Հայերեն
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» 

Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է

Հասարակություն

Հայաստանը անհպում QR վճարումների ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է։ Մեր երկրում QR վճարումները ներդրվել են դեռևս 2016 թվականին: QR վճարումների ներկայիս իրավիճակի և ոլորտի հետագա զարգացման մասին զրուցել ենք Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի հետ։

  • Իդրամ ընկերությունը Հայաստանում QR վճարումների ներդրման առաջամարտիկն է։ 2016-ից մինչև հիմա, ընդամենը մի քանի տարում վճարումների այս եղանակը շեշտակի աճ է գրանցել ու շարունակում է գնալով ավելի մասսայական բնույթ ստանալ։ Ինչն է դրդում մարդկանց վճարել QR-ով։

Չնայած առաջին QR-վճարումները կատարվել են 2016-ին, Իդրամը սկսել է ակտիվորեն զարգացնել QR-ենթակառուցվածքը 2019-ից, և ընդամենը 5 տարում այսօր արդեն ունենք աննախադեպ արդյունք։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց անկանխիկ վճարումները կատարում են Իդրամ QR-ի միջոցով, ՀՀ տարածքում ավելի քան 22,000 վաճառակետերում կարելի է վճարել Իդրամ QR-ով, ընդ որում այդ բոլոր վաճառակետերում հասանելի է IDBank-ի հետ ստեղծված առաջին BNPL-ը (գնիր հիմա, վճարիր հետո)՝ Rocket Line թվային ապառիկը, որից 10,000 կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը 1-12 ամիս անտոկոս վճարման ճկուն գրաֆիկով։

Եթե վիճակագրության թվերով խոսենք, ապա միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ 200.000 Իդրամի օգտատեր, իսկ գործարքների քանակը շուրջ 4 մլն է։

Այս թվերը խոսում են այն մասին, որ QR վճարումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում, իսկ վաճառակետերը շահագրգռված են ունենալ QR վճարում ընդունելու հնարավորություն, քանի որ դա ոչ միայն հարմարավետություն է տալիս իրենց գնորդին, այլ նաև ժամանակակից գործիքների, այդ թվում` Rocket Line-ի շնորհիվ նպաստում է վաճառքների աճին։

  • Այսօր ավելի ու ավելի հաճախ ենք լսում «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունը․ նկատի ունեք՝ թե օգտատերերի, թե վաճակետերի՞ համար։

Իդրամը բոլորի համար է արտահայտությունը մի քանի ասպեկտով կարելի է դիտարկել, օրինակ՝ ըստ տարիքի։ Ընդհանրապես՝ Իդրամը նախատեսված է չափահաս քաղաքացիների համար, բայց արդեն երկու տարի է, ինչ գործարկել ենք Idram Junior-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար ու շարունակում ենք զարգացնել այն՝ նպաստելու երեխաների ֆինանսական կրթությանը։ Վերջերս, օրինակ, Idram Junior-ում Կորիզ կրթական մրցույթի հետ համատեղ գործարկել ենք Junius խաղը։ Երեխաները խաղում են և գիտելիքներ ձեռք բերում ֆինանսների և տեղեկատվական անվտանգության մասին։

Ստացվում է, որ անկախ տարիքից, այո՛, Իդրամ կարող են օգտագործել բոլորը, և՛ չափահաս մարդիկ, և՛ անչափահասները։

Եթե դիտարկենք գնումների և վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում և խանութներում առցանց վճարման հնարավորություն, ինչպես արդեն նշեցի՝ նաև 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։

Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին և խանութներին Իդրամը տրամադրում է վճարային և լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային և թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտերի վաճառել և դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ և՛ լոյալության միավորները, և՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում և օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Եթե ընդհանրացնենք, ապա այստեղ ևս Իդրամը բոլորի համար է, այսինքն՝ բոլոր հնարավոր հարթակներում գնումներ և վճարումներ անողների համար։

Բայց մենք չենք սահմանափակվում արդեն իսկ ստեղծված և իր գործունակությունն ապացուցած համակարգով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն և արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ։ Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որևէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում և իմաստավորվում։

  • Նշանակու՞մ է արդյոք, որ օրինակ բանկերից մեկի հաճախորդը իր բանկի հավելվածով կկարողանա վճարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը։ Եթե այո, ապա ո՞րն է նպատակը, ի՞նչ է տալիս դա հաճախորդներին և ի՞նչ է տալիս Ձեր գործընկեր ֆինանսական կազմակերպություններին։

Ինչպես արդեն նշեցի՝, այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք կինտեգրվեն մեր համակարգին, իրենց հաճախորդներին հնարավորություն կտան վաճառակետերում կատարել վճարում հենց իրենց բջջային հավելվածներով՝ սքանավորելով Իդրամի QR-ը։

Եկեք դիտարկենք այս հնարավորությունը թե հաճախորդների, թե մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից;

Հաճախորդը ստանում է հնարավորություն վճարելու ավելի քան 22,000 վաճառակետերում՝ առանց լրացուցիչ հավելվածի ներբեռնման, այսինքն հաճախորդը շարունակում է օգտվել իր բանկի մոբայլ բանկինգից և վճարման ժամանակ որպես վճարման աղբյուր կարողանում է ընտրել տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշիվներից ցանկացածը, ինչը հնարավորություն է ընձեռում թե տվյալ բանկին, թե բանկի հաճախորդներին ունենալ ևս մեկ անկախ վճարային գործիք առօրյա անկանխիկ վճարումներ կատարելու համար։

Նշեմ, որ մենք տեխնիկապես լիովին պատրաստ ենք սկսել համագործակցությունը․ մի քանի ֆինանսական կազմակերպություն արդեն իսկ միացել է մեզ, ինտեգրվել են և թեստավորման փուլում ենք,  մի քանիսի հետ հարաբերությունները պայմանագրային փուլում են, մյուսները՝ բանակցային։ Այսինքն շատ շուտով մի քանի ֆինանսական գործընկերների հետ ծառայությունը կգործարկենք իրական միջավայրում և կսպասենք նոր գործընկերների, որովհետև՝ այո, Իդրամը բոլորի համար է (խմբ․ ժպտում է)։

  • Արդյոք կա նման մոտեցում համաշխարհային պրակտիկայում և ինչպես է նախագիծն իրագործվելու տեխնիկական տեսանկյունից։ Առաջին հայացքից բավականին բարդ պրոյեկտ է թվում։

Հավանաբար տեղյակ եք, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում և Բրազիլիայում շատ արագ տեմպերով զարգանում են QR վճարումները, յուրաքանչյուր երկրի ներսում արդեն ձևավորված և ներդրված է ընդհանուր կամ փոխգործելի QR ենթակառուցվածք, այսինքն երկրի ներսում կամ մեկ, կամ մի քանի հիմնական համակարգերի կողմից ներդրվել է ընդհանրական QR-ով վճարումների ստանդարտ և ամբողջ շուկան արդեն օգտվում է այդ ներքին ստանդարտներից։ Եթե վերցնենք Հնդկաստանի օրինակը, ապա այնտեղ ներդրված է UPI (Unified payment interface) ստանդարտը և հնդկական 65 տարբեր բանկեր և ֆինտեխ ընկերությունների բջջային հավելվածներ աշխատում են նույն ստանդարտով, Չինաստանում երկու տեխնոլոգիական հսկաներ WeChat-ը և AliPay ձևավորել են իրենց ստանդարտը և ամբողջ Չինաստանի ֆինտեխ համակարգը աշխատում է այդ ստանդարտով, Բրազիլիայում QR-ով վճարումների ստանդարտը ներդրվել է Pix-ի կողմից, որին միացել են Բրազիլական շուկայի մասնակիցները։ Տեխնիկապես այս ամենը իրականացնելը շատ բարդ չէ, հատկապես դրա փորձը ունեցող մասնակիցների համար, սակայն ամենամեծ մարտահրավերը և հիմնական դժվարությունը բոլոր մասնակիցների մեջ ընդհանուր սկզբունքների, մոտեցման և ստանդարտի ներդրման պատրաստակամության հարցն է։

Վերադառնալով մեր նախագծին, ապա մենք նույնպես տարբեր ֆորմատներով և հարթակներում անցել ենք երկար քննարկումների և բանակցությունների բարդ փուլերով շուկայի մասնակիցների հետ համատեղ, որի արդյունքում հաջողվել է ձևավորել ընդհանուր սկզբունքներ և շատ շուտով կհայտարարենք Իդրամ QR-ից համակարգի բաց և հասանելի դառնալու մասին շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի իրական միջավայրում Իդրամ QR-ի ենթակառուցվածքից օգտվելու հնարավորության գործարկման մասին, որին միանում են մի շարք հայկական բանկեր և վճարահաշվարկային ընկերություններ և լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք էլ ավելի զարգացնել և կատարելագործել համակարգը՝ ապահովելով փոխգործելիություն, համակցման ստանդարտացում և ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման ավելի մեծ հնարավորություններ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները