Հայերեն
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա 

«Հարկային տեռորին տալիս են իրավական հիմք, սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև, փորձագետներն ահազանգում են վտանգների մասին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դրույթը փոփոխելու մի քանի պատճառ կա: «Բազմիցս նշել եմ, որ ունենալու ենք տնտեսական որոշակի դժվարություններ, երբ արտաքին պատահական գործոնն իր ազդեցությունը թուլացնի տնտեսական աճի առումով: Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական միջավայրին, որից Հայաստանն էապես օգտվեց, բայց արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա արդյունքները չկապիտալացրեցին:

Դրամական այն ներհոսքերը, որոնք ունեցանք մեր տնտեսությունում, և մյուս դրական ազդեցություններն ապահովեցին ընդամենն ընթացիկ բարձր տնտեսական աճ: Հիմա այդ գործոնները թուլանում են, տնտեսական աճի բարձր տեմպերի էական անկում ունենք, որը բերել է ծրագրված հարկային մուտքերի էական նվազման: 2024 թ.-ին ծրագրել էին հարկային մուտքեր, և էական թերակատարում կա: Այսպես շարունակվելու պարագայում տարեվերջին էլ ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ծրագրված հարկային մուտքերն ապահովելու իմաստով: Ունենք երկու ճանապարհ՝ կամ դեֆիցիտը պետք է ավելացվի, և դրանով ծրագրված ծախսերն ապահովեն, կամ ուղղակի պետք է ծախսերը կրճատվեն, իսկ այդ դեպքում ավելի ակնհայտ կդառնա այս իշխանության պոպուլիստական երեսը, ինչը քաղաքական իմաստով ձեռնտու չէ նրանց: Դրա համար զարկ են տվել հարկային տեռորին և հարկային բեռի ավելացմանը: Քանի որ այս իշխանությունները չեն կարողանում տնտեսության երկարաժամկետ ծրագրեր և արդյունավետ կառավարման հիմքեր ձևավորել, ինչը խոստացել էին, ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ տեսել ենք հարկային տեռորի դրսևորումներ ապօրինի գործադրմամբ: «Օրինակ՝ ավտոներկրողներին չէին վերադարձնում ավելացված արժեքի հարկն ամենատարբեր ապօրինի հիմնավորումներով, շինծու քրեական գործեր էին ձևակերպում և այլն, փորձում էին ապօրինի բանակցել գործարարների հետ, օրինակ՝ իքս գումար պետք է վերադարձնենք, արի դրա 60 տոկոսից հրաժարվի, 40-ը վերադարձնենք և այլն: Առանց իրավական հիմքի տեռորի էին ենթարկում գործարարներին: Քանի որ դա բացահայտվեց, օբյեկտիվորեն առաջացան դժվարություններ, հիմա հարկային տեռորին տալիս են իրավական հիմք: Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած օրինագիծ էլ ինչ-որ փաթեթավորմամբ կանցկացնեն: Փաթեթավորումը գեղեցիկ է, փայլփլուն, ասում են՝ հավասար հնարավորություններ են ստեղծում և այլն, բայց իրականում այստեղ որևէ հավասար հնարավորության խնդիր չի լուծվում: Փաստացի լուծում են մաքսիմում հարկ «քերթելու» խնդիրը, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ լուրջ դժվարություններ ենք ունենալու, և հարկային մուտքերի ապահովման լրացուցիչ բեռը պետք է արվի տնտեսվարողների հաշվին, իսկ դա եղած գործիքակազմով բարդ է, նոր գործիքակազմ է պետք:

Իսկ այն փաստացի նաև վախեցնելու, պատժիչ, կոպիտ ու կացնային ձևով է: Հարկային տեսուչը պետք է հարկային մուտք ապահովի, հիմնավոր կամ անհիմն առաջարկում է հարկային պարտավորություն: Գործարարը հրաժարվում է այդ պարտավորությունը կատարելուց: Հրաժարվելու, նաև կատարելու պարագայում վրա է հասնում հարկային հիմքով քրեական պատասխանատվությունը: Սա, իհարկե, կառաջացնի վախի մթնոլորտ, և շատ գործարարներ արդեն կլինեն ոչ հավասար պայմաններում: Իսկ ինչո՞վ է հարկային տեսուչը շահագրգռված նույնիսկ անհիմն կերպով հարկային պարտավորություններ առաջարկելու: Առաջին՝ պլանը կատարելու համար, հարկային մուտքեր չեն կարողանում ապահովել, տնտեսությունը չի աճում այն չափով, ինչ չափով կանխատեսվում էր, երկրորդ՝ իր «քյարը» այն բոնուսներն են, որոնք նա և իր համակարգը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավաստիացնում է՝ սա ունենալու է հետևանքներ: «Կացնային այս կարգավորումները նկատի ունենալով՝ բազմաթիվ ներդրումային նախագծեր կհետաձգվեն կամ մասամբ կիրականացվեն: Գուցե սա կարճաժամկետ լրացուցիչ մուտքեր ապահովի պետական բյուջե, բայց երկարաժամկետում էական խնդիր է առաջացնելու՝ կրճատվելու են հարկային մուտքերը, որովհետև սա բացասաբար է անդրադառնալու տնտեսական ակտիվության վրա: Այս իշխանությունները օրվա խնդիր լուծող, իրենց մեկ օրվա իշխանությունը երկարացնող վարքագծով են առաջնորդվում, և այս նախագիծը տեղավորվում է իրենց վարքագծի և տրամաբանության մեջ: Սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև նման կարգավորումները մեր նման երկրներում, որտեղ ամբողջական տեղեկատվական արդյունավետ համակարգեր չկան, լուծված չեն պետություն-մասնավոր գործընկերության բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, նման կացին տալ պետության ձեռքը, նշանակում է լուրջ հարված հասցնել գործարար միջավայրին»,-ասում է պատգամավորը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Ծրագրված հարկը չեն կարողանում հավաքել, որովհետև չեն իրականացրել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, բարձր տնտեսական աճը, որն իրենց հետ աղերս չուներ, չեն կարողացել կապիտալացնել, ոգևորվել են, գլուխ գովել, կապիտալ շինարարություն են իրականացրել, բյուջեի նախագիծ են հաստատել, բայց հիմա չեն կարողանում փող հավաքել, ամեն ամիս թերհավաքման ցուցանիշը բարձրանում է, հիմա ուղղակի պետք է «քերթեն» հարկը: Մի նախագծի մասին խոսեցինք, սա էլ մյուսն է: Վստահաբար ասում եմ, որ նման նախագծեր այս իշխանության օրոք շատ են լինելու:

Տաքսիստներից հետո և զուգահեռաբար անցնելու են մյուս ոլորտներին: Ի՞նչ է նշանակում՝ ոլորտում հարկային բեռն ավելացնելով՝ բարեփոխում են ոլորտը: Սա աբսուրդ է: Այս իշխանությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ընտրություններից առաջ խոստանում է բոլորին ամեն ինչ: Տաքսիստները կհիշեն, թե իրենց ինչ խոստումներ էին տալիս, երբ գալու էին իշխանության: Քվեն գողանում են, դրանից հետո ռեալ իրականությունն է, այս դեպքում մեղավոր են աղքատները, որոնց ուղեղում է աղքատությունը, մեղավոր են չինովնիկները, տաքսիստները, և սկսում են այդ մեղավորներին պատժելու գործողությունը: Վստահ եմ, որ հետո նորից կփորձեն շողոքորթել, քվե կորզել: Հիմա տաքսիստներին են լրացուցիչ հարկային բեռ առաջադրում, և դա ոլորտի բարեփոխումների հետ կապ չունի: Ոլորտը բարեփոխում են պետության մասնակցությամբ, դերակատարմամբ և պետություն-գործարար հանրություն փոխշահավետ գործադրմամբ: Ի՞նչ ես արել այդ ոլորտը կայացնելու համար, ի՞նչ մասնակցություն ես ունեցել, ի՞նչ ջանք ես դրել, որ հիմա էլ փորձում ես քո մասնակցությանը զուգահեռ որոշակի պետական հարկային բեռ ավելացնել: Այդ ոլորտում շահույթները պետք է ավելացած լինեն նաև պետության արդյունավետ կառավարմամբ և մասնակցությամբ, և այդ ավելացրածից իր մասը պետությունը պետք է վերցնի լիակատար տրամաբանական գործիքակազմով:

Արդյոք այն չափով, որով այդ ոլորտում ավելացնում են հարկային բեռը, ավելացե՞լ են այդ մարդկանց զուտ եկամուտները: Շատերը լավ օրից չէ, որ դիպլոմը տանը դրած, բարձրագույն կրթությամբ տաքսի վարելով՝ ընտանիք են պահում: Սա փաստ է: Եթե վերը նշված հարցի պատասխանը ոչ է, ուրեմն ավելի վատ վիճակ ես ստեղծում ոլորտի համար, ոչ թե բարեփոխում, այլ ավելի վատացնում ես վիճակը, որովհետև մարդիկ ծառայություն են մատուցում սեփական սոցիալական խնդիրները լուծելու համար: Եկամուտները չեն աճել, այդ ոլորտի մասնակիցները հազիվ ծայրը ծայրին են հասցնում, դու հարկային բեռ ես ավելացնում, նշանակում է, որ հարկերի վճարումը լինելու է կա՛մ իրենց եկամուտը նվազելու հաշվին, նրանց կյանքի որակը պետք է նվազի, կա՛մ էլ ավելի վատանա ծառայության որակը, այսինքն՝ անվադողն ուշ փոխեն, արգելակման համակարգի ծախսերն ավելի ուշ-ուշ պլանավորեն կամ չպլանավորեն, դա էլ հանգեցնելու է ծառայության անվտանգության, որակի նվազմանը»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով