Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքո

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախաձեռնությամբ «Սյունյաց երկիրը» հրատարակում է հերթական հատուկ համարը, որով ներկայացվում է մարզական Սյունիքը։ Մասնավորապես ներկայացվում են Սյունիքի անվանի մարզիկները, ովքեր մնայուն հետք են թողել հայրենի եզերքի սպորտային տարեգրության մեջ, նաև նրանք, ովքեր ներկայումս հանդես են գալիս մարզական արենաներում, ձգտում բարձր պահել ոչ միայն մարզի, այլև  հանրապետության մարզական պատիվը։

Համարում տեղ են գտնում հրապարակումներ այն անձանց մասին, ովքեր նախանձախնդիր են Սյունիքում սպորտի զարգացմանը։

Այդպիսի անհատականություններից է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Մեր երկրամասի հոգևոր–մշակութային կյանքի հանդեպ առանձնահատուկ հոգատարություն տածող Վարդան Ջհանյանը նաև «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենն է։

Սյունիքի մարզական կյանքին առնչվող մի քանի հարցի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար էլ զրուցեցինք Վարդան Ջհանյանի հետ։

- Պարոն Ջհանյան, նախ՝ շնորհակալություն՝ Սյունիքի մարզական կյանքին նվիրված «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի հրատարակումը նախաձեռնելու համար։

Դուք բավականին ակտիվ եք լրատվական դաշտում։ Հաճախ ենք ընթերցում կամ դիտում Ձեր զրույցները երկրի տնտեսության և հատկապես հանքարյունաբերության վերաբերյալ։

Այսօր, սակայն, մեր զրույցը միանգամայն այլ ոլորտին առնչվող հարցեր արծարծելու նպատակ ունի։ Խոսքը մարզական–սպորտային ոլորտի մասին է՝ Սյունիքի մարզի կտրվածքով։

Նախ՝ Սյունիքի մարզական կյանքի հանդեպ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության որդեգրած դրվատելի գործելակերպը կոմբինատի քաղաքականության օրինաչափ կամ տրամաբանական դրսևորո՞ւմ է, թե՞ պայմանավորված է Ձեր և ընկերության մյուս ղեկավարների նախասիրություններով։

Հնարավոր չէ այդ հարցին միանշանակ պատասխանել, նախասիրությունն էլ իր դերը կատարել է, քանի որ մեր ղեկավարությունը, այդ թվում՝ կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, մի թիմ ենք ու զբաղվում ենք սպորտով: Մյուս կողմից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը համայնքի հանդեպ սոցիալական պատասխանատվության շրջանակում չի կարող ուշադրություն չդարձնել սպորտին, որովհետև այն սոցիալական պատասխանատվության կարևորագույն ոլորտներից է: Կոմբինատի համար առաջնահերթ է, որ ընկերության ազդակիր համայնքների բնակչությունը լինի առողջ. մեր աշխատակիցներն են, նրանց ընտանիքի անդամները, նրանց երեխաները: Եվ դա սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է։ Պատմականորեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ուշադրություն է դարձրել սպորտին՝ դեռևս Մաքսիմ Հակոբյանի պաշտոնավարման ժամանակներից, բայց հիմա փորձում ենք ուշադրություն դարձնել մանկապատանեկան սպորտին, որը հնարավորություն կտա զարգացնել առողջ ապրելակերպն ազդակիր համայնքներում՝ Կապանում, Քաջարանում, մարզի մյուս համայնքներում, որովհետև մանկապատանեկան սպորտը մի քանի հարց է լուծում՝ մատաղ սերնդի բարոյահոգեբանական վիճակի, ֆիզիկական պատրաստության բարելավում, բացասական երևույթների հետ նրանց շփման նվազեցում։

Գաղտնիք չէ, որ մանուկները մեծ կախվածություն ունեն հեռախոսներից, սմարթֆոններից, և սպորտը մի միջոց է, որ թույլ է տալիս երեխաներին կտրել (նախկինում ասում էին փողոցի բացասական ազդեցությունից) վիրտուալ իրականությունից։ Մի օրինակ բերեմ․ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցում մարզի մասշտաբով ընդգրկված է մոտ 700 սան, որից 400-ը՝ Կապանում, նաև Քաջարանում, Սիսիանում, Մեղրիում, Ագարակում, Գորիսում (թեև այս վերջինում խաղադաշտը բարվոք վիճակում չէ)։ Եվ իսկապես, մեր ֆուտբոլային երկու-երեք խոշոր ակադեմիան դարձել է մարզային, ու այսօրվա դրությամբ ամենախոշոր մարզային դպրոցն է, եթե հաշվի չառնենք մայրաքաղաքի ֆուտբոլային ակադեմիաները, ինչպիսին, օրինակ, Ավանինն է։ Եվ դա դեռ վերջը չէ։ Մեր ֆուտբոլային դպրոցի պատասխանատուները որոշել են ֆուտբոլ հաճախողների թիվը հասցնել 1000-ի։ Այս տարվանից, կրկնեմ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ընդգրկելով մարզի բնակավայրերը։

Փորձեք փոքր-ինչ հանգամանալից ներկայացնել ընկերության քաղաքականությունը կամ կատարած աշխատանքները Սյունիքի սպորտային-մարզական կյանքում՝ վերջին երկու-երեք տարվա կտրվածքով։

- Սպորտի ոլորտի շատ ուղղություններով ենք աշխատում՝ դա սիրողական և պրոֆեսիոնալ քիքբոքսինգն է, մի քանի մարզադպրոցներ ենք հովանավորում, կարատեն, բռնցքամարտը, ծանրամարտը։ Եվ ոչ միայն մենապայքարային այդ ձևերը, այլև շախմատն ենք հովանավորում։ Վերջերս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կապանցի Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների արագ շախմատի հաղթող։ Նորընծա չեմպիոնի հովանավորը ևս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։ Քիքբոքսինգի կապանցի մարզիկները հաղթանակով վերադարձան Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունից։ 32 կգ քաշային Սերժ Պապյանը դարձավ աշխարհի չեմպիոն, Տիգրան Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր, որում ներդրում ունի կոմբինատն իր հովանավորությամբ։ Քաջարանի ծանրամարտի դպրոցը տվել է Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մասնակից։ Ֆուտբոլի մասին նշեցի, որ ամենամասսայական մարզաձևն է աշխարհում, բայց մենք չենք սահմանափակվում միայն ֆուտբոլով, այլ հովանավորում ենք այն բոլոր մարզաձևերը, որոնք տարածում են ունեցել և հարգի են Քաջարանում, Կապանում։

- Երեք տարուց  ավելի  Սյունիքում եք. ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզական-սպորտային ներուժը, ուժեղ և թույլ կողմերը, հիմնախնդիրները։

- Իրականում Սյունիքը սպորտային մեծ ներուժ ունի։ Երբ «Սյունյաց երկրի» այս համարը լույս տեսնի, բնականաբար, ավելի հանգամանորեն կծանոթանանք Սյունիքի մարզական կյանքին, կիմանանք, թե պատմականորեն ինչ արդյունքներ է գրանցել մարզը։ Միակ բանը, որ ուզում ենք շտկել՝ այն է, որ մանկապատանեկան ֆուտբոլից հետո պատանիները չեն կարողացել իրենց դրսևորել պրոֆեսիոնալ ասպարեզում։ Ամեն ինչ անելու ենք, որ սյունեցի պատանիներն իրենց ապագան տեսնեն պրոֆեսիոնալ ֆուտբոլում, այլ մարզաձևերում։ Այն շնորհալի տղաները և աղջիկները, ովքեր կարող են կատարելագործել իրենց հմտությունները, միանշանակ, դրա հնարավորությունը կունենան։ «Սյունիք» ակումբի առջև հստակ խնդիր է դրված՝ կադրեր պատրաստել Հայաստանի տարբեր տարիքի հավաքականների համար, այսինքն՝ նրանք, ովքեր ուղին սկսելու են մանկապատանեկան ֆուտբոլից՝ և՛ տղաների, և՛ աղջիկների դեպքում, տեսնեն այն հորիզոնը, որին պիտի հասնեն։

- Կապանը ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաք է։ Եվ այդ ավանդույթների պահպանման, հարստացման գործում, անշուշտ, մեծ դեր է ունեցել և ունի քաղաքի «Լեռնագործ» մարզադաշտը։

Մենք հաճույքով ենք նկատում, որ ԶՊՄԿ–ի կողմից մեծածավալ աշխատանքներ են կատարվել–կատարվում այնտեղ՝ մարզադաշտը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Կուզենայինք միասին վերհիշել կատարված աշխատանքները։

- Մարզադաշտի պատկանելության խնդիրը բոլորիդ հայտնի է։ Այն չի պատկանում ոչ համայնքին, ոչ մարզին, այլ ֆիզիկական անձի։ Նրան մենք հարգանքով ենք վերաբերվում, բայց, այնուամենայնիվ, չենք կարող լիարժեքորեն ֆինանսավորել մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, քանի որ այն պատկանում է մասնավոր անձի։ Ինչ վերաբերում է մարզադաշտում արվածին՝ վերակառուցել ենք նստատեղերը։ Այժմ յուրաքանչյուր հանդիսական ունի իր աթոռակը, որը ՖԻՖԱ-ի պահանջն է։ Հաջորդ կարևոր խնդիրը, որ պիտի լուծվի, խոտածածկի բարելավումն է, որից հետո Կապանի մարզադաշտում հնարավոր կլինի ընդհուպ միջազգային խաղեր անցկացնել։

- Մեր հաջորդ հարցը նույնպես Կապանի «Լեռնագործ» մարզադաշտին է առնչվում։

2024 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Կապանի ֆուտբոլային մարզադաշտը՝ նպատակ ունենալով ներդրումներ կատարել այնտեղ և մարզադաշտի հիման վրա ու շրջակայքում մարզահամալիր հիմնել։

Մարզադաշտը պետական գույք դարձնելու ժամկետ է սահմանել մինչև սթ հոկտեմբերի 1-ը։

Տարիներ շարունակ այդ մարզադաշտի և՛ հաջողությունները, և՛ անհաջողությունները փոխկապակցված են եղել (համենայն դեպս՝ հանրային ընկալման մեջ) ԶՊՄԿ-ի հետ։

Մարզադաշտի հետ կապված վերոհիշյալ պետական ծրագրերին արդյո՞ք ԶՊՄԿ-ն առնչություններ ունի։

- Դա մեզանից դուրս հանգամանք է, բայց ուզում ենք շնորհակալություն հայտնել սեփականատիրոջը, որի ուժերով այս տարիներին պահպանվել է մարզադաշտի խոտածածկը: Եթե խաղադաշտը դառնա համայնքային կամ մարզային սեփականություն, արդեն ԶՊՄԿ-ն կարող է ազատորեն ներդրումներ կատարել: ՖԻՖԱ-ն էլ ունի մի ծրագիր՝ խաղադաշտի խոտածածկը փոխել, որից հետո այն պատրաստ կլինի Հայաստանի բարձրագույն խմբի կամ միջազգային մակարդակի խաղեր անցկացնելուն։

- Սյունիքի մարզական կյանքին նվիրված համարի նախապատրաստման ընթացքում հարցազրույց ունեցանք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, ով այդ նախարարությունում գլխավորում է մարզական ուղղությունը։

Ի պատասխան քաջարանյան մարզական հիմնախնդիրներին առնչվող մեր հարցի, փոխնախարարն ասել է՝ «Մենք քննարկումներ ենք ունեցել Քաջարանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  ղեկավարության հետ։ Ասում են, որ շատ բարձր կարգի սպորտային համալիր են նախատեսում կառուցել, և հույս ունենք, որ այդ համալիրը կկառուցվի ու առկա խնդիրները կվերանան»։

Ի՞նչ ընթացքի մեջ է ԿԳՄՍ նախարարության հետ այդ պայմանավորվածությունը, եթե, իհարկե, կա նման պայմանավորվածություն։

- Իրականում նման պայմանավորվածություն չկա ԿԳՄՍ նախարարության հետ, որովհետև դա կոմբինատի ու համայնքի հարցն է, և կան քննարկումներ Քաջարանի համայնքապետարանի, համայնքի ու մեր միջև, այդ մասին կարող է տեղեկացվել է նախարարությունը, բայց այդ գործընթացին նախարարությունը չի մասնակցում: Իհարկե, ուրախ ենք, որ իրենք անհանգստացած են և գիտեն այդ մասին, բայց ընդհանրապես չեն մասնակցում։

Ինչպե՞ս եղավ, որ ստանձնեցիք «Սյունիք» ֆուտբոլային ակումբի ղեկավարումը։ Արդյո՞ք դա չի խանգարում Ձեր գործունեությանը՝ որպես կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ։

- Ստանձնեցի այն փուլում, երբ փոփոխութուն կատարվեց կոմբինատի ղեկավար կազմում... Ինչ-որ մեկը դրանով պիտի զբաղվեր կոմբինատի ղեկավարությունից, որովհետև միշտ էլ կոմբինատի ղեկավարներից մեկը զբաղվել է ակումբի հարցերով։ Ստացվեց այնպես, որ ինքս ստանձնեցի այդ ղեկավարությունը, որովհետև ֆուտբոլ շատ եմ սիրում։ Երբ մենք եկանք, ֆուտբոլային ակումբը և դրա մանկապատանեկան դպրոցն անմխիթար վիճակում էին, մասնավորապես, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով։ Ֆուտբոլով ոչ մեկը չէր զբաղվում և, եթե չեմ սխալվում, ընդամենը 50-60 երեխա էր հաճախում ֆուտբոլի պարապմունքներին։ Առաջին թիմը փակվել էր, և պետք էր ինչ-որ բան փոխել։

Իհարկե, կուզեի ավելի շատ ժամանակ տրամադրել ֆուտբոլային ակումբին, բայց չի ստացվում, սակայն «Սյունիք» ակումբի ղեկավարությունը, տնօրենի տեղակալ Արթուր Մարգարյանը, ակումբի մյուս աշխատակիցները մեծ աշխատանք են տանում, իրենց գործին նվիրյալ մարդիկ են։ Այն հաջողությունները, որ գրանցում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը, նրանց շնորհիվ է։ Լավ կլիներ, որ ավելի շատ ժամանակ տրամադրեի ակումբին, բայց իմ մյուս պարտականություններն այդ հնարավորությունը չեն ընձեռում։ Այնուամենայնիվ, համոզված եմ՝ այնտեղ ամեն ինչ լավ է ընթանում, իմ ներգրավածությունն ակումբի գործերին գուցե հաճելի կլիներ ինձ համար, բայց այդքան էլ կարևոր չէ, որովհետև ակումբի ղեկավարությունն իր պարտականությունը շատ լավ է կատարում։

- Դուք, միևնույն ժամանակ, նախանձախնդիր եք ֆուտբոլը (նախևառաջ՝ մանկապատանեկան) Սյունիքի մարզում մասսայականացնել, նաև զարգացնել, նախևառաջ այդ ամենի համար նպաստավոր պայմաններ ստեղծել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի շրջանակում։ Կարո՞ղ եք ասել, թե մարզում որքան պատանի և աղջիկ են ընդգրկված ֆուտբոլային մարզումների ոլորտում։

- Նշեցի արդեն՝ մոտ 700 հոգի պարապում է ֆուտբոլ, փորձելու ենք այդ թիվը 1000-ի հասցնել։ Մեր աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որ Սյունիքի մարզի յուրաքանչյուր համայնքում ապրող երեխա համոզված լինի՝ «Սյունիք» ակումբի դռները բաց են։ Նա կարող է հաճախել մանկապատանեկան դպրոց և զարգացնել իր հմտությունները՝ թե՛ աղջիկ և թե՛ տղա։ Ու այդ առումով հազվադեպ ակումբներից է, որտեղ ամեն ինչ անվճար է՝ և՛ պարապելը, և՛ համազգեստը, որտեղ մարզումների համար ստեղծվել են բարեհարմար պայմաններ։ Եվ տարբեր սոցիալական վիճակներում գտնվող ընտանիքների ծնողներ կարող են համոզված լինել՝ իրենց երեխան կարող է հաճախել մարզադպրոց։ Մենք կազմակերպում ենք նաև տրանսպորտային փոխադրումը, քանի որ ակումբի պահեստային մարզադաշտերը քաղաքի կենտրոնից որոշակի հեռու են։ Նպատակն այն է, որ գյուղական բնակավայրերի երեխաները ևս ընդգրկվեն մարզումների մեջ։

- Որքան հայտնի է, կոմբինատի հովանավորությամբ աշխատանքներ են կատարվում «Սյունիք» պահեստային խաղադաշտում (նոր հանդերձարաններ, ժամանակակից լուսավորության համակարգ, այլ հարմարություններ), ֆուտբոլիստներին և մարզիչներին հատկացվում են փոխադրամիջոց, մայրաքաղաքում հյուրանոց և այլն, մի խոսքով՝ ֆուտբոլային ենթակառուցվածքներ են ստեղծվում (այս մասին՝ քիչ հանգամանորեն)։

- Այո, «Սյունիք» ֆուտբոլային ակումբն ունի մարզադաշտեր (պահեստային), որ պատկանում են կոմբինատին, դա Կապանի օդանավակայանին հարակից տարածքում է։ Այդտեղ լուսավորության համակարգ ենք անցկացնում, քանզի հենց աշնանային այս օրերին մութն ավելի շուտ է ընկնում, իսկ մարզվել պետք է։ Արևային համակարգեր ենք տեղադրել, որ տաք ջրի խնդիրը լուծենք, պարապմունքներից հետո լոգանք ընդունեն, խաղադաշտի վրա են աշխատանքներ կատարվում, հանդերձարաններն են կարգավորվել։ Բացի դրանից, շուտով, ավելի ստույգ՝ մեկ ամսվա ընթացքում կավարտենք աշխատանքները Քաջարանի մարզադաշտում, որը պատրաստ կլինի և՛ մարզումների, և՛ հանդիպումներ անցկացնելու համար։ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի մի մասը կտեղափոխվի Քաջարան, որովհետև քաջարանցի շատ երեխաներ Քաջարանից են Կապան գալիս՝ պարապելու համար։ Այդ հարցն էլ կլուծենք ու կթեթևացնենք մարզադաշտերի ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ՝ ֆուտբոլային հանդիպումներ ենք պլանավորում անցկացնել, որոնց մի մասը կլինի Քաջարանում։ Դա նաև համայնքի կյանքում աշխուժություն կմտցնի, ծնողներն էլ կտեսնեն իրենց երեխաներին տեղում խաղալիս և շահագրգռված կլինեն նրանց ուղարկել ֆուտբոլի պարապմունքների։

- Տեղյակ ենք, որ հնարավորինս աջակցում եք Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Սյունիք» թիմին (համենայն դեպս մինչև նոր խաղաշրջանը սկսելը «Սյունիք» թիմն ուսումնամարզական հավաք է անցկացրել Կիպրոսում)։ Ի՞նչ կավելացնեիք ասվածին։

- Թեպետ հիմնական շեշտը դնում ենք մանկապատանեկան սպորտի զարգացման վրա, առանց Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Սյունիք» թիմի՝ պատանիները չեն ունենա ազդակ՝ աճելու, առաջ գնալու։ Իրենք պիտի տեսնեն, որ հաջորդ իրենց քայլը կլինի պրոֆեսիոնալ թիմում խաղալը։ Ասել է թե՝ «Սյունիք» թիմը երեխաների սպորտային ապագան ապահովելու գործառույթ է նաև կատարում։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Սյունիքը» յոթ տուրից հետո ընթանում է առաջին տեղում։ Եթե կոմբինատի ֆինանսական ոլորտում խնդիրներ չառաջանան, ապա թիմը հաջորդ տարի հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում։

- Որքան նկատել ենք՝ «Սյունիք» թիմը հիմնական շեշտը դնում է տեղացի ֆուտբոլիստների վրա։ Մինչդեռ համաշխարհային ֆուտբոլում տարածված է տրանսֆերային քաղաքականությունը՝ ֆուտբոլիստներ ձեռք բերել այլ ակումբներից։ Մի կողմից՝ դա լավ է, որ ավելի շատ տեղացի ֆուտբոլիստներ են հնարավորություններ ունենում հանդես գալ «Սյունիք» թիմում, մյուս կողմից՝ հրավիրված ֆուտբոլիստները նոր ձեռագիր են մտցնում տվյալ թիմի խաղում։

- Դա շատ նուրբ հարց է, ակումբի գործադիր տնօրենն եմ, բայց միայն ես չեմ որոշումներ կայացնում, բնականաբար, հաշվի ենք առնում կոմբինատի մեր գործընկերների կարծիքն ու կոմբինատի հնարավորությունները, ինչպես նաև համայնքի ու համայնքապետի կարծիքը։ Մարդիկ կան, որ կարծում են, թե «Սյունիք» թիմում միայն տեղացիներ պիտի լինեն, մի խումբն էլ կարծում է, թե թիմում պիտի լեգեոներներ լինեն, որ մրցակցություն լինի, տեղացիները նրանցից ինչ-որ բան սովորեն։ Ես էլ եմ համարում, որ տեղացիներ պիտի լինեն։ Բայց այդ երկու տեսակետի համադրություն պիտի լինի։ Այնպես որ՝ հարցի երկու ասպեկտն էլ առողջ տարրեր ունեն իրենց մեջ։ Լեգեոներները, կարծում եմ, սկզբնական փուլում են անհրաժեշտ, հետո, ըստ իս, նրանց կարիքը չի լինի։ Դա ժամանակի հարց է, պիտի համադրել այդ երկու մոտեցումը։

- Ի՞նչ կմաղթեք հանրապետության ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Սյունիք» թիմին և այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր առաջին քայլերն են անում մեծ ֆուտբոլում։

- Նախ՝ «Սյունիք» թիմին ցանկանանք, որ շարունակի իր հաղթարշավը և բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր նվաճի, իսկ պատանիներին՝ մեծ հաջողություններ, և համոզված եմ՝ մի քանի տարի հետո ձեռքբերումներ կունենան։ Մանավանդ լիահույս եմ, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբից դուրս կգան պատանիներ ու աղջիկներ, ովքեր կհամալրեն Հայաստանի տարբեր տարիքի հավաքականների կազմերը։

- Մեզ հետաքրքրում են նաև ընկերության ներսում իրականացվող մարզական աշխատանքները։ Այդ մասին, իհարկե, առանձին հրապարակում կլինի համարում, բայց, միևնույն ժամանակ, հետաքրքիր է Ձեր մոտեցումն ու գնահատականը։

- Նախ՝ երախտապարտ ենք կոմբինատի արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանին, ում նախաձեռնությամբ կոմբինատի միջարտադրամասային մրցումներ են անցկացվում մարզահամալիրում՝ մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս և այլն։ Կարծում եմ՝ Քաջարանի մարզադաշտի վերակառուցումից հետո՝ բնական պայմաններում, ֆուտբոլի առաջնություն էլ կանցկացնենք։

- Մեր այս զրույցի ընթացքում վերստին համոզվում ենք՝ այն, ինչ արվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կողմից սպորտի ոլորտում, վեր է ամեն մի գնահատականից։ Այդ բոլորով հանդերձ՝ ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում իրականացվելիք։

- Ամեն ինչ կապված է ֆինանսների հետ, քանի որ կոմբինատն ամեն ինչ անում է բարեգործական հիմունքներով։ Ընկերության բյուջեն քննարկելիս պիտի ապացուցենք, թե ինչ կարևոր գործի մեջ են ներդրվում այդ գումարները։ Ամեն քննարկումների ժամանակ ես և կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը հիմնավորումներ ենք ներկայացնում։ Եվ մինչև հիմա կարողանում ենք ապահովել կարևոր ծրագրերի ֆինանսավորումը։ Եթե կոմբինատն ավելի բարգավաճի և հզորանա, հնարավոր կլինի էլ ավելի շատ սպորտային ծրագրեր հովանավորել։

- Եվ, իհարկե, անձնական հարց, որը չի կարող առնչություն չունենալ վերն արծարծված խնդիրների հանդեպ Ձեր ունեցած վերաբերմունքին։

Մարզական ի՞նչ նախասիրություններ ունեք, ի՞նչ տեղ է գրավում սպորտը Ձեր  կյանքում, և արդյո՞ք ժամանակ գտնում եք սպորտով զբաղվելու համար։

- Ամենադժվարինը Ձեր նշած վերջինն հանգամանքն է՝ ժամանակ գտնել։ Բայց հնարավորն անում եմ։ Մանկապատանեկան տարիքում տարբեր մարզաձևերով եմ զբաղվել՝ ձյուդո, կարատե, թենիս, ֆուտբոլ։ Այժմ Երևանում ժամանակ չի լինում սպորտով զբաղվելու, իսկ Քաջարանում շաբաթական երկու անգամ ֆուտբոլ եմ խաղում կոմբինատի աշխատակիցների հետ։ Խոստովանեմ՝ դա ինձ գերագույն հաճույք է պատճառում։

Հարցազրույցը ՝

Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր Ավետիսյան