Հայերեն
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը

Քաղաքականություն

-Պարոն Կարապետյան, թույլ տվեք երախտապարտությունս հայտնեմ՝ Ալ Ջազիրա-ի հրավերն ընդունելու համար։ Կցանկանայի այս հարցազրույցում խոսել Հայաստանում տիրող առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ Ձեր և «Համահայկական ճակատ»-ի տեսլականի մասին։ Նախ ասացեք, խնդրեմ, ինչն է հանգեցրել տվյալ իրավիճակի և ներքին ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Բողոքի ցույցերը հիմնականում կապված են երկու հանգամանքի հետ։ Առաջնինն ու ամենակարևորը բնակչության անվտանգությունն է, որը գործող իշխանությունը չի կարող ապահովել, իսկ երկրորդ մեծ խնդիրը սոցիալական հարցերն են, որոնք նույնպես լուծում չեն ստացել։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը Հայաստանի շուրջ կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնականում սուբյեկտիվ գործոններով․ իշխանության դիլետանտությամբ, տգիտությամբ՝ տվյալ հարցերում։ Այն պտույտէջքը, որի մեջ հայտնվեց Հայաստանը, աշխարհաքաղաքական այն փակուղին, որտեղ իշխանությունը հասցրեց երկիրը, բնականաբար, բողոքներ է առաջացնում Հայաստանում։ Վերջին 6 տարիներին, 2018 թվականից ի վեր, դիլետանտ իշխանությունը արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում մշտապես սխալներ է թույլ տվել։ Արդյունքում մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, ավելի ուշ նույն իշխանությունը հանձնեց Արցախը։ Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում։ Այս ամենը ազդում է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը խիստ դժգոհ է ազգային անվտանգության ներկա աստիճանից։ Ադրբեջանին անվերջ զիջումները ստորացնում են հայ ժողովրդին։ Դա հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայում տիրող իրավիճակը, երբ ստորագրվեց խաղաղության անարդար ու ստորացուցիչ պայմանագիրը, որը 1941 թվականին հանգեցրեց էլ ավելի մեծ պատերազմի։ Ես կարծում եմ, որ այսօր իրավիճակը տարածաշրջանում նույնանման է։

-Դուք բարձրացրեցիք շատ կարևոր մի հարց, որը հետաքրքիր է մեծ լսարանին ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի պետություններում, այլև արաբական երկրներում և ամբողջ աշխարհում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը դեպի Ռուսաստան կամ դեպի Արևմուտք։ Այսօր, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, այս հարցը խիստ հրատապ է։ Կարծիք կա, որ ներկա իշխանությունը քայլեր է ձեռնարկում Արևմուտքի հետ ավելի մտերմանալու համար։ Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ գնահատում են դա որպես Ռուսաստանից հեռացում։ Արդյոք գործող իշխանությունը ձգտում է մտերմանալ Արևմուտքի հետ, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Մյուս կողմից, որքանո՞վ է հասարարական կարծիքը կիսում կառավարության այս մտադրությունները։ Թե այն գերադասում է Ռուսաստանի հետ պատմական, դարեր տևող հարաբերություններ  պահպանե՞լ։

-Համաձայն եմ, Հայաստանի գործող իշխանությունն իրոք փորձում է շրջվել դեպի Արևմուտք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ այնտեղ չեն սպասում։ Պաշտպանության նախարար լինելու օրոք ես հարցնում էի ղեկավար անձանց, թե ինչ հիմնավորումներ կան՝ արտաքին քաղաքականության ոլորտում դեպի Արևմուտք շրջվելու համար։ Ոչ ոք չկարողացավ ինձ պատասխանել։ Դրա միակ նպատակը զբաղեցրած պաշտոնին հնարավորինս երկար ժամանակ մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ ընդունել Հայաստանը Եվրամիություն կամ ՆԱՏՕ։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Թուրքիան 15 տարի սպասում էր Եվրամիություն մտնելուն, և նրան չընդունեցին։ Վրաստանը նույնպես սպասում է, բայց, վիզային ռեժիմի չեղարկումից բացի (այն էլ՝ վերջերս գաղտնի կերպով որոշակի սահմանափակումների կիրառմամբ), ոչինչի չհասավ։ Վրացական բորժոմին Եվրոպայում չեն խմում, այն խմում են Ռուսաստանում։ Արտաքին քաղաքականության վեկտորի նման փոփոխություններ անելու համար հարկավոր են լրջագույն հիմնավորումներ։ Եվ ամենակարևորը․ արդյո՞ք մեզ սպասում են Արևմուտքում։ Ի՞նչ կարգավիճակում են մեզ այնտեղ պատկերացնում։ Դեպի Արևմուտք շրջվելու հենց առաջին փորձերից մենք կորցրեցինք Արցախը։ Հիշենք Վրաստանը․ նույն պարագաներում այն կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան։ Նույնը՝ Ուկրաինան, որը կորցրեց Ղրիմը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Պատմականորեն մենք միշտ Ռուսաստանի հետ էինք։ Եվ, դուր է գալիս դա ոմանց թե ոչ, հենց Ռուսաստանի՛ շնորհիվ Հայաստանն այսօր պետականություն ունի։ Իշխանության այս քայլերը պարզապես արկածախնդրություն կարելի է համարել։ Ես չեմ գնահատում այս կամ այն վեկտորը, ես խոսում եմ որպես մարդ, ով վերլուծում է աշխարհագրական վիճակը։ Բացի այդ, հարևան երկրները, այդ թվում՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, դեմ են տարածաշրջանում Արևմուտքի ներկայությանը։

-Թույլ տվեք անցնել Հայաստանի համար շատ կարևոր հարցին խոսքը Ադրբեջանի հետ հարաբերությունների, Արցախի մասին է։ Առաջին հարցին Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք բացասական եք վերաբերվում Հայաստանի կառավարության՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղեկատվական դաշտում այս հարցի քննարկումը հանդարտվում է։ Բայց Դուք կարծում եք, որ հարցի լուծումն անարդար է։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագայում։

-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծված չէ։ Մենք նույնիսկ չենք մոտեցել այս հարցի լուծմանը։ Հակառակը, մենք այնքան խճճեցինք այն, որ ես ուղղակի չեմ տեսնում լուծումներ՝ մոտակա ապագայում։ Երբ 1994 թվականին ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, Արցախյան առաջին պատերազմից հետո 30 տարի անց այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չէր բնակվում, թվում էր, թե հարցը լուծվեց։ Սակայն խաղաղության պայմանագիր չէր կնքվել, հակառակ կողմը 30 տարի պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է։ Պատմության տեսակետից՝ 30 տարին շատ չէ։ Եվ ահա, Արցախը զավթեցին։ Սխալ կլինի ասել, որ այս էջը շրջված է։ Նույնիսկ եթե Հայաստանի առկա իշխանությունը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, Արցախի հարցն անպայման նորից կծագի։ Արցախում միանշանակ հայեր են ապրելու, և մենք գիտենք, ինչպես հասնել դրան, ունենք համապատասխան ճանապարհային քարտեզ։ Արցախը վերականգնելու է իր պատմական (շեշտում եմ այս բառը) կարգավիճակը, Ադրբեջանի իշխանությունը ի զորու չէ այն չեղարկել։ Ես կարծում եմ, վաղ թե ուշ մենք, իհարկե, համաձայնության կգանք։ Սակայն Ադրբեջանի ընտրախավն այսօր գոյատևում է զուտ հակահայկականության հաշվին։ Հավատացնում եմ, առանց դրա բողոքի ներքին շարժումներն Ադրբեջանում նորից գլուխ կբարձրացնեն։

-Ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր հարցին՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Արաբական պետությունների լիգայի դիտորդ անդամ է հանդիսանում։ Հայ-արաբական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն։ Մեծ է հայկական սփյուռքը տարբեր արաբական երկրներում։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը Գազայում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս բարդ իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Հայաստանը ճանաչել է Պաղեստինը։ Ես՝ որպես հայ, ուզում եմ հարցնել․ իսկ ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Եվ շատ հայերի մոտ ծագել է նույն հարցը։ Ես կարծում եմ, որ Պաղեստինի ճանաչումը ճիշտ քայլ է․ այդ ժողովուրդն իրավունք ունի ապրելու ինչպես ցանկանում է։ Այսօր պաղեստինցիներն անկախությանը հասնելու իրական հնարավորություն ունեն, ու կարծում եմ, պետք է գնալ մինչև վերջ, հիմա չի կարելի կանգ առնել, պետք է պայքարել։ Ես փոքր-ինչ նախանձությամբ եմ նայում, թե ոնց է այդ ազգը՝ զենքը ձեռքին, պաշտպանում իր երկիրը։ Իսրայելը մեկ ճանապարհ ունի՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Այլ ելք չկա։ Կարծում եմ, այլապես ժամանակի ընթացքում Իսրայելը դժվար իրավիճակում կհայտնվի։ Ցանկացած ազգ գոյատևելու իրավունք ունի։ Բայց ագրեսորը պետք է պատժվի, այլընտրանք չկա։

-Պարոն Կարապետյան, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և հաջողություններ եմ Ձեզ մաղթում։

«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջանԻրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԲանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանԴիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժած