Հայերեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա 

«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կարող են լինել տարբեր գործողություններ, որոնք կսրեն, կլարեն ընդհանուր իրավիճակը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ակնհայտ է:
 
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Երկու դեպք կառանձնացնեմ: Առաջին՝ ԱՄՆ-ն հրապարակայնացրեց այն, որ իր կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռներով կարելի է հարվածել «հին Ռուսաստանի» տարածքի խորքը: Երկրորդ՝ ռուսական «Գազպրոմբանկը», որի միջոցով հիմնականում նավթ և գազամթերք էին գնում թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի գործընկերները, թե՛ եվրոպացիները, հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ: Ավելին՝ ևս մեկ կարևոր հանգամանք կա: Չինական վճարային «UnionPay» համակարգը ևս, որն այլընտրանքային էր ամերիկյան, արևմտյան «SWIFT»-ին, հայտնվեց պատժամիջոցների տակ: Այսինքն՝ «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը, որոնք «UnionPay»-ին էին սպասարկում, փակվեցին: Սա առաջին հերթին հարված էր Չինաստանին, որովհետև ցույց տրվեց, որ ԱՄՆ-ն Չինաստանին չի ընկալում որպես առանձին սուբյեկտ, որը պետք է հնարավորություն ունենա Ռուսաստանի հետ այս տեսակ համագործակցություն ծավալելու: Սա առաջին խոշոր հարվածն էր Չինաստանին:
 
Հրթիռային հարվածների մասին: Որոշեցին այդ հրթիռներով հարվածել «հին Ռուսաստանի» տարածքների խորքը, Ռուսաստանն էլ միանգամից նոր զենքով հարվածեց Ուկրաինային: Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ռազմարդյունաբերության կոմպլեքսի պատասխանատուներն ասացին, որ «Օրեշնիկ» համակարգով կարելի է Եվրոպայում ցանկացած թիրախ խոցել: Ռուսաստանին հարվածեցին, նա պատասխան տվեց, Չինաստանին հարվածեցին, նա ոչ մի պատասխան չտվեց: Այո, թաթիկները վեր բարձրացրեցին և «UnionPay» համակարգից անջատեցին «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը»,-ասում է քաղաքագետը:
 
Ընդգծում է՝ եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշում կայացնի ավելի շատ կենտրոնանալ Չինաստանի տնտեսական զսպման վրա, ավելի մեծ հնարավորություն ունի հաջողության հասնելու: «Չինացիները նույնիսկ այս պարզ խնդրի պարագայում չեն հանդգնում ընդդիմանալ: Դա իր հերթին նշանակում է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները որակական փոփոխություն գրանցեն: Եթե դրանք որակական փոփոխություն գրանցեն, այդ ժամանակ դա կանդրադառնա մեզ վրա: Որակական փոփոխությունը հետևյալն է. ամերիկյան իշխող վերնախավերում, խոսքը միայն Թրամփի վարչակազմի մասին չէ, կլեգիտիմացվի գաղափարը, որ Ռուսաստանն ունի իր ռազմավարական շահերը և ռազմավարական սահմանների խորքը: Այդ ռազմավարական սահմանների խորքի մեջ մտնում են հետխորհրդային պետությունները: Եթե դա լեգիտիմացվեց ամերիկյան իշխող վերնախավում, ապա դա էլ իր հերթին կնշանակի, որ ընդհանրապես արևմտյան ներկայությունը Հայաստանում կնվազի: Այս պարագայում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները կարող են մեզ վրա ազդել: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա երկու ամսվա ընթացքում, նույնիսկ չեմ կարծում, որ Թրամփը կկարողանա առաջին կես կամ մեկ տարվա ընթացքում լուծել այս հարցերը գլոբալ առումով: Բայց շատ հանգամանքներ են վկայում այն մասին, որ միտումն այս ուղղությամբ է գնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
 
Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքական գիծը սկսեցին ուրվագծել դեպի Արևմուտք, Ռուսաստանին ընդդիմացան, բայց հիմա, կարծես, փորձում են ռևերանսներ անել նաև նրա ուղղությամբ, չէ՞ որ Արևմուտքը շոշափելի ոչինչ չտվեց, իսկ մեր երկրի տնտեսության գոյությունը, անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ: «Իրենք գնում են դեպի Թուրքիա, չեն գնում ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան: 2018 թ.-ից հետո հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության մեջ վայրիվերումներ չեն լինելու, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն վերանայվելու: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունների տելեգրամյան քարոզչական աղբանոցներն իրար հերթ չտալով գրում էին, թե որքան մեծ աջակցություն է Ռուսաստանը ցուցաբերել Հայաստանին, Արցախի Հանրապետությանը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն անձնական որոշում կայացրեց վիժեցնել Նոյեմբերի 9-ի գործընթացը: Դրանից հետո հայտնի՝ «а теперь я Наташа» սկզբունքի համաձայն, դարձան հակառուսական և հիմա այդ գիծն են սպասարկում:
 
Ի դեպ, հենց սրանով են իրենք իրենց բնույթով հակահեղափոխական իշխանություն: Գլոբալ առումով գնում են դեպի Թուրքիա՝ թուրքական աշխարհի ինտեգրում: Եթե էմոցիոնալ տեսանկյունից շատերի համար դա անընդունելի է, զուտ քաղաքական մաքուր հաշվարկի տեսանկյունից իշխանությունների համար դա միակ շանսն է փրկվելու: Ի ՞նչ էին ասում իշխանությունները. ռուսները մեր «ջեբն» էին գցել Ղարաբաղի հարցը, մի քպական կար, ասում էր՝ երեսուն տարի մեզ ստիպում էին սիրել մի բան, որը մերը չէ, և այլն: Հիմա ասում են՝ կար Ղարաբաղ, որը մեր «ջեբը» գցել էին ռուսները, դրա շնորհիվ մեր պետությունը պահում էին իրենց «ջեբում»: Ենթադրենք, որ դա իսկապես այդպես է: Դա նշանակում է, որ հանձնելով Ղարաբաղը՝ քայլ ես արել ընդդեմ Ռուսաստանի: Հանձնելով Ղարաբաղը, քայլ անելով ընդդեմ Ռուսաստանի, բայց շարունակելով ընդգրկված լինել քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական համակարգերում, որոնց կենտրոնը Ռուսաստանն է, իր հերթին նշանակում է, որ որպես անձ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, ապագա չունես:Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, դրա հետ մեկտեղ գիտակցելով, որ չէր կարելի հանձնել Ղարաբաղը, բայց հանձնել են այն, այս մարդիկ հասկանում են, որ իրենք պատժի են ենթարկվելու:
 
Ո՞րն է միակ տարբերակը, որ այս իրավիճակից դուրս գան: Արևմուտքը գործուն աջակցություն, ազդեցություն գործընթացների վրա, որոնք թույլ կտային իշխանություններին հարյուր տոկոսով համոզված լինել, որ կպահեն իրենց կարգավիճակը, չի անում: Հիմա ո՞վ կարող է դա անել: Նայենք մեր շուրջը և կտեսնենք, որ միակ կենտրոնը, որը կարող է դա քիչ թե շատ անել, Թուրքիան է: Եթե ինտեգրվում ես թուրքական աշխարհի մեջ, Ղարաբաղ հանձնելը ոչ թե հանցագործություն է, որի համար մինչև կյանքիդ վերջ պետք է նստած լինես բանտում, Ղարաբաղի հանձնմանն աջակցելը ոչ թե հանցագործություն է, որի համար դու մինչև կյանքիդ վերջը պետք է դատվես, այլ մի գործ է, որը թույլ տվեց թուրքական աշխարհի միավորման ճանապարհին կարևոր քայլ անել: Եթե այդ գործն արել ես, իշխանությունների կարծիքով, կարող ես հույս ունենալ այդ փոքր կույր աղիքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, առանց Սյունիքի և մի շարք այլ տարածքների, երկար տարիներ իշխանավարել: Եթե մարդիկ այս տրամաբանությամբ դիտարկեն գործընթացները, կհասկանան, թե այս մարդիկ ինչ են անում, մեզ ուր են տանում: Այս ամեն ինչն արվում է էժան՝ արևմտյան աշխարհին ինտեգրվելու շղարշի տակ: Որոշ ուժեր այսօր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին անդամակցելու համար: Չգիտեմ, թե ինչպես կարող է պրոթուրքական ուժը ստորագրություններ հավաքել դեպի ԵՄ ճանապարհին և հասցնի մեզ տրամաբանական հանգրվանի՝ ԵՄ-ին անդամակցությանը: Թուրքիան Եվրոպա չէ, ոչ էլ Եվրամիություն է»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:
 
Իսկ ինչպե՞ս են այժմ Հայաստանի իշխանությունները հարաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Իրենք հասկացել են, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերվելու առնվազն պատճառներ ունեն: Մեր ապրանքաշրջանառությունը 14 մլրդ է, այլընտրանքային շուկա չունենք: Մյուս կողմից՝ հասկացել են ռուսների որոշակի «թույլ» կողմը, որը շահարկելով՝ կարող ես իրենց հետ հարաբերությունների մակարդակ ապահովել: Դիլիջանում վերջերս բացվեց հերթական «Ռուսական տունը», մոտակա ժամանակահատվածում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, ՄԱԿ-ում տեղի են ունենում քվեարկություններ, որոնց ժամանակ Հայաստանը չի քվեարկում Ռուսաստանի դեմ, ներքին բանակցությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, կարող է ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, եկեք այստեղ ռուսական դպրոցներ բացենք, հետո երկրի ներսում խոչընդոտել դրան, ասելով՝ ուզում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս: Բայց ռուսական դպրոցի թեման արծարծելով, չքվեարկելով ընդդեմ Ռուսաստանի՝ ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի, նույնիսկ Թուրքիային ինտեգրվելու գործընթացը վերջին չի հասցրել:
 
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է՝ եթե հետ կանչի Հայաստանի ստորագրությունը, հաջորդ օրը պատերազմ է լինելու, այլ ուզում է նույն Արևմուտքի կամ գոնե Թուրքիայի հետ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որը կերաշխավորի աշխարհաքաղաքական նոր կառուցվածքի գոյությունը մեր տարածաշրջանում, դրանից հետո լիակատար կերպով կխզի իր կապերը Ռուսաստանի հետ: Եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ փաստաթուղթ նա կցանկանար ստորագրել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թող կարդան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի կետերից մեկն ասում է՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում Հայաստանի դիմումի ժամանակ գալ և օգնել նրան: Եթե Ալեքսանդրապոլի պայմանագրի այդ կետը ներառված լինի հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրում», որի երաշխավորը պետք է լինի Էրդողանը, ապա ոչ միայն ռուսական զորքերն այստեղից դուրս կբերեն, այլ փողոցներում ռուսներին բռնելու են և բոլորին վտարեն երկրից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Սա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԵրբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Այն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԻ՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա Հովսեփյան