Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ

Մշակույթ

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես եկավ Համակարգող հանձնախմբի ատենապետ  Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ներկայացվեց, որ սրբազան արարողություններն անցկացվեցին մեծ հանդիսավորությամբ և ընդգրկեցին եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս և հոգևոր մխիթարություն պարգևելով համայն հավատավոր մեր ժողովրդին։ Ամփոփ տեղեկություններ փոխանցվեց արարողություններին մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։

Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝  բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրեց Մայր Աթոռում կատարվող բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին իրականացվող աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:

Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցեց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանը սպառնացող մարտահրավերներին, ինչպես և դրանց հաղթահարմանն՝ ի նպաստ Եկեղեցու ու սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը։

Ընդգծելով Հայրենիքում և սփյուռքում երիտասարդության ներգրավմամբ համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների և մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգևոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրեց հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն:

Հայրենական կյանքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան  տիար Գեղամ Ստեփանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը։

ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։

Ժողովականները հաստատեցին, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

ՔԴԿ տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ժողովականներին ներկայացրեց  Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգևոր կրթության և դաստիարակության արդյունավետության բարձրացումը։

ԳՀԽ  շնորհակալությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով մշակել և ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգևոր-բարոյական նկարագրի և գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը։

ԳՀԽ քննարկեց նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև թեմերի գործունեությանը,  եկեղեցու կանոնական և վարչական կյանքին առնչվող այլ հարցեր։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ