Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել. ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու «շնորհիվ» հայկական ավիաընկերությունների մուտքը կարգելվի

Հասարակություն

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրելենք՝ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:

Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:

5STOPPED
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:

Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան երթուղին շահագործվել է շաբաթական 2-4 չվերթ հաճախականությամբ՝ չհաշված ավիաընկերության կողմից դեպի Եվրոպա շուրջ 15 ուղղությամբ իրականացվող չարթերային չվերթերը:


Փաստենք, որ մեզ հավաստիացնում էին, որ «սև ցուցակում» հայտնվելը թեև լավ բան չէ, սակայն դրա հետևանքով կրած վնասներն էլ մեծ չեն լինի, սակայն 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանից:

15STOPPED
Խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ հայկական ավիաընկերությունների առջև օդային սահմանները փակեց ոչ միայն ԵՄ-ն, այլ նաև Իսրայելը:

«Ես նման բան չեմ կարող հաստատել»,- ասաց ՔԱԿ պաշտոնյան, ապա խնդրեց հարցը պարզել ավիաընկերության հետ:

Նա հավելեց նաև, որ իսրայելական կողմը տարբեր առաջարկներ է արել, որոնց մասին ավիաընկերությունն ավելի լավ գիտի, հետևաբար՝ ճիշտ կլինի մանրամասների համար դիմել իրենց:

Նկատեցինք, որ ցանկանում ենք Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնական դիրքորոշումը հասկանալ խնդրի վերաբերյալ, և, որ կարծես թե ինքն է այն պաշտոնատար անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին:

«Նորից եմ կրկնում, հարցն ավելի ճիշտ է պարզաբանել ավիաընկերությունից: Սա՝ առաջինը: Եվ երկրորդ՝ ամեն մի պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի օդանավերի և ավիաընկերությունների թույլ տա թռիչքներ իրականացնել: Մենք էլ, եղել են ժամանակներ, որ հաշվի առնելով որևէ ավիաընկերության հեղինակությունը կամ ինչ-որ խնդիր, ինքնուրույն որոշում ենք կայացրել չթույլատրել տվյալ ավիաընկերությանը գալ Հայաստան ու թռիչքներ իրականացնել: Եթե հիմա Իսրայելի պետությունը որոշում է կայացրել, որ TCO սերտիֆիկատ չունեցող ավիաընկերության թույլ չտա երկիր, դա բացառապես գտնվում է իր տիրույթում»,- նշեց Ստեփան Փայասլյանը՝ հավելելով, որ ինքը, իհարկե, տեղյակ է, բայց ճիշտ կլինի, որ ավիաընկերությունը խոսի այդ մասին, քանի որ Իսրայելն իրեն առաջարկ է արել, մանրամասներն ավելի լավ է իմանալ հենց նրանցից:

ՔԱԿ պաշտոնյան նաև մեզ խորհուրդ տվեց դիմել Կոմիտեի ղեկավարի օգնականին, և եթե վերջինս որոշի, որ ինքն է այն անձը, ով մեզ պետք է սպառիչ պատասխան տա, ինքն այդ պատասխանը կտա:

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, արդյո՞ք Կոմիտեն խնդիրներ չի տեսնում այն բանում, որ գնալով ընդլայնվում է այն երկրների ցանկը, ովքեր իրենց օդային սահմանները փակում են մեր առջև, Ստեփան Փայասլյանն ասաց.

«Ձեր հարցն իրականում տեղ ունի, բայց ունենք այն, ինչ ունենք, և այս պահին այդ պետության դիրքորոշումը դեռևս հստակ և վերջնական չէ»:

Նա նկատեց նաև, որ, եթե Եվրամիությունն արգելել է մեր օդանավերին եվրոպական տարածք մուտք գործել, ուրեմն դրա համար հիմքեր է ունեցել:

«Այսինքն՝ չի ուզում, որ իր օդային տարածքով թռչի, և Աստված մի արասցե, հանկարծ վթար լինի: Եվ զգուշացնում է իր քաղաքացիներին, որ տվյալ ավիաընկերությունը խնդիր ունի»,- ասաց ՔԱԿ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:

Հիշեցրինք, որ մեր մտահոգությունը ոչ Եվրոպան է, ոչ Իսրայելը, այլ այն, որ երկրի հեղինակությունն է տուժում, և, փաստորեն, կարող է գործել ձնագնդու էֆեկտը, ու Եվրոպայից ու Իսրայելից հետո այլ երկրներ ևս չցանկանան իրենց օդային տարածքներում տեսնել մեր օդանավերը:

«Ես հասկանում եմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, և շարունակում եմ, որ, եթե կա փաստ, որ, եթե նման որոշում է կայացվել մի պետության կամ հեղինակավոր կառույցի կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ կարող էր նման էֆեկտ լինել: Հետևաբար՝ մեզ մնում է ջանքեր ներդնել, ուղղել այդ ամենը և հակառակն ապացուցել: Ընդունում են, որ դա կամայականություն չէ, և կարող էր ինչ-որ մեկի կյանքը վտանգվել: Այնպես որ, ավելի լավ է շտկել խնդիրներն ու գնալ առաջ»,- ասաց Ստեփան Փայասլյանը:

Խոսեցինք նաև «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ, ով, չգիտես ինչու, չհաստատեց դեպի Իսրայել չվերթերի սահմանափակման մասին լուրերը՝ նշելով, որ այս պահին ամեն բան խոսակցությունների մակարդակում է, սակայն որևէ պաշտոնական ինֆորմացիա իրենք դեռ չունեն:

«Այս պահին մենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չունենք, որ որևէ հայկական ավիաընկերություն չի կարողանալու թռչել Իսրայել: Մեր չվերթերը պլանավորված են և իրականացվելու են՝ ըստ չվացուցակի: Այս պահին ես որևէ այլ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ասաց Գևորգ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք որքան հայկական, նույնքան էլ միջազգային ավիաընկերություն են այն առումով, որ միջազգային թռիչքներ են իրականացնում, հետևաբար՝ նման տեղեկությունն առաջինն իրենց կհասներ:

Թե ինչու Գևորգ Խաչատրյանը հերքեց անհերքելին, չգիտենք: Կարող ենք ենթադրել միայն, որ միգուցե դա արվեց չխախտելու համար ՔԱԿ-ավիաընկերություն պայմանավորվածությունը, կամ գուցե ինչ-որ բանի են սպասում ու չեն ուզում՝ լուրը տարածվի:

 

 

 

 

 

 

Շարունակություն,,,

Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան