Հայերեն
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» 

«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թ. պետական բյուջեի քննարկումները շարունակվում են: Ակնհայտ է, որ հաջորդ տարի մեր պետությունը կրկին կավելացնի պետական պարտքը: Բայց մյուս կողմից, կարծես թե, օրվա իշխանությունները փորձում են իրատես լինել և աննախադեպ տնտեսական աճ չկանխատեսել հաջորդ տարվա համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պետական բյուջեի քննարկումների մասին զրույցի սկզբում հիշեցնում է՝ ցանկացած երկրի համար բյուջեն հանդիսանում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որով նախանշվում են տվյալ երկրի զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները, սոցիալական ծրագրերը, դրանց հասցեականությունը և այլն:

«2025 թ.-ի պետական բյուջեի համաձայն, ծախսային մասը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, իսկ եկամտային մասը՝ 2,9 տրիլիոն դրամ, այսինքն՝ մոտավորապես 600 մլրդ դրամի չափով ունենալու ենք դեֆիցիտ 2025 թ.-ի համար: Նշեմ նաև, որ պարտքը կամ դեֆիցիտը բացասական երևույթ չէ, եթե դա ծախսվում է երկրի զարգացումն ապահովող ծրագրերի, տնտեսության երկարաժամկետ աճն ապահովելու համար: Ակնհայտ է, որ այս 600 միլիարդ դրամի հետ կապված չունենք այդ վստահությունը, որ ապագայում այն բերելու է լրացուցիչ տնտեսական աճ, ցուցանիշներ, զարգացում»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:

Ընդգծում է՝ եթե 2025 թ. բյուջեին անվանում տանք, կարող ենք նշել, որ այն անիրատեսական բյուջե է: «Իշխանությունները սիրում են ասել՝ հավակնոտ, առաջանցիկ և այլն, բայց սա այդ դեպքը չէ: Հավակնոտ կարող էր լինել, եթե իրատեսականից մի քիչ բարձր ցուցանիշ դնեին, բայց նրանք իրատեսականից շատ ավելի բարձր ցուցանիշ են դրել, որն այս բյուջեն անիրատեսական է դարձնում: Անիրատեսական, քանի որ նույն այս կառավարությունը չի կարողանում եկամտային մասն ապահովել, մոտավորապես 9 տոկոս թերակատարել է, դրան գումարած՝ չի կարողանում նաև ժամանակին կատարել ծախսային մասն ամբողջ ծավալով, բացառությունը պաշտպանության ծախսերն են: Մնացած ուղղություններով մասսայաբար լինում են թերակատարումներ: Իսկ 2025 թ.-ի համար նրանք չեն ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք թույլ կտային ապահովել բյուջեի կատարողականը և՛ ծախսային մասով, և՛ եկամտային մասով»,-նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ անդրադառնում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշին: «Այս տարվա մոտ 9 տոկոս տնտեսական ակտիվությունը տարեվերջին կնվազի, քանի որ նոյեմբեր-դեկտեմբերին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ՝ հաշվի առնելով այն, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց ոսկու «տենդը», և դա լրացուցիչ աճ ապահովեց: Այդ աճն, ըստ էության, կտրուկ նվազել է 2024 թ.-ի մայիսից, երբ Ռուսաստանը հանեց ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը զուգահեռաբար մտցրեց այդ տուրքը: Դրա արդյունքում տնտեսական այն գործոնները, որոնք պետք է մեզ համար լրացուցիչ աճ ապահովեին, չկան: Եթե անցած տարվա համեմատ ցուցանիշները վերլուծենք, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ:

Իմ կարծիքով, այս տարվա տնտեսական աճը կփակենք մոտավորապես յոթ տոկոսի սահմաններում: Նույնիսկ այդ յոթ տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է լինելու հաջորդ տարվա համար: Չունենք տնտեսական լրացուցիչ աճի գործոններ, օբյեկտներ, և դրա հիման վրա 2025 թ.-ի համար 5,6 տոկոս տնտեսական աճ ապահովելը դարձյալ խիստ անիրատեսական է լինելու: Իսկ կառավարության այն հաշվարկը, որ Ամուլսարը կշահագործի, և դա լրացուցիչ տնտեսական ակտիվություն կապահովի, խիստ կասկածելի և խնդրահարույց ծրագիր է, որն այս պահին քիչ հավանական է: Դրան գումարած՝ ունենք պարտքի հետ կապված որոշակի վերանայումների, վերակառուցման անհրաժեշտություն: Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,-ընդգծում է տնտեսագետը:

Նշում է՝ 2025 թ.-ի բյուջեում չկան տնտեսական խոշոր նախագծեր, ծրագրեր, որոնք թույլ կտան տնտեսական նոր ակտիվություն գեներացնել ոսկու փոխարեն: «Այդպիսի ծրագրեր չկան, իսկ պետական տնտեսական ծրագրերի արդյունավետությունը շատ ցածր է, դրա վառ օրինակը գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ ընդամենը 1,8 տոկոս համեստ տնտեսական աճ է: Եթե հաշվի առնենք այն միլիարդավոր դրամները, որոնք ներարկվում են այս ոլորտի սուբիսիդավորման, աջակցության ծրագրերի մեջ, կարող ենք ասել, որ այդ գումարների մեծ մասը փաստացի փոշիանում է: 1,8 տոկոսն այն համարժեք աճը չէ, որ կարող ենք ապահովել»,-հավելում է նա:

Կարծիք կա, որ այժմ մեր տնտեսությունն ազատ անկման մեջ է: Տնտեսությունն ակտիվացնող արտաքին գործոնները գրեթե չեզոքացել են: Միջազգային տնտեսությունն էլ, կարծես թե, ոչ այնքան լավ վիճակում է, մյուս կողմից՝ այդ մասով ունենք անկանխատեսելիություն: «2022 թ.-ից սկսած Հայաստանի տնտեսական ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք թույլատրվում են դարձյալ արտաքին խաղացողների կողմից: Ռուսաստանը և Արևմուտքը համաձայն են, որ Հայաստանը լինի միջնորդ երկիր, որպեսզի ռուսական ոսկին և նաև արևմտյան սարքավորումները, տեխնիկան Հայաստանի միջոցով հասնեն Ռուսաստան: Պատահական չէ, որ մեր խոշոր հարկատուների տասնյակում էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող երկու կազմակերպություն հայտնվեց: Այս առումով ընդհանուր կոնսենսուս կա Հայաստանի համար. դա Հայաստանի իշխանությանը տրված է որպես բոնուս: Թե այն երբ կավարտվի, ժամանակը ցույց կտա:

Տարբեր փոփոխություններ կան համաշխարհային խաղացողների շրջանում. Միացյալ Նահանգներում նոր իշխանություն է ձևավորվել և այլն: Կարող է մեկ օրում իրավիճակը փոխվել, օրինակ՝ Թրամփի վարչակազմը որոշի զրկել Հայաստանին տնտեսական առավելություններից՝ փորձելով Ռուսաստանին տնտեսապես վատ դրության մեջ դնել: Շատ արագ սա արձագանք կստանա մեր իրականության մեջ: Մեր տնտեսությունը չի կարող պատասխանել, դիմագրավել արտաքին փոփոխություններին, մեղմել դրանք: Ունենալու ենք մեծ անկում: Խնդիրն այն է, թե որքան կտևեն մեզ թույլատրվող այդ արտաքին գործոնները, որոնք էլ իրենց հերթին թույլ են տալիս ապահովել տնտեսական աճ: Ժամկետների հարց է: Իմ կարծիքով՝ այս պահին անկման մեջ չենք, ունենք դեռևս քարտ- բլանշ դրսից, որից կարող ենք օգտվել: Այո, նախկին ծավալները չեն:

Օրինակ՝ պայմանական ասեմ, ապրիլին մեկ միլիարդ դոլարի ոսկի ենք արտահանել, հիմա երկու հարյուր միլիոն դոլարի ոսկի ենք արտահանում: Մեկ հինգերորդն է, բայց պրոցեսն ընթանում է: Ի հաշիվ ռուսական գումարների, բանկային համակարգն ահռելի շահույթ է ստանում, նաև՝ ի հաշիվ այն սխեմաների, որ Հայաստանով են գումարները պտտվում: Քանի դեռ կան այս հնարավորությունները, Հայաստանը կպահի իր աճի տեմպը, բայց ոչ կառավարության 2025 թ.-ի նախատեսած պետական բյուջեի շրջանակներում: Ավելի ցածր կլինի այդ աճի տեմպը, որովհետև չունենք այդ ներուժը, ռեսուրսն այն ապահովելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է