Հայերեն
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա 

Հայաստանի գործող վարչախմբին չի հաջողվում ստանալ իր երազած «խաղաղության օրակարգը», Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր։ Այլ մանրամասներ պաշտոնական լրատվությունը չի հայտնում։

Նիստը տեղի է ունենում արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցից առաջ։ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-ից 10-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։ Վաշինգտոն էր հրավիրվել նաև Ադրբեջանը, սակայն մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ, թե՝ ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, թե Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Մինչ այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարն է հերթական հայտարարություններն արել, նշել, թե խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ «Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունում դեռ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջական խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանը վաղուց է պնդում Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջը, մինչդեռ Ադրբեջանի Սահմանադրությունում վիճահարույց կետերն ավելի շատ են, բայց Բաքուն որևէ կերպ մտադիր չէ փոփոխել իր Սահմանադրությունը։

Երեկ Հայաստան է այցելել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ Նա հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։ Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։ Սա կլինի Սիմոնյան Գաֆարովա երրորդ հանդիպումը: Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։

Նույնիսկ ամռանը դիվանագիտական այս ակտիվությունը վկայում է, որ Հայաստանի գործող վարչախմբին չի հաջողվում ստանալ իր երազած «խաղաղության օրակարգը», Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել, իսկ միջազգային հանրությունն էլ առանձնապես շահագրգռված չէ ՀՀ նվնվոցը լսելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրել է նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Կարապետյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ։

Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք