Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին

Միջազգային

Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» զինված շարժման միջև հրադադարի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել չորեքշաբթի առավոտյան, գրում է Al Arabiya-ն:

ԱՄՆ-ն և Ֆրանսիան

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կպաշտպանի Իսրայելին Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքից և պայմաններ կստեղծի «տևական հանգստության» համար, հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ։

«Այսօրվա հայտարարությունը կդադարեցնի մարտերը Լիբանանում և կպաշտպանի Իսրայելին «Հեզբոլլահ»-ի և Լիբանանում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների վտանգից», - ասվում է նախագահների համատեղ հայտարարության մեջ:

Նշվել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կաշխատեն «ապահովելու համար, որ այս պայմանավորվածությունն ամբողջությամբ իրականացվի» և առաջնորդեն միջազգային ջանքերը լիբանանյան բանակի «կարողությունների ստեղծման» համար:

Բայդենը գործարքը որակել է «լավ նորություն» և նաև նշել, որ Միացյալ Նահանգները նոր ջանքեր կձեռնարկի Իսրայելի և Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման միջև զինադադար ապահովելու համար: Մակրոնն էլ ասել է, որ Լիբանանի զինադադարը պետք է «ճանապարհ բացի՝ Գազայում պատերազմի ավարտի համար»։

Իսրայել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին «հրադադարի համաձայնագրի ապահովման գործում ներգրավվածության համար»։ Իսրայելի կողմից գործարքի հաստատումից առաջ Նեթանյահուն ասել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի պայմանները, ապա Իսրայելը հարված կհասցնի։

Լիբանան

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասել է, որ հրադադարը «հիմնարար քայլ» է տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին իրենց ներգրավվածության համար՝ Միքաթին նաև վերահաստատել է իր կառավարության հանձնառությունը՝ «ուժեղացնել բանակի ներկայությունը հարավում»:

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է հրադադարը Լիբանանում, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Գերմանիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ողջունել է գործարքը՝ այն որակելով որպես «հույսի շող ամբողջ տարածաշրջանի համար»:

«Սահմանի երկու կողմում գտնվող մարդիկ ցանկանում են ապրել իրական և կայուն անվտանգության պայմաններում», - ասվում է Բերբոքի հայտարարության մեջ: Նա գործարքն անվանել է «հաջողություն դիվանագիտության համար»:

Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը բարձր է գնահատել «վաղուց ուշացած» հրադադարը, որը «որոշ չափով թեթևացում կապահովի խաղաղ բնակչության,  Իսրայելի և Լիբանանի համար:

Եվրամիություն

ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է հրադադարի «շատ հուսադրող լուրը»՝ ասելով, որ դա կբարձրացնի Լիբանանի «ներքին անվտանգությունն ու կայունությունը»:

«Հայտարարությունը ողջունելի նորություն էր առաջին հերթին մարտերից տուժած լիբանանցիների և իսրայելցիների համար: Լիբանանը հնարավորություն կունենա բարձրացնելու ներքին անվտանգությունն ու կայունությունը՝ «Հեզբոլլահ»-ի ազդեցության կրճատման շնորհիվ», - գրել է ֆոն դեր Լեյենը X-ում:

ՄԱԿ

Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս Պլասշերտը ողջունել է հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն զգուշացրել է, որ «զգալի աշխատանք է սպասվում» գործարքը կյանքի կոչելու համար:

«Պահանջվում է ոչ պակաս, քան երկու կողմերի լիակատար և անսասան հանձնառությունը», - ասվում է Հենիս Պլասշերտի հայտարարության մեջ:

Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ զինադադարը տևական կլինի։

«Միջազգային հանրության համար հրամայական է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ լիովին պահպանելու հրադադարը և փոխհատուցելու այն վնասները, որոնք նա պատճառել է Լիբանանում», - ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Դրանում ասվում է, որ հրադադարը պետք է նաև Գազայում հնարավորինս շուտ հայտարարվի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար:

Չինաստան

Չորեքշաբթի Չինաստանը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի համաձայնագիրը:

«Մենք աջակցում ենք լարվածությունը թուլացնելուն և խաղաղության հասնելուն նպաստող բոլոր ջանքերին և ողջունում ենք հրադադարի վերաբերյալ համապատասխան կողմերի համաձայնությունը», - հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ ընդգծելով նաև Գազայում հրադադարի հասնելու կարևորությունը։

Եգիպտոս

Եգիպտոսի արտգործնախարարը նույնպես ասել է, որ ողջունում է «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:

«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:

Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն Մանվելյան