Հայերեն
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ 40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան 

«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի բան է նախգիծը, մի բան է փաստը: Երկու տեսանկյունից պետք է մոտենալ բյուջեի նախագծին՝ ինչ է նախատեսվում և ինչպիսին կլինի փաստը, որի ամրագրումը ժամանակի խնդիր է, բայց այսօր ունենք որոշակի նախադեպային պաշար, որը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու, եթե ոչ 100 տոկոսանոց ճշգրտությամբ, ապա գոնե ընդհանուր բնութագրական: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ հարց ենք ուղղում 2025 թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
 
«Ե՛վ նախատեսվածի մասով, և՛ նախադեպից եկող ակնկալվող փաստի մասով բյուջեն խնդրահարույց է: Նախատեսվածով մեր բյուջեի հիմքում դրված է բավականին ճշգրտված, համեստ տնտեսական աճ: Ընդ որում՝ համեստ ոչ թե Հայաստանի տնտեսության պոտենցիալի, երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի տեսանկյունից, այդ պարագայում մեր տնտեսության պոտենցիալը 4,5-5 տոկոսանոց աճ է ենթադրում, այլ համեստ՝ հաշվի առնելով վերջին տարիների՝ ընդհուպ մինչև երկնիշին ձգտող տնտեսական աճերի հանգամանքը: 2025 թ.-ին ունենք բավականին համեստ նախատեսված տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ հարկային եկամուտների, ծախսերի աճ, ընդ որում՝ ծախսերի աճն ավելի արագ, քան բյուջեի եկամուտների աճը, իսկ դա ենթադրում է, որ նախատեսվում է նաև դեֆիցիտի աճ:
 
Հարկային եկամուտները հիմնականում հաշվարկվում են տնտեսական գործունեությունից, տնտեսության իրական հատվածից սպասվող հնարավոր հարկային եկամուտների հիման վրա, այսինքն՝ ինչ գործունեություն, մոտավոր ինչպիսի հավաքագրում է ենթադրում, դրանով նախագծում են, նախատեսում են եկող տարվա հարկային եկամուտները և այլն: Մեր պարագայում խնդիրն այն է, որ հարկային եկամուտների նախատեսված աճը, կարծես թե, առավելապես պայմանավորված է ոչ թե տնտեսության իրական հատվածից ակնկալվող ավելացված արժեքից եկող հարկային եկամուտներով, այլ հարկային վարչարարության խստացմամբ և բավական մեծ խտացմամբ: Ունենք հարկային դրույքաչափերի ավելացում, բավական խստացումներ: Սա տնտեսության համար առանձին խնդիր է: Տնտեսական աճի հիմքում դրված է ավելացված արժեքի ստեղծումը: Հարկային եկամուտներն ավելի բարձր են, առաջանցիկ տեմպերով ավելի առաջ են, հիմքում դրված է քաղաքականությունը, որը ենթադրում է ավելի շատ հարկահավաքում:
 
Իհարկե, այդտեղ օբյեկտիվորեն կարող է լինել նաև ստվերից դուրսբերումը, ստվերի դեմ քաղաքականությունը և այլն: Բայց ունենք 2024 թ.-ի հարկահավաքման նախադեպը, որը թերակատարված է՝ ինն ամիսների, առաջին կիսամյակի տվյալներով հարկերի հավաքման բավականին մեծ թերակատարում ունենք: Կա՛մ այստեղ ունենք ստվերի խնդիր, կա՛մ տնտեսության իրական հատվածում ավելացված արժեքի ձևավորման խնդիր: Երկուսն էլ, կարծես թե, մեզ մոտ կան: Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, թե որն է ավելի գերակա: Մակրոտնտեսական տեսանկյունից երկուսն էլ բավական խնդրահարույց են»,-ասում է Ամիրխանյանը:
 
Հաջորդիվ անդրադառնում ենք ծախսերի և դեֆիցիտի ավելացմանը: «Դեֆիցիտը պետական պարտքի ավելացում է ենթադրում: Պետական պարտքի ավելացումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով բյուջեի վրա 2024 թ.ից սկսած պարտքի տոկոսագումարների և մայր գումարների, այն է՝ պետական պարտքի սպասարկման համար տրամադրվող բավական մեծ գումարների բեռը: Դրա հաջորդաբար ավելացումը (2025 թ.-ին մոտավորապես 15 միլիարդի շեմի մասին է խոսքը) էլ ավելի մեծացնում է բյուջեից պետական պարտքի սպասարկման խնդիրները: Բյուջեի այն ծախսերը՝ ահռելի մեծ գումարներ, որոնք պետք է ուղղվեն առողջապահության, սոցիալական և այլ ծախսերին, ուղղվում են պարտքի սպասարկմանը: Գալով պարտքՀՆԱ հարաբերակցության հանգամանքին: Երկու կարևոր հանգամանք կա, որը դրական է ազդել այս ցուցանիշի վրա:
 
Առաջին՝ համախառն ներքին արդյունքի աճը, սա լավ է, բայց խնդիրն այն է, որ այդ ՀՆԱ-ի աճն ապահովվել է ոչ թե տնտեսական կարողությունների ավելացման, այլ արտաքին գործոնների ազդեցությունների հաշվին: Այդ գործոնները թուլանում են, ՀՆԱ-ի հետ կապված խնդիրները առաջիկայում խնդրահարույց են լինելու, ինչն արտացոլված է 2025 թ.-ին նախատեսված 5,6 տոկոսանոց՝ ավելի ցածր տնտեսական աճի թվի ներքո: Երկրորդ գործոնը, որը պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բերել էր կառավարելի տիրույթ և բավականին լավ ցուցանիշի, դրամի արժևորումն էր արտարժույթի նկատմամբ: Սա ևս որոշակիորեն անկայունության հետ կապված խնդիր ունի, անընդհատ բարձրաձայնում են, ու պարտքը ավելանում է, բայց այստեղ ունենք կառավարելիություն, դա լավ կլիներ, բայց այստեղ ևս որոշակի անկայունություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
2025 թ.-ի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը սոցիալական ծախսերն են: «Ֆինանսների նախարարը բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ սոցիալական ծախսերի ավելացումն առավելապես պայմանավորված է բազային էֆեկտով, այդտեղ որակական փոփոխություն տեղի չի ունենում: Փորձենք պարզ օրինակով ներկայացնել: Չեն ավելանալու թոշակները, նպաստները, աշխատավարձը, այսինքն՝ բնակչության բազային եկամուտները չեն ավելանալու: Ի՞նչ է տեղի ունենում զուգահեռաբար: Բնակչության ծախսերն ավելանում են: 2025 թ.-ից մի քանի ուղղություններով ունենք շոկային թանկացումներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային տարբեր խստացումներ, վարչարարություն, որը գուցե առաջին հայացքից թվա՝ բիզնեսին է վերաբերում, բայց ապրանքների ինքնարժեքով և գնաճային դրսևորումներով անդրադառնալու է հասարակության լայն շերտերի վրա, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շարունակականություն, որը 2025 թ.-ից վարձու աշխատողներին, այսինքն՝ հանրության ավելի լայն շրջանակներին է ընդգրկում:
 
Հայտարարվում է, որ սա հարկման նպատակ չի հետապնդում, բայց հասկանալի է, որ դրա ներքո նաև հարկման ենթակա գումարներ են լինելու: Փաստն արձանագրում է, որ բնակչության հարկային ծախսերը, բեռն ավելանում են: Այս ծախսերի պարագայում ունենք բազային եկամուտների զրոյական աճ: Թեև սոցիալական ծախսերն առաջին տեղում են, բայց դժվարանում եմ 2025 թ.-ի բյուջեն սոցիալական անվանել: Հատկապես ցածր եկամուտ ունեցող խմբերի պարագայում շատ ավելի լուրջ է լինելու աղքատության հետ կապված խնդիրը: Այստեղ պետք է տարանջատել ոչ թե վիճակագրական, այլ փաստացի աղքատությունը, այդ թվում՝ նաև աշխատող աղքատների որոշակիորեն նոր ձևավորված կատեգորիան, որը մեզ մոտ կա վերջին տարիների ընթացքում»,-հավելում է փորձագետը: Ընդգծում է՝ այս ամենը նախատեսվում է 2025 թ.-ի բյուջեի նախագծով, 2024 թ.-ի բյուջեի նախադեպը թույլ է տալիս որոշակի նախատրամադրություններ ստեղծել, թե ինչ կկատարվի:
 
«2024 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ: Այդ տնտեսական աճը 2024 թ.-ի համար տարվա վերջին 2-3 ամիսների ընթացքում վերանայվել է դեպի նվազեցում, սահմանվել է 5,8 տոկոս: Սա նախատեսվածի թերակատարում է: Արձանագրվել են հարկային հավաքման թերակատարումներ պետական բյուջեի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծասխերի մասով առնվազն առաջին ինն ամիսների ընթացքում: Այսինքն՝ մի բան է նախատեսվածը, մի բան է դրա կատարումը: Վերջին տարիների պարբերաբար կրկնվող նմանօրինակ խնդիրներն առնվազն իրավունք են տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ»: Փորձագիտական հանրույթի դիտարկմամբ, 2025 թ.-ին պետությունը «հարկային տեռոր» է իրականացնելու իր քաղաքացիների նկատմամբ, խոսքը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին է: Ինչո՞ւ են կառավարության քայլերն այսքան կտրուկ դարձել:
 
«Իմ պատկերացմամբ, գործ ունենք խուճապային գործողությունների հետ: Վերջին տարիներին գործ ունեինք դրական շոկերի հետ, որոնց մեկնարկից ի վեր փորձագիտական դաշտի մեր գործընկերները, բոլորս բարձրաձայնում էինք՝ սա շատ լավ է, բայց դա պետք է կապիտալիզացվի, հակառակ դեպքում կլինի շատ վատ: Մեր տնտեսության իրական հատվածում կան մտահոգիչ զարգացումներ, չնայած ունեցանք նաև երկնիշ տնտեսական աճ, գյուղատնտեսությունն անկումային է, առնվազն երկու տարի շարունակ հիմնականում սննդամթերքի և արտահանելի արտադրությունում տարեկան ամփոփիչ անկումային ցուցանիշներ ունենք: Ունենք արտահանման անգամներով աճ, որի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում վերաարտահանման գործոնով անցնող ապրանքատեսակներին, ունենք իրավիճակ, երբ ֆինանսների նախարարը խոսում է, որ վերաարտահանման գործոնը հանելու պարագայում հայրենական ծագման ապրանքների արտահանումը բացասական է:
 
Եթե արտահանումը բացասական է, ուղղակիորեն խնդիր ունենք արտադրության հետ:Երբ տնտեսությունը փոքր է, և խորությունը մեծ չէ, արտադրության մասշտաբները մեծացնել հնարավոր է միայն մասշտաբի էֆեկտի հաշվին: Մեր նման երկրների պարագայում մասշտաբի էֆեկտն ապահովվում է արտահանման միջոցով: Փոքր երկիր ենք, մեր սպառողները քիչ են, մեր շուկան նեղ է, հետևաբար ավելի շատ արտադրելու համար օդ ու ջրի պես պետք է ունենալ արտահանման շուկաներ: Այս պարագայում, եթե ունենք արտահանման բացասական ցուցանիշ, դա նշանակում է, որ հարվածի տակ է արտադրությունը: Դրա պատճառները ևս խորքային են, գալիս են առնվազն 2-3 տարի առաջվա պրոցեսներից և զարգացումներից հետո, հիշենք հանրային ծառայությունների սակագների թանկացումները:
 
Երբ տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի զարգացումներ, և արտաքին գործոններն էլ չեղարկվում են, ստեղծվում է մի իրավիճակ, երբ բյուջեի կազմակերպման համար իրականացվում են, կարծես թե, խուճապային գործողություններ հարկային վարչարարության տեսքով, ընդ որում՝ ոչ պոպուլ յար գործողություններ: Այս իշխանությունը հայտնի է այնպիսի ձեռագրով, այնպիսի հայտարարություններ և քայլեր անելով, որ եթե նույնիսկ վնասում են, բայց այդ պահին պոպուլ յար են և հանրությանն ականջահաճո, իրականացնում են: Հիմա տպավորություն է, որ անգամ ոչ պոպուլ յար, բավական խիտ, իրար մոտ գործողություններ են իրականացնում», - եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԲանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանԴիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիՄենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն«Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաԱսա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համըՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՄոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանում«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում է