Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը

Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկարատև լռությունից հետո կարճ տեսաուղերձների միջոցով անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հետ կապված գլխավոր հարցերին։ Իհարկե, սրանով հարցը չի փակվում, քանի որ երրորդ նախագահը խոստացել է արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս է հրավիրելու և պատասխանելու է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։

Ինքնին երրորդ նախագահի գրասենյակի կողմից տարածված տեսանյութերում Ս․Սարգսյանի հայտարարությունները մի շարք իրողությունների մասին են վկայում։ Նախ որ երրորդ նախագահը բավականին ասելիք ունի հանրությանը։ Իսկ եթե ասելիք կա, ապա դա նշանակում է, որ կան բազմաթիվ դրվագներ, որոնց մասին հանրությունը չգիտի, կամ գիտի այնպես, ինչպես որ իրենց փորձել են հրամցնել որոշ շրջանակներ։

Ճիշտ է՝ տեսանյութերի կիջոցով հանրությանը դիմելու հանգամանքը շատերի կողմից որակվեց, թե իբր Սարգսյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, սակայն երրորդ նախագահը երբեք էլ դուրս չի եկել ակտիվ քաղաքականությունից։ Իշխանափոխությունից հետո վերջինս մի քանի անգամ նշել է, որ երբ ժամանակը գա, ինքը կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին։

Եվ այս առումով պատահական չէր, որ հանրության հետ երկխոսելու առաջին թեման վերաբերում էր Ապրիլյան պատերազմին։ Մեծ հաշվով քաղաքացիների շրջանում Ապրիլյան պատերազմի մասով թյուրըմբռնում կա։ Եվ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր ձևավորվել, թե իբր Ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտություն է կրել, և այս թեման անընդհատ որոշ քաղաքական շրջանակների կողմից շահարկվում էր։

Իսկ սրա տրամաբանական շարունակությունը եղավ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը տևական ժամանակ աշխատանքներ է տանում պարզելու, թե պատերազմի ժամանակ ինչ թերացումներ է ունեցել հայկական կողմը։

Իսկ սրա տրամաբանական շարունակությունը եղավ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը տևական ժամանակ աշխատանքներ է տանում պարզելու, թե պատերազմի ժամանակ ինչ թերացումներ է ունեցել հայկական կողմը։

Եվ բազմաթիվ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ հրավիրվեցին հանձնաժողով։ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ նույնպես ներկայացավ հանձնաժողովի նիստին և պատասխանեց հանձնաժողովականներին հետաքրքրող հարցերին՝ ըստ էության ներկայացնելով, որ թաքցնելու ոչինչ չունի։

Իսկ ահա որոշ ժամանակ անց երրորդ նախագահն արդեն պարզաբանումներ է ներկայացնում հանրությանը։ Սրանով Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ Ապրիլյան պատերազմը հաղթանակ է եղել հայկական կողմի համար։

Չնայած որ հայկական կողմից հնարավոր չի եղել խուսափել զոհերից, այնուամենայնիվ, երրորդ նախագահը ցանկանում է, որ հասարակությունը հստակորեն հասկանա, թե հակառակորդի կորուստները անհամեմատ մեծ են եղել։ Եվ այս առումով հետաքրքրական էր նաև երրորդ նախագահի այն շեշտադրումը, որ իր համար առաջնային է եղել զինվորների կյանքը, դրա համար էլ ռազկան գործողությունները շարունակելու հրաման չի տվել։

Ըստ էության, հակառակորդի հիմնական պլանները ձախողվել են, և Սարգսյանի տեսաուղերձում կար մի ուշագրավ դրվագ, որ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը դիվանագիտական դաշտում հայտնվել է ոչ շահեկան վիճակում։ Իսկ բանակցային հարթակում առաջնային է դարձել Վիեննայի և Սանկտ Պետորբուրգի պայմանավորվածությունների իրականացման հարցը, որի համաձայն պետք է սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակվեին։

Եվ դրանով է պայմանավորված, որ Ալիևը խոստովանել է, որ իր վրա միջազգային ճնշում կա, սակայն հարցը նրանում է, որ նախագահ Սարգսյանը հստակ ընդգծում է, որ Ապրիլյան պատերազմի արդյունքում դիվանագիտական հարթության վրա ունեցած ձեռքբերումները ներկայիս իշխանությունները չեն կարողացել պահպանել։ Ուստի հենց ներկայիս իշխանությունները պետք է հանրությանը պարզաբանեն, թե ինչո՞ւ չեն կարողացել բանակցային գործընթացում ձեռք բերված առավելությունը տանել մինչև վերջ։

 

Արթուր Կարապետյան

Արցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան