Հայերեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա 

Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան

Հասարակություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև.

- Վերջերս տեղի ունեցավ հայ-իրանական բիզնեսի եւ զարգացման կենտրոնի բացումը, որը, ինչքան տեղյակ ենք, Իրանի ամենախոշոր նման կենտրոնն է արտերկրում։ Ի՞նչ ուղերձ է սա մեր տարածաշրջանին։

- Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ տեղի է ունեցել կարեւոր պատմական իրադարձություն, եւ սա միայն սկիզբն է, ու դեռ զարգացման ծրագրեր պետք է իրականացվեն։ Հայ-իրանական այս խոշոր բիզնես կենտրոնի մեկնարկը, վստահաբար, նոր էջ կբացի ոչ միայն երկու բարեկամ երկրների հարաբերություններում, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանային համագործակցության մեջ։ Այն ստեղծում է տարածաշրջանային զարգացման լուրջ հեռանկարներ, ճանապարհ է բացում նոր կապերի ստեղծման, փոխշահավետ գործարքների եւ մեր տնտեսությունների զարգացման համար։ Այս կենտրոնը հետաքրքիր դարպաս կարող է դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Մասշտաբներն իրոք շատ մեծ են, հեռանկարները լուրջ են։ Բայց դա պահանջելու է համառ աշխատանք։ Այս բիզնես կենտրոնի հնարավորություններից, վստահաբար, օգտվելու են ոչ միայն Հայաստանն ու Իրանը, այլեւ մեզ բարեկամ ու գործընկեր շատ այլ պետություններ։ Սա կարող է կապող օղակ դառնալ տարբեր երկրների եւ բիզնես համայնքների միջեւ, կդառնա տարածաշրջանի բիզնես համագործակցության մի մոդել, որը պետք է ընդլայնվի եւ զարգանա։
Ես ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել իմ երկրում, իմ հայրենիքում մեր բարեկամ երկրի բիզնես կենտրոնի ստեղծման մեջ։ 

- Ակնհայտ է, որ հիմա Հարավային Կովկասում նոր ճարտարապետության ձեւավորումն ընթացքի մեջ է, որտեղ տնտեսական գործոնը չափազանց կարեւոր է։ Ձեր կարծիքով, Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ առաջ տանելու իր շահերը։

- Այո, մեր տարածաշրջանում տեղի են ունենում պատմական գործընթացներ, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որոնք Հայաստանի համար թե´ կարող են լինել բարենպաստ եւ թե´ կարող են ձեւավորել լրջագույն ռիսկեր։ Տարածաշրջանային իրավիճակի վրա նախեւառաջ լուրջ ազդեցություն ունեն մեր հարեւան երկրները՝ Իրանը, ՌԴ-ն, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ հավաքական Արեւմուտքը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, չի կարելի անտեսել Չինաստանի եւ Հնդկաստանի դերակատարումը։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում սպասարկում է սեփական շահը, եւ Հայաստանը նույնպես պետք է սպասարկի իր շահը՝ համադրելով մյուսների շահերի հետ։ Այստեղ հարցն այն է, թե ինչքանով այդ շահերի համադրումն օգուտներ կբերի մեր երկրին՝ ապահովելով նախ խաղաղություն, ապա՝ լոգիստիկ եւ այլ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություններ եւ, իհարկե, տնտեսական զարգացման պայմաններ։ Ակնհայտ է, որ մենք ոչ մեկի հետ չպետք է փչացնենք մեր հարաբերությունները, առավել եւս՝ դրանք չդարձնենք թշնամական։ Հաճախ առաջին հայացքից մոտակա ռիսկերը չեն երեւում, բայց դրանք կարող են հանկարծ անսպասելի, լուրջ եւ անդառնալի խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ այս մեծ պատմական պրոցեսում մեզ դաշնակիցներ են պետք, միայնակ մենք չունենք բավարար ռեսուրս։ Բայց եթե մենք կարողանանք մեր շահերը գրագետ ձեւակերպել, ապա հաստատ կունենանք դաշնակիցներ, որոնց շահերի հետ դրանք կհամընկնեն։ Սրընթաց փոփոխություններ են տարածաշրջանում՝ Իրանը դարձել է ԲՌԻԿՍ-ի անդամ, Ադրբեջանը եւ Թուրքիան հայտ են ներկայացրել՝ անդամակցելու, մեր հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանը ԲՌԻԿՍ-ի առանցքային դերակատարներից է։ Սա հարց է, որ մեր դուռը թակում է. ի՞նչ ենք մտածում մենք, բայց դա ոչ թե ցանկությունների կամ սիրել-չսիրելու հարց է, այլ՝ լուրջ հաշվարկների։ Ընդհանրապես, մեր երկրի կարեւոր քայլերը միայն ու միայն գրագետ, սառը հաշվարկներ են պահանջում։

- Կովկասյան նոր ճարտարապետության մեջ առանցքային է նոր ենթակառուցվածքների, ճանապարհների հարցը։ Սա մեզ համար միայն ռիսկե՞ր է պարունակում, թե՞ նաեւ հնարավորություններ։

- Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, 30 տարուց ավելի շրջափակված է նաեւ երկու կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Իրանի հետ մենք երկաթուղի չունենք։ Առավել կենսական, բարձր նշանակություն ունեն Վրաստանով անցնող ճանապարհները՝ դեպի Սեւ ծով եւ Լարս. վերջինս տարվա գրեթե կեսը կա´մ փակ է, կա´մ մեծ կուտակումներ կան, իսկ սեւծովյան նավահանգիստները լիարժեք չեն օգտագործվում։ Սա նշանակում է, որ, անկախ այսօրվա, երեկվա կամ վաղվա իշխանությունից, մենք պետք է լրջորեն մտածենք նոր եւ կենսունակ ճանապարհների, մյուս ենթակառուցվածքների մասին։ Ի վերջո, ժամանակները փոխվում են, աշխարհը փոխվում է, մեր մոտեցումները նույնպես պետք է փոխվեն, իհարկե՝ ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի։ Հայաստանը պետք է օգտվի եւ ինտեգրվի տարբեր խոշոր երկրների կողմից առաջարկած տրանսպորտային սխեմաների մեջ։ Գիտեք, խաղաղ մրցակցությունը երբեմն գրեթե նույնքան բարդ ու նույնքան ռիսկային է, որքան պատերազմները։ Խաղաղ մրցակցությունը պահանջում է գրագիտություն. դու պետք է կարողանաս ճիշտ հաշվարկել քեզ ձեռնտու տարբերակները ոչ թե մեկ օրվա կտրվածքով, այլ՝ հիսուն-հարյուր տարվա։ Սա պահանջում է դիվանագիտություն, որպեսզի քո շահերը ճիշտ համադրես ազդեցիկ, խոշոր պետությունների հետ, որպեսզի ունենաս քո ծրագրերի իրականացման հնարավորություն։ Ակնհայտ է, որ ինտեգրվելու հիմքում խաղաղ գոյակցությունն է կամ երկարատեւ խաղաղ դադարը։ Ես ուզում եմ նաեւ հատուկ նշել մեր երկիր մտնող գազամուղների մասին. հյուսիսից՝ ՌԴ-ից, եւ հարավից՝ Իրանից, յուրաքանչյուր տարի Հայաստանը սպառում է շուրջ 2,3-2,5 մլրդ խմ գազ, որից 1,9-2 մլրդ-ն՝ ՌԴ-ից, մյուս մասը՝ Իրանից։ Ուղիղ 10 տարի է՝ մենք չենք կարողանում ավարտել մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հզորությունների ավելացման շինարարությունը եւ ավելացնել Իրանից գազի ներկրումը՝ 3-3,5 անգամ։ Ո՞վ է մեղավոր, որ նույնիսկ այդ հարցը չի լուծվում։ Իսկ եթե դադարի ՌԴ-ից գազի ներկրումը դեպի Հայաստան, Աստված մի արասցե, ի՞նչ կլինի։
Նոր ճանապարհները եւ ենթակառուցվածքներն օրվա իշխանություններինը չեն կամ որեւէ իշխանությանը չեն, դրանք պատկանում են մեր ժողովրդին եւ մեր պետությանը, պետք է գնալ լուծումների եւ ճիշտ լուծումների։

- Ի՞նչ ռիսկեր եք տեսնում ներքին տնտեսական կյանքում, բիզնեսում։

- Կան մտահոգիչ խնդիրներ, որոնք առավելապես կապված են իրականացվող վարչարարության եւ որոշ իրավական կարգավորումների հետ։ Եթե վերցնենք վերջին տարիներին թափ հավաքած այնպիսի ոլորտ, ինչպիսին շինարարությունն է կամ բազմաբնակարան շենքերի կառուցապատումը, ապա, այսպես կոչված, ԱՊԶ-ներից, շինթույլտվություններից մինչեւ ավարտական ակտերի ստացում՝ իրավիճակը հետեւյալն է․ տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դրամների միայն պետական տուրքի վճարում, իսկ դրանց ուշացման դեպքում՝ տասնապատիկ գումարներ։ Հիմա, սա որեւէ օգտակար բան տալի՞ս է տնտեսվարողին, կառուցապատողին. իհարկե՝ ոչ։ Փոխարենը՝ թանկացնում է քաղաքացու կյանքը, բարձրացնում է անշարժ գույքի գները։ Կան ռիսկեր՝ կառուցապատողների սնանկացման, ինչը նաեւ մեր ժողովրդի այն հատվածի վրա է ազդում, ովքեր բնակարաններ են գնել, բայց գործը կիսատ է մնացել։ Ես լուրջ խնդիրներ եմ տեսնում շինարարության ոլորտում։ Իհարկե, հայտնի է նաեւ, որ ՌԴ-ից եւ մի շարք այլ երկրներից 2 տարի առաջ շատերը եկան Հայաստան, եւ նրանց մեծ մասն այնուհետեւ այլ երկիր գնաց. ինչո՞ւ, պետք է վերլուծել եւ գնահատել իրավիճակը։ Սա խորքային հարց է։ Մեզ բավական օգուտներ բերեցին վերաարտահանումը եւ ներկրումը դեպի ՌԴ եւ հակառակը, բայց դա մի օր վերջանալու է։ Մենք այս տարի՝ 2024-ի առաջին կիսամյակում, ունենք պետական բյուջեի մուտքերի լուրջ թերակատարում։ Ի՞նչ պետք է անել. վարել ողջամիտ եւ իրական, ազատական տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե տնտեսվարողների մի մասին կամայական ձեւով, ինչ-որ չնչին չվճարման կամ զանցանքի համար ճնշումների ենթարկել։ Սա մեզ լավ տեղ չի տանի։ Պատահական չէ, որ կապիտալն արտահոսում է Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ ներդրումներ հոսեն մեր հայրենիք, ստեղծվեն նոր աշխատատեղեր, մենք պետք է սիրենք եւ հարգենք իրար, չուրախանանք հարեւանի վատ վիճակով։ Պետական պաշտոնյաներն էլ պետք է սիրեն եւ հարգեն տնտեսվարողներին եւ նրանց հետ աշխատողներին, որովհետեւ նրանք են երկրի գանձարանը լրացնում։ Հարկեր պետք է մուծեն բոլորը․ դա հստակ խաղի կանոն է։ Բայց ես տեսնում եմ ռիսկ, որ տնտեսական որոշ դժվարությունների պայմաններում ՊԵԿ-ը կարող է ունենալ գայթակղություն՝ վարչարարական կոպիտ մեթոդներով բիզնեսի վրա ճնշումներ բանեցնելու։ Սա փորձված ու երբեք լավ բանի չբերող մեթոդ է։ Կապիտալը կսկսի փախչել, բիզնեսը լուրջ խնդիրներ կունենա, դա էլ իր ուղղակի ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա՝ իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով։

- Դուք անընդհատ նշում եք մեզ համար շահավետ տարբերակների, հաշվարկված գրագետ նախագծերի անհրաժեշտության մասին։ Ունե՞նք արդյոք մենք նման մշակված նախագծեր, ճշգրիտ պրոֆեսիոնալ փորձաքննություն անցած տնտեսական փաթեթներ եւ տեսլականներ։

- Այսպես պատասխանեմ հարցին. ես գիտեմ, որ մենք ունենք բավարար մասնագիտական ներուժ՝ բարդ հաշվարկների, ստրատեգիական նախագծերի մշակման համար։ Եվ ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ստեղծված այսօրվա նոր իրավիճակում մեր ճիշտ հաշվարկված պրոյեկտները, որոնց համար ե՛ւ բանակցել է պետք, ե՛ւ պայքարել, ե՛ւ դաշնակիցներ ձեռք բերել։ Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի քննարկում նախաձեռնեմ, որտեղ չի լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձեւով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարեւոր աշխատանք։ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԵրբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Այն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԻ՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»