Հայերեն
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան 

Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի գործը բացահայտվել է. կալանավորվել է «Չաղ Ռուստամ»-ը և ևս մեկ անձ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Իրավունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի  սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների  ավտոմեքենաներ:

«LAND CRUISER» մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել էին «ոստիկանություն» գրառմամբ, ռազմամթերքի համար նախատեսված բաճկոն, հեռադիտակ, բենզինով լցված տարաներ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, 2 հատ ռադիոկապ, տարբեր տրամաչափի բազմաթիվ  պարկուճներ և փամփուշտ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննական մարմնի կողմից իրականացված հսկայածավալ ապացուցողական և վարութային, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության էական հանգամանքներ։

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև  2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ․Ստեփանյանի և  նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ․Ստեփանյանի միջև։ Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ․Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62մմ տրամաչափի «AK 103» մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ։

Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:

2024թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ․Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս և Ա․Կյուրեղյանի հետ, որպես կազմակերպիչների, ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում, Ռ․Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։

Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ․Ս․-ն:

Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Սերգեյ Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել նաև Սերգեյ Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու․Գրիգորյանը ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Բ․Ս․-ն՝ պարանոցի շրջանի բեկորային վնասվածք:

Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով, թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցել ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա․ Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատախազին՝ Ռ.Ստեփանյանի և Ա․Կյուրեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Ոստիկանությանը հանձնարարվել է կալանքի հարցը քննարկելու համար, դատարան ներկայացնելու նպատակով, նշված 4 անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Կատարված միջոցառումների արդյունքում՝ հանցագործության կազմակերպման համար մեղադրվող Ռ․Ստեփանյանը և Ա․Կյուրեղյանը  ձերբակալվել են։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Խմբի մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան