հանդուրժողականության, հաշտեցման և իրազեկման խթանում Ցեղասպանության կրթական ծրագրի միջոցով» թեմայով: Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի փոխնախագահ, պրոֆեսոր Ալեքս Ալվարեզի գլխավորությամբ այս նախաձեռնությունը 10-12-րդ դասարանների միջնակարգ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս հիմնարար պատկերացում կազմել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին՝ ներգրավված միջոցառումների, դասարանային քննարկումների և ֆիլմերի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինստիտուտի մասնակցությունը Ցեղասպանության իրազեկման շաբաթին եւս մեկ անգամ ընդգծում է նրա նվիրվածությունը ցեղասպանության իրազեկման և կանխարգելման վերաբերյալ բովանդակալից ուսումնասիրությունների խթանմանը:

Զորյան ինստիտուտը, որպես ցեղասպանագիտության ոլորտում առաջամարտիկներից մեկը, շարունակում է որոշիչ դերակատարում ունենալ ցեղասպանության՝ որպես համամարդկային աղետի,  թեմայի վերաբերյալ դիսկուրսի ձևավորման գործում, ինչպես նաեւ մարդկության վրա ցեղասպանության գործած երկարատեւ ազդեցության, ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունների իրականացման մեջ։

Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանՍպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԱրտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Մաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըLaureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք