Հայերեն
Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան 

«Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«Հայաքվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանն ու Մենուա Սողոմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել երեկ Տավուշի մարզի Կիրանց համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

«Հայաքվե»-ի անդամներն ու համախոհներն այսօր նաեւ բողոքի ցույց էին անում գլխավոր դատախազության շենքի առջեւ։

Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչի առթիվ են հաղորդում ներկայացրել․«Բոլորդ տեսել եք ոստիկանական ուժերի կողմից Կիրանցի գրավման տեսարանները։ Այն, ինչ տեղի է ունեցել, բազմաթիվ կետերով խախտում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլեւ Քրեական օրենսգիրքը,  առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Մեր գործընկեր «Կոնցերն դիալոգ» փաստաբանական ընկերության հետ միասին փորձել ենք այն հանցագործությունները, որոնք առավել ակնհայտ են, արձանագրել եւ ներկայացնել դատախազություն։ Դրանք միակը չեն։ Առաջիկա օրերին կփորձենք արձանագրել այլ տիպի հանցագործությունները, որոնք ընկնում են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների տակ»։

Այսօր դատախազություն ներկայացրած հաղորդումը վերաբերում է, ինչպես ասաց Չալաբյանը՝ լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ խոչընդոտմանն ու արգելմանը․«Երեկ արգելափակվել է լրատվամիջոցների աշխատանքը ՀՀ տարածքում գտնվող բնակավայրում, ընդ որում՝ որեւէ իրավական ռեժիմ, որով դա սահմանափակվում է, գոյություն չի ունեցել։ Լրագրողներն իրավունք ունեն լուսաբանել ցանկացած իրադարձություն՝ եթե չկա արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության ռեժիմ։ Սրանցից որեւէ մեկը Կիրանցում չի եղել»։

Մյուս դրվագը քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումն է Կիրանցում։ «Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է տեղի ունեցել։ Երեկ ոստիկանական զորքերի հրամանատարի տեղակալը՝ Կարեն Հակոբյանը տեսախցիկների առաջ հայտարարել է՝ լավ եմ անում, իրավական հիմքեր ունեմ, սակայն որեւէ իրավական հիմք չի ներկայացրել եւ այդ իրավական հիմքերը, մեր կարծիքով, գոյություն չունեն, իսկ եթե գոյություն ունեն, դրանք իրավական չեն, որովհետեւ ՀՀ-ում արտակարգ կամ ռազմական դրության հայտարարում չի եղել, չի եղել նաեւ Կիրանցում։

Եթե չկա նման դրություն, ապա ոստիկանությունն իրավունք չունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Բազմաթիվ քաղաքացիներ գտնվել են ճանապարհին, նրանց դիմաց ոստիկանական պատ է եղել եւ որեւէ կերպ չի բացատրվել, թե այդ ոստիկանական պատն ինչի հիման վրա է կանգնած այնտեղ եւ ինչու է սահմանափակվել քաղաքացիների ազատ տեղաշարժը»,-ասաց Չալաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3-րդ դրվագը  Կիրանցում բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու դեպքերն են․«Մայիսի 1-2 գիշերը տեղի է ունեցել Կիրանցի 31 բնակիչների բերման ենթարկում, դա տեղի է ունեցել բռնի ուժի  կիրառմամբ, ընդ որում՝առանց նախապես զգուշացնելու, առանց ոստիկանների կողմից իրավաչափ պահանջների ներկայացման։

Տեսախցիկների առաջ ոստիկանները գոռում էին ՝ խփելով, խփելով արեք։ Այսինքն, դա խոշտանգման կիրառում է քաղաքացիների նկատմամբ եւ եւս առերեւույթ  հանցագործություն է։ Դատախազությունն ունի հինգ օր, որպեսզի կամ հաղորդումն ընդունի վարույթ ու քրեական գործ հարուցի։ Եթե դա չանի,  ապա մենք կգնանք հաջորդ գործողություններին։ Ուժային օպերացիա է տեղի ունեցել եւ դա անհետեւանք չի կարող մնալ»։

Չալաբյանն ասաց, որ Կիրանցում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում․«Սա իմ քաղաքական գնահատականն է, ընդ որում՝ սահմանադրական կարգի տապալումը տեղի է ունենում ադրբեջանական բռնատիրական վարչակարգի անմիջական պահանջով եւ հրահրմամբ։ Ադրբեջանական բռնատիրական վարչակարգն օգտվելով ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումից՝ բռնագրավում է հայ ոստիկանների ձեռքով հայկական բնակավայր Կիրանցի որոշակի հատվածը։ Դա ՀՀ ինքնիշխանության խախտման բացահայտ օրինակ է։ Սրա վերաբերյալ եւս հաղորդում կներկայացնենք»։

Չալաբյանի խոսքով՝ սա աննախադեպ է, երբ թշնամին ուժային շանտաժի միջոցով ՀՀ իշխանությանը ստիպում է հանձնել տարածքներ ոստիկանական ուժերի  օգտագործմամբ։

Նա հայտարարեց՝ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, ապա իրավապահ մարմիններին կոչ արեց չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Մի՛ խախտեք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, ապօրինի հրամաններ մի՛ կատարեք, ապօրինի հրաման տվողը վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում, դուք մնալու եք եւ պատասխան եք տալու օրենքի առաջ»։

Հայաստանի տարբեր տարածքներում բողոքի ցույցեր են ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, որի հետեւանքով Կիրանց գյուղն, ըստ բնակիչների, կարող է բաժանվել երկու մասի։

Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան