Հայերեն
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 

11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին

Քաղաքականություն

168․am-ը գրում է․ 

Այս օրերին Վրաստանում տեղի ունեցող գործընթացները պարզունակորեն ներկայացվում են՝ որպես արևմտամետության ու ռուսամետության պայքար։ Նման կերպ մտածողները շտապում են եզրակացնել, որ եթե իշխող «Վրացական երազանքը» կարողանա դիմակայել ընդդիմության հնարավոր ճնշմանը և հաղթահարել ճգնաժամը, ուրեմն կհաղթի Ռուաստանը։ Եվ հակառակը՝ եթե հաջողության հասնի ընդդիմությունը, հաղթանակ կարձանագրի Արևմուտքը։

Այս երկու դատողություններում ճշմարտություն եթե անգամ կա, ապա շատ մակերեսային է և հեռու այն բազմաթիվ շերտերից, որոնցից կազմված է վրացական ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Եվ, ամենակարևորը, լայնորեն տարածվող այդ իրարամերժ, բայց հավասարապես պրիմիտիվ գնահատականներում Վրաստանը ներկայացվում է՝ որպես սուբյեկտայնությունից զուրկ պետություն, որում Ռուսաստանը և Արևմուտքը պայքարում են միմյանց դեմ՝ զուտ որպես մրցահարթակ։

Դա, բնականաբար, սարսափելի հեռու է իրականությունից և ուղղակի զրոյացնում է այն վարկածը, որ անկախ ամեն ինչից, Վրաստանը պետություն է, որի գործող իշխանությունն իրենց պետական շահի սպասարկման օպտիմալ մեթոդ է համարում ներկայումս ընտրված ճանապարհը, որը հակիրճ կարելի է բնութագրել՝ «հնարավոր մերձեցում Արևմուտքի/ԵՄ-ի հետ, Ռուսաստանի հետ նվազագույն հակադրության միջոցով»։

Այս բանաձում գլխավոր հասկացությունը «հնարավոր»-ն է, ինչը նշանակում է՝ ունենալով Եվրամիությանն ինտեգրվելու տեսլական, հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական սպառնալիքները և վարվող քաղաքականության հիմքում դնել ոչ թե առավելապաշտությունը, այլ իրատեսականությունը։

Սա հակադրվում է վրացական ընդդիմադիրների տեսլականի հետ, որը նույն մեթոդով սահմանելու դեպքում ներկայանում է «առավելագույն մերձեցում Արևմուտքի/ԵՄ հետ, Ռուսաստանի հետ առավելագույն հակադրության միջոցով/հաշվին»։

Սրանք արմատապես տարբեր հայեցակարգեր են, դրանց պայքարը քաղաքական մաքսիմալիզմի ու  քաղաքական ռեալիզմի դասական հակադրություն է։ Իրերի այս դրվածքը դուրս է նաև հայկական փորձագիտական շրջանակներում գերիշխող այն երկակի ոչ փորձագիտական մոտեցումների տրամաբանությունից, որոնցից մեկի համաձայն՝ Վրաստանի իշխանությունը բաղկացած է «ռուսական ագենտներից» ու «արևմտյան փրկիչներից», ըստ մյուսի՝ Վրաստանի իշխանությունը բաղկացած է «ազգային շահերը պաշտպանող նվիրյալներից», ընդդիմությունը՝ «արևմտյան գործակալ գրանտակերներից»։

Այսպիսով, եթե խնդիրը դիտարկում ենք ոչ թե այս կամ այն կողմի քարոզչությանը ծառայող մոտեցումների, այլ քաղաքական մաքսիմալիզմի ու ռեալիզմի հակադրության մոդելով, ակնհայտ է, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում մեր հարևան ու բարեկամ երկիրն այս կամ այն չափով առաջնորդվելու է քաղաքական իրատեսության սկզբունքով, հակառակ պարագայում՝ հաղթելու է քաղաքական առավելապաշտությունը։ Դրանցից որն ինչ հետևանքներ կունենա Վրաստանի համար, ցույց կտա ժամանակը։

Բայց մինչ այդ ներկայացնենք մեկ զուգահեռ, որի մասին Հայաստանում գրեթե չի խոսվում։

Վրաստանի և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները՝ բազմաթիվ առանձնահատկություններով, ունեն նաև ընդհանրություններ։ Երկուսն էլ հետխորհրդային պետություններ են՝ երկուսում էլ առկա ռուսական անխուսափելի ազդեցությամբ ու երկուսում էլ առկա արևմտյան ձգտումներով։ Ե՛վ Հայաստանը, և՛ Վրաստանը՝ կրկին բազմաթիվ առանձնահատկություններով, մեծ իմաստով Եվրամիության հետ վերջին փուլի հարաբերությունները սկսել են գրեթե նույն մեկնարկային կետից։ Երկուսն էլ ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի անդամներ են, և երկուսին էլ առաջարկվել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի կնքման գործընթացը։

Հայաստանում դրա հետ կապված զարգացումները հայտնի են, շատ են քննարկվել։ Եթե հակիրճ, Հայաստանը 2013թ․ հրաժարվեց կնքել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ փոխարենն ընդամենը 4 տարի անց ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հայտնի CEPA-ն։ Դրա համար Հայաստանի նախորդ իշխանությունը, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ենթարկվեց անասելի քննադատության հայաստանյան արևմտամետների ու ոչ միայն արևմտամետների կողմից։ Բայց կյանքն ու ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ՝ այսօրվանից 11 տարի առաջ, իրականում արեց այն, ինչն այսօր անելով՝ Վրաստանի իշխանությունը փորձում է փրկել սեփական սուբյեկտայնությունը։

Այսինքն՝ դեռևս 2013թ Սերժ Սարգսյանն առաջնորդվեց ոչ թե քաղաքական մաքսիմալիզմով, այլ նրան քննադատողների կողմից անտեսանելի թվացող, բայց միանգամայն ռեալ վտանգների հաշվառման հիման վրա կառուցված քաղաքական իրատեսությամբ։ Դա ոչ մեկի, վստահաբար՝ նաև Սարգսյանի երազանքը չէր, բայց որևէ տեղ գրված չէ ու որևէ տեղ ապացուցված չէ, որ երազանքներով հնարավոր է արտաքին քաղաքականություն վարել ու երազախաբ չլինել։

«Վրացական երազանքից» շատ տարիներ առաջ, ահա, Ս Սարգսյանը տուրք չտվեց ռոմանտիզմի տեսանկյունից երանելի թվացող, բայց անիրագործելի երազանքին, և ճշգրտորեն հաշվարկված քաղաքականության միջոցով Հայաստանը կարողացավ պահպանել Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև հավասարակշռության դիրքում։ Այդ հաշվարկի հիմքում, բացի աշխարհաքաղաքական ռիսկերի ճշգրիտ գնահատումից, ընկած էր նաև տնտեսական հնարավորությունների համարժեք ընկալումը։

Ասոցացման համաձայնագրի ու CEPA-ի տարբերությունը մեծ հաշվով տնտեսական բաղադրիչն էր, որը, անշուշտ, ուներ և ունենալու էր նաև քաղաքական ազդեցություններ։ Բայց եթե ավելի պարզ, Ասոցացման համաձայնագրի առավելությունը CEPA-ի համեմատ ԵՄ-ի շուկային ավելի մեծ հասանելիությունն էր այն ստորագրող երկրի համար։ Բայց այդ հասանելիությունն ուղղակի ստորագրությամբ չէր կարող ապահովվել։ ԵՄ-ի  շուկա մուտք գործելու ու առավել ևս՝ դրանում կայուն տեղ զբաղեցնելու համար Հայաստանի տնտեսությունը՝ կարողություններով, ենթակառուցվածքներով, արտադրանքի չափանիշներով, պետք է համապատասխաներ ԵՄ-ի ստանդարտներին, որը կարճ ժամանակում անհասանելի նպատակ էր։ Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերը նշված բոլոր առումներով համադրելի էր ՀՀ տնտեսական կարողություններին, ինչի արտահայտությունը մինչև այսօր արձանագրվող Հայաստանի բարձր տնտեսական ցուցանիշներն են՝ առավելապես ԵԱՏՄ-ի հաշվին։

Վրաստանի փորձը լավագույնս ապացուցեց մեկ ստորագրությամբ եվրոպական շուկան գրավելու անհնարինությունը։ Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական ապրանքներն այդպես էլ չողողեցին եվրոպական շուկան՝ նույն այն պատճառով, ինչ պատճառով հայկական բիզնեսը չէր կարող հաստատվել այդ շուկայում։ Փոխարենը՝ Հայաստանն այն ժամանակ հաղթահարելով ներքին ու նաև արտաքին՝ արևմտյան քննադատությունը, կարճ ժամանակում կարողացավ հասնել CEPA-ի ստորագրմանը, որը լայն իմաստով՝ նույն Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչն է, փոքր-ինչ պակաս խորությամբ։ Բայց CEPA-ն ընդգրկում է գրեթե բոլոր այն ինստիտուցիոնալ քայլերը, որոնք նախատեսված էին Ասոցացման համաձայնագրում՝ քաղաքական բարեփոխումներից՝ մինչև արդարադատության ու իրավապահ համակարգերի համապատասխանեցում, ենթակառուցվածքային ծրագրերից՝ մինչև մուտքի արտոնագրերի՝ վիզայի ազատականացում։

Հայաստանի գործող իշխանությունը՝ 2018թ․ ստանալով Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու անգնահատելի ժառանգություն նախկին ՀՀԿ-ական իշխանություններից, ուղղակի տապալեց բոլոր հնարավորությունները և մինչև այսօր ինստիտուցիոնալ հարթությունում իրականացրել է CEPA-ի ընձեռած հնարավորությունների խղճուկ մասը։ Նույն վիզայի ազատականացումը, որն այս իշխանությունը դարձրել է քարոզչական դրոշակ, CEPA-ի խելամիտ իրականացման դեպքում, մեծ հավանականությամբ, արդեն իսկ կյանքի կոչված կլիներ։

Վրացական ու հայկական իրականությունների այս զուգահեռը, անշուշտ, բազմաթիվ առանձնահատկություններով, իրականում ցույց է տալիս, որ այսօր Վրաստանի իշխանությունը՝ սեփական սուբյեկտայնությունը պահպանելու ու աշխարհաքաղաքական մանրադրամ չդառնալու համար փորձում է կյանքի կոչել այն քաղաքականությունը, որն ավելի քան 10 տարի առաջ հաջողությամբ վարել է Հայաստանի նախկին իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Վրաստանի արևմտամետ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարում է, թե Վրաստանի ընտրություններում կիրառվել է «հայկական կարուսելը»՝ իշխանությանը մեղադրելով ընտրակեղծարարության մեջ։

Իրականությունն այն է, սակայն, որ եթե Վրաստանի իշխանությունը Հայաստանից որևէ բան է փոխառել, ապա դա առաջին հերթին հավասարակշռված քաղաքականություն վարելու ու քաղաքական մաքսիմալիզմը քաղաքական իրատեսությամբ փոխարինելու քաղաքականությունն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն անգամ այն բանից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությունը գրեթե ամբողջությամբ կազմաքանդել է հայկական դիվանագիտության նախկին բոլոր սկզբունքներն ու հաշվարկները։

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ