Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Երվանդի վերջին մարտը․ Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս

Հասարակություն

1996 թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ։ Արդեն ծերունի՝ փարթամ բեղ—մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում։ Սա դարձավ 4 տարի առաջ ազատագրված եւ վերստին հայացած Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան գոյամարտի նահատակ հայոց քաջորդիներին։ Արծիվ—հուշակոթողն այսօր կանգուն է Բերձորի մուտքի մոտ՝ Շուշիի կողմից եկող ճանապարհի աջակողմում։

Ծերունի քանդակագործը վիշտ ուներ սրտում՝ մեծ վիշտ ու հպարտություն։ Կրտսեր որդին՝ Երվանդը, ով կրում էր պապի անունը, Շուշիի ազատագրական ջոկատներից մեկի կազմում էր եւ մարտիրոսվեց քաղաքի մատույցներում մայիսի 8—ին։ Հաջորդ տուֆակերտ խաչքարը, որը քանդակեց վարպետ Ռաֆիկը, այժմ կանգուն է Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի աստիճանավանդակի վերջում՝ մուտքի ձախ կողմում։ Նվիրված է Շուշիի ազատագրման համար մարտիրոսված քաջորդիներին, որոնց շարքում էր իր կրտսեր որդին։ Որդու նահատակվելու տեղում՝ Շուշիի հայտնի տանկից քիչ հեռու՝ արեւմտյան կողմում մեկ այլ խաչքար է դրված, դարձյալ վարպետ Ռաֆիկի նախաձեռնությամբ եւ աշխատանքի շնորհիվ։ Երեւանում՝ Նոր Նորքի 6—րդ զանգվածում է Երվանդենց շենքը, բակում հայրը դարձյալ հուշարձան է հիմնել։ Որդու կարոտը սրտում՝ Բերձորում, իր ձեռքով կառուցած տանը հանկարծամահ եղավ վարպետ Ռաֆիկը եւ մնաց որպես բարի ու հայրենասեր հայ մարդ իրեն ճանաչողների սրտում։

Երվանդը նահատակվեց 24—ը չլրացած։ Ծնվել է 1968 թ. հունիսի 20—ին։ 1975 թ. հաճախել է թիվ 16 դպրոցը, ավարտել է Նոր Նորքի թիվ 163 միջնակարգը, որից հետո՝ 1986—88 թթ. ծառայել է խորհրդային բանակում, վերադարձել եւ դարձել հայրենիքի զինվոր։ Դեկտեմբերյան երկրաշարժի օրերին աղետի գոտում էր, այնուհետեւ անդամագրվեց հայոց ազատագրական եւ պաշտպանական ջոկատներին։ Մինչ նահատակությունը՝ ռազմական տարբեր խմբերի կազմում մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին տարբեր վայրերում։ Եղել է Մոնթեի ջոկատում, մասնակցել Մարտունու շրջանի ազատագրական, պաշտպանական մարտերին։ Սիրում էր լիներ ամենաթեժ կետերում, մասնակցել մարտական գործողություններին։ Այդպես եղավ նաեւ մասնակցությունը Շուշիի ազատագրական մարտում, որն էլ Երվանդի վերջին հերոսացումն էր։

armenpress-ի հաղորդմամբ, Մարտի մասնակիցների վկայությամբ՝ բարձրանալով ժայռը Ստեփանակերտի կողմից, հայտնվել են թշնամու ջոկատի դիմաց, որտեղի քանդված տներում էին նաեւ նշանառուներ։ Միմյանց պաշտպանելով՝ 8 հոգանոց ջոկատի տղաները փորձել են առաջանալ։ Վիրավորվում է մարտիկներից մեկը, Երվանդը մարտն իր վրա է վերցնում, որ վիրավորին դուրս հանեն։ Երվանդը պահում էր ջոկատի՝ անվտանգ գոտի անցնելը, սակայն թշնամու նշանառուի արձակած գնդակը խոցում է հերոսին… Ընկերներին ասել էր. «Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս, իսկ եթե ոչինչ չպատահի, կվերադառնամ, կամուսնանամ»։ Սակայն, ինչպես շատ է պատահել, հայդուկն իր զենքն է սիրում։ Հետմահու արժանացել է ՀՀ «Արիություն» մեդալի։

Տարիներ առաջ Երեւանում այցելեցի վարպետ Ռաֆիկի տուն, որտեղ էր հասակ առել Երվանդը։ Մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ բուժքույր, ենթասպա Ռոզա Ավետիսյանը, խոսելով որդու մասին, ասաց. «Որդիս չարաճճի էր, բայց այնքան գաղտնապահ. միայն աչքերի թախիծն էր մատնում ներքին անհանգստությունը։ Պատերազմի առաջին օրերից երազում էր զենք ունենալ։

Մանկան պես երջանկացել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքն էր վերցրել»։ Երվանդի ավագ եղբայրը՝ Մարգարը, նույնպես ազատամարտիկ էր առաջին օրերից, եւ Երվանդը՝ փոքրամարմին Ճուտոն, հետեւեց եղբորը։ 1992 թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր։ Սակայն չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող Հայոց փառքի դրոշակը։ Գաղտնապահ էր Ճուտոն նաեւ, աշխատում էր քիչ հոգս պատճառել մորը։ Վիրավոր է եղել, սակայն ամիսներ անց ընկերներից է մայրն այդ մասին իմացել։ Որդեկորույս մայրն ամեն շաբաթ այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին։ Երեւանի թիվ 163 դպրոցի սաները հաճախ են լինում հերոսի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը