Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Թմրամիջոցներ, մաքսանենգություն. ապօրինի իրացում. 90 մլն դրամը գերազանցող փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

Հասարակություն

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ր.Մ.-ն տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Գ.-ին, Հ.Ն.-ին, Ա.Վ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց: Որպես հանցավոր կազմակերպության ղեկավար՝ Ր.Մ.-ն ապահովել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք, ապա ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնումը հանցավոր կազմակերպության մասնակիցներ Ա.Գ.-ին, Հ.Ն.-ին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Իրենց հերթին Ա.Գ.-ն, Հ.Ն.-ն, Ա.Վ.-ն ու քննությամբ դեռ չպարզված այլ անձինք, հանցավոր կազմակերպության մասնակիցներ չհանդիսացող Թ.Մ.-ի, Հ.Մ.-ի, Է.Հ.-ի, Ռ.Ն.-ի, Վ.Ո.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են մաքսանենգության առարկա հանդիսացող թմրամիջոցները ձեռք բերելն ու տեղափոխելը Հայաստանի Հանրապետության տարածք, ապա դրանց ապօրինի իրացումը:

Թմրամիջոցների իրացումից ստացվել է առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ՝ 89 մլն 283 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գումարները ի սկզբանե ստացվել են տարատեսակ կրիպտոարժույթային հաշիվների, տարբեր էլեկտրոնային դրամապանակների, ապա փոխանցումների և փոխարկումների միջոցով վերջնարդյունքում փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են վերջիններիս կողմից:

Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավար Ր.Մ.-ն թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվար ամսին մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցված և քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից փշալարային ցանցի վրայով նետելու եղանակով ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի տեղափոխել է տարբեր տեսակների, առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 12 կգ քաշով «մեթադոն», «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հանցավոր կազմակերպության առաջադրանքով Վ.Ո.-ի օժանդակությամբ փորձել են ձեռք բերել Հ.Մ.-ն, Ռ.Ն.-ն և Է.Հ.-ն, սակայն վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 9 անձի նկատմամբ:

Անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ Մխիթարյան