Հայերեն
Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան 

Ինչպես է անցել թագավորական ամենատարօրինակ հարսանիքը. Արքայադուստրն ու «շամանը»

Տեսանյութեր

Նորվեգիայի թագավորի ավագ դստեր՝ արքայադուստր Մարթա Լուիզայի հարսանիքի հյուրերի թվում են եղել ինֆլյուենսերներ, ռեալիթի շոուների աստղեր և հեռուստահաղորդավարներ: Մարթա Լուիզան եռօրյա տոնակատարություններից հետո ամուսնացել է ամերիկացի ինքնակոչ շամանի հետ, հայտնում է AP-ն։

52-ամյա Մարթա Լուիզը և Դուրեկ Վերեթը, ով պնդում է, որ Կալիֆորնիայից վեցերորդ սերնդի շաման է, ամուսնացել են Նորվեգիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկի՝ Գեյրանջերի գեղատեսիլ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է ֆյորդում՝ ապշեցուցիչ տեսարաններով:

шам.jpg (67 KB)

Հինգշաբթի սկսված տոնակատարություններից հետո բուն հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել փարթամ սիզամարգի վրա տեղադրված մեծ սպիտակ վրանում: Հյուրերը լրատվամիջոցներին պատմել են, որ միջոցառմանը ելույթ են ունեցել նորվեգացի և ամերիկացի արտիստներ։

«Դա ֆանտաստիկ էր: Այն նման էր Հոլիվուդին ու Գեյրանջերին»,-գունեղ արարողությունը նկարագրել է նորվեգացի հեռուստահաղորդավար Հարալդ Ռոնեբերգը: «Մենք ծիծաղեցինք, ծափ տվեցինք և հուզվեցինք։ Ամեն ինչ հիանալի էր»:

шам1.jpg (54 KB)

Զույգը վաճառել է իրենց հարսանեկան լուսանկարների իրավունքները բրիտանական Hello-ին, իսկ ֆիլմ նկարահանելու իրավունքները՝ Netflix-ին: Գործարքները նորվեգական ԶԼՄ-ներում բողոքի ակցիաներ են առաջացրել, որոնցում ասվում է, որ դրանք հակասում են տեղական սովորույթներին:

шам3.jpg (70 KB)

87-ամյա Հարալդ թագավորը, ում առողջական վիճակը վերջին տարիներին վատացել է, թագուհի Սոնյայի և Նորվեգիայի թագավորական տան մյուս անդամների հետ մասնակցել է դստեր հարսանիքին։ Թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը, ներկայացնում էին Շվեդիայի թագավորական տունը իրենց եղբոր՝ արքայազն Կարլ Ֆիլիպի և նրա կնոջ՝ արքայադուստր Սոֆիայի հետ միասին: Հարսանիքին եվրոպացի թագավորական այլ անդամներ չեն եղել։

шам4.jpg (79 KB)

Հարսանիքը տեղի է ունեցել զույգի գործողությունների լայնածավալ քննադատության և Նորվեգիայի թագավորական ընտանիքի աջակցության թուլացման ֆոնին:

Մարթա Լուիզը և 49-ամյա Վերեթը լրատվամիջոցների ուշադրությունն են գրավել իրենց այլընտրանքային համոզմունքների պատճառով: Նա չորրորդն է Նորվեգիայի գահի հերթում, սակայն 2022 թվականին հայտարարել է, որ այլևս պաշտոնապես չի ներկայացնի Նորվեգիայի թագավորական տունը։
Արքայադուստրը (նա պահպանել է տիտղոսը), հայտարարել է, որ կարողանում է խոսել հրեշտակների հետ, մինչդեռ Վերեթը պնդում է, որ շփվում է հոգիների լայն շրջանակի հետ և ունի մեդալիոն, որն օգնում է խուսափել կախարդանքներից և բուժել հիվանդությունները:

шам5.jpg (56 KB)

Նրանք նշանվել են 2022-ին: Հարսանիքից հետո Վերեթը թագավորական տիտղոս կամ պաշտոնական պարտականություններ չի ունենա։

2019 թվականի համաձայնագրում Մարթա Լուիզը և Վերեթը համաձայնել են չօգտագործել Մարթա Լուիզի թագավորական կապը կամ նրա տիտղոսը առևտրային նպատակներով:

шам6.jpg (66 KB)

Սակայն այս տարվա սկզբին Մարթա Լուիզը պիտակավորել է ջինի շշերը իր տիտղոսով և ժամանակին թողարկել է ապրանքանիշը իր հարսանիքի համար՝ հակասելով թագավոր Հարալդի հրահանգներին, որ նա չպետք է օգուտ քաղի իր թագավորական կարգավիճակից: Ի վերջո, պիտակը փոխվել է:

Մարթա Լուիզը երեք երեխա ունի գրող և դրամատուրգ Արի Բենի հետ նախորդ ամուսնությունից, որից նա բաժանվել է 2017 թվականին՝ 14 տարվա ամուսնությունից հետո։

Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան