Հայերեն
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» 

Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին

Քաղաքականություն

Ինչպե՞ս անցավ Ղազախստանում ատոմակայանի կառուցման հանրաքվեն, ինչպիսի՞ օրինակ նման փորձը կարող է լինել ՀՀ-ի համար, ինչպե՞ս են այժմ զարգանում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները․ այս և այլ հարցերի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատասխանել է «The Armenian Institute for Resilience & Statecraft» վերլուծական կենտրոնի հիմնադիր, ք.գ.թ. Գեւորգ Մելիքյանը։

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանում տեղի ունեցավ ատոմակայանի կառուցման հանրաքվե, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 63,66 %-ը: Մասնակիցների 7112%-ը կողմ քվեարկեց: Հայտնի է, որ այդ երկրում հաճախ են կարեւորագույն հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպվում սա, կարծես թե, ապահովում է իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահությունը, քանի որ այդ կերպ հաշվի է առնվում նաև հասարակության կարծիքը և ապահովում է թափանցիկություն։ Դուք անձամբ ներկա՞ եք եղել հանրաքվեին Աստանայում, և ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում։

-Ներկա լինելով Ղազախստանում կազմակերպված հանրաքվեին՝ ինձ տպավորեց կազմակերպման բարձր մակարդակը եւ մարդկանց մասնակցության ակտիվությունը: Ընտրողների 63.66% մասնակցությունը վկայում է, որ քաղաքացիները բավականաչափ հետաքրքրված և ներգրավված են իրենց երկրի կարևորագույն որոշումների կայացման հարցում: Նմանատիպ խոշոր և ռազմավարական որոշումների դեպքում չափազանց կարևոր է, որ հասարակության լայն շրջանակների կարծիքը լսելի դառնա, հատկապես Ղազախստանի կողմից սահմանադրական բարեփոխումների ընթացքում որդեգրած «Լսող պետության» կոնցեպտի շրջանակում: Մասնավորապես, ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեն ցույց տվեց, որ հանրության տեսակետը խիստ նշանակություն ունի երկրի զարգացման ընթացքի որոշման հարցում, թեև, բնականաբար, կային նաև դեմ քվեարկողներ՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հետ կապված զգայունությունները թե՛ գլոբալ, թե՛ հենց տեղական մակարդակում:

Հանրաքվեներն, ընդհանրապես, կոչված են ապահովելու կառավարության կողմից թափանցիկությունը, ինչպես նաև, կարող են նպաստել իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բացի այդ, հանրաքվեն թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու զգալ, որ իր ձայնը հաշվի է առնվում և կարող է ազդել երկրի ապագայի վրա: Սա չափազանց կարևոր է ժամանակակից քաղաքական կյանքում, հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ կարող է ժամանակ առ ժամանակ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Իսկ Ղազախստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժամանակակից տարածաշրջանային, և ինչու ոչ՝ նաև, գլոբալ դերակատար՝ միջին տերություն, և հետևաբար, ցանկանում է հոգ տանել, որ կարևորագույն գործընթացներն ընթանան հնարավորինս թափանցիկ և հաշվետու ձևով:

Ղազախստանում կառավարությունը տարբեր ժամանահատվածներում ձգտել է զարգացնել հանրաքվեների ինստիտուտը՝ որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք: Ղազախստանի համար սա թվով 4-րդ հանրաքվեն էր, որոնցից ամենակարևորն, ըստ իս, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր 2022թ. հունիսին, որին ես ևս ներկա եմ եղել: Այդ պահից, ես կասեի, սկիզբ դրվեց նորացված, թարմացված Ղազախստանի, քանի որ այս երկիրը կարողացավ ճիշտ մտացված և արդյունավետ կազմակերպված քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով, դուրս գալ ճգնաժամային գործընթացներից:

Ինչ վերաբերում է Ղազախստանում 1-ին ատոմակայանի կառուցմանը, ապա դա, ըստ իս, շատ հավակնոտ և կարևոր նախագիծ է, որը շոշափում է երկրի երկարաժամկետ շահերը։ Միջուկային էներգիան կարող է ապահովել կայուն էներգիայի մատակարարում, նվազեցնել ածխաջրածինների գործածումը և էլեկտրաէներգիայի ներմուծումը, ինչը հատկապես կարևոր է Ղազախստանի տնտեսական աճի և ավելի անկախ և ապահով էներգետիկ համակարգ ունենալու տեսանկյունից:

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կարող է Ղազախստանի նման փորձը օրինակ լինել նաև ՀՀ-ի համար, արդյոք հայ հասարակությունը նման մեծ ակտիվություն կցուցաբերի կարևորագույն հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու պարագայում։

-Ղազախստանի՝ որպես հետ-խորհրդային պետության նման փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, հատկապես՝ ժողովրդավարական կառավարման եւ հասարակության ներգրավվածության բարձրացման տեսանկյունից: Հանրաքվեների ինստիտուտի կիրառումը լուրջ գործիք է ժողովրդավարության ձգտող բոլոր երկրների համար և կարող է խթանել քաղաքական համակարգի արդյունավետությունն ու կառավարական թափանցիկությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի համար հանրաքվեների ինստիտուտի արդյունավետությունը կախված կլինի մի շարք բազմաշերտ գործոններից։

Հանրաքվեն կարող է խթանել և ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, սակայն դրա հաջողության գրավականը պետք է լինի հասարակության իրազեկվածության, գիտակցված ընտրության եւ ներգրավվածության բարձր մակարդակը: Հայաստանում հանրաքվեները մինչ օրս, ի տարբերություն Ղազախստանի, չեն ունեցել հանրության լայն շրջանակների աջակցություն: Այս առումով, Ղազախստանի փորձը կարող է հետաքրքիր օրինակ ծառայել, բայց անհրաժեշտ կլինեն հստակ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում, որպեսզի հանրաքվեների ինստիտուտը կիրառվի արդյունավետորեն և վստահության մթնոլորտում, ինչը դեռևս շատ խնդրահարույց է:

Զարգացման ի՞նչ պոտենցիալ ունեն ՀՀ-Ղազախստան հարաբերությունները, ի՞նչ ուղիներում կարող են խորանալ երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները։

-Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն լուրջ ներուժ, հատկապես տնտեսական, էներգետիկ, գիտակրթական եւ այլ ոլորտներում։ Օրինակ, նույն ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ փորձառություն և գիտելիք և կարող է իր նպաստը բերել Ղազախստանում 1-ին ԱԷԿ-ի կառուցման շրջանակում: Հայաստանը և Ղազախստանն անդամ են մի շարք բազմակողմ հարթակների, սակայն ես կցանկանայի շեշտել հատկապես երկկողմ հարաբերությունների բազմազանեցման և խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանը և Ղազախստանը կարող են ավելի խորացնել տնտեսական և առևտրային կապերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային ծրագրերի ոլորտներում։ Ղազախստանը, լինելով տարածաշրջանում մեծ էներգետիկ ռեսուրսների տեր, կարող է աջակցել Հայաստանի էներգետիկ կախվածությունների նվազեցմանը՝ բացելով էներգետիկ համագործակցության նոր ուղիներ, թեև այստեղ որոշիչ դեր ունեն մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները:

Կարեւոր է հատկապես խորացնել գիտակրթական փոխանակումները, համատեղ նախագծերի իրականացումը, հայ-ղազախական դարավոր շփումների և հարաբերությունների ամբողջական քարտեզագրումը, նոր նախաձեռնություններով ի հայտ գալը: Օրինակ՝ իմ ղեկավարած Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտը ս.թ. մայիսին Երևանում Համագործակցության հուշագիր կնքեց Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի հետ, ինչպես նաև Երևանում անցկացրեցինք «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով նմանատիպ առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մեր երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։ 

Ղազախստանը և Հայաստանը, որպես հարուստ և խորքային մշակույթ ունեցող երկրներ, կարող են համագործակցել մշակութային ոլորտում՝ իրար ավելի լավ ճանաչելու, ինչպես նաև՝ մշակութային տուրիզմը զարգացնելու տեսանկյունից։ Գիտակրթական համագործակցության միջոցով երկու երկրները կարող են փոխադարձաբար օգտվել իրենց փորձից եւ զարգացումների հնարավորություններից։

Բացի այդ, քաղաքական համագործակցության տեսանկյունից երկու երկրների շահերը կարող են համընկնել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական ինտեգրացիայի հարցերում։ Ղազախստանը, լինելով կենտրոնական ասիական կայացած տնտեսություն ունեցող պետություն, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, եւ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է օգնել ձեւավորելու ավելի ամուր գործընկերություն և համագործակցություն տարբեր շրջանակներում։

Ընդհանուր առումով, կարևոր է շեշտը դնել ինստիտուցիոնալ համագործակցության վրա և բացի պետական, պաշտոնական հարթություններից՝ ստեղծել պինդ գործընկերություն և հարաբերություններ մնացած այլ ինստիտուտների և կառույցների միջև:

Ի՞նչ խնդիրներ ՀՀ-ն կարող է լուծել հանրաքվեի միջոցով ներկայիս քաղաքական իրավիճակում, արդյոք դա կարող է վերաբերվել նաև ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին։

-Սա զգայուն հարց է, քանի որ հանրաքվեն կարող է օգտագործվել Հայաստանում շարք կարեւոր քաղաքական խնդիրների լուծման համար՝ հատկապես ներկայիս բարդ քաղաքական և հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այդ առումով, ես կարծում, որ Հայաստանն էապես մեծ հետքայլ արեց, եթե ոչ՝ ձախողեց Արցախյան հիմնախնդրի լուծման հայանպաստ մոտեցումը: Այստեղ հանրաքվեի ինստիտուտն առնվազն պետք էր և կարող էր կարևոր դերակատարություն ունենալ:

Այո, հանրաքվեն կարող է կիրառվել այլ հարցերում ևս, ինչպիսիք են օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերում։ Սակայն սրանք չափազանց բարդ և քաղաքականապես խճճված խնդիրներ են եւ կարող են ունենալ լուրջ հետեւանքներ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Հանրաքվեն կարող է լինել միջոց ժողովրդի տեսակետը հաշվի առնելու համար, սակայն նախ անհրաժեշտ կլինի երկարատեւ քաղաքական եւ հանրային բաց և բազմակողմանի քննարկումներ, որպեսզի հանրաքվեի հարցերը հասկանալի եւ ընդունելի լինեն հասարակության լայն շրջանակների համար։

Վերջում, պարզապես, կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ղազախստանի դեսպանության ողջ թիմին Աստանա իմ այցելությունը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև՝ ահռելի այն աշխատանքի համար, որ նրանք տանում են հայ-ղազախական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաև Աստանայում ՀՀ դեսպանությանը:

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասին