Հայերեն
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» 

Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Վահե Հովհաննիսյանը  տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։   
 
Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը։ ԲՐԻԿՍ-ի ներուժն ու զարգացման հնարավորություններն այսօր մանրամասնորեն քննարկվում են նույն արևմուտքում, սակայն գրեթե զրոյական ուշադրության են արժանանում հայաստանյան տիրույթում։ Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, հիմնավորել, տեսանելի դարձնել պետական շահը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահն այս հեռանկարում։

Ժամանակն է, որ քաղաքական միավորները, նոր կառույցները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության։

Սա առաջարկում է անել ԵՄ-ի անդամակցության հանրաքվե, որը արհեստական և զրոյական հեռանկարով պրոցես է, ուրեմն դիմացը պետք է լինեն ուժեր, որոնք կառաջարկեն գնալ ԲՐԻԿՍ-ին անդամակցության ճանապարհով՝ իրական հեռանկարներով։

Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ անդամ է, Հայաստանի անմիջական հարևան Իրանը՝ նույնպես, Ադրբեջանն ու Թուրքիան հայտ են ներկայացրել։ Վրաստանը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները, մեր պոտենցիալ աջակից խոշոր պետությունները, որոնց հետ կարող ենք անել լուրջ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային ծրագրեր, ԲՐԻԿՍԻ անդամ են՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Շատ շուտով Հայաստանը կարող է ոչ թե պարզապես սահմանակից լինել ԲՐԻԿՍ-ին, այլ՝ շրջապատված ԲՐԻԿՍ-ով։

Ե´վ լոգիստիկ հնարավորությունների, և´ նոր խոշոր ենթակառուցվածքների ստեղծման, և´ անվտանգության ու կովկասյան նոր ճարտարապետության, և´ նոր դաշնակիցների ձեռքբերման , և´ ֆինանսական աղբյուրների ձեռքբերման տեսակետից ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է։
 
ԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում և չի սպասում, ԵՄ հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի որևէ հեռանկար, և այս պայմաններում ՀՀ իշխանություններն ընտրել են սովորական պոպուլիզմի ու պետական ավանտյուրիզմի ճանապարհը։
Հակադիր դաշտի խնդիրը ոչ թե իշխանություններին հարցեր տալն է, կամ ծաղրելը, այլ՝ ժողովրդին այլ բան առաջարկելը, այլ տեսլականով ներկայանալը։ Քաղաքական ֆորմալ կուսակցություններից սպասելիքը քիչ է։

Սա ավելի շատ վերաբերում է հասարակական միավորներին, հրապարակային գործիչներին, ովքեր պատրաստվում են ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որը լինելու է ընտրություն՝ Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին։ Այդ թատերական-ընտրական միջոցառումը պետք է վերածել հստակ ընտրության՝ արկածախնդրության և սոլիդության միջև։

Ինչո՞ւ հետևենք նրա օրակարգին, ով երկիրը տանում է անկայունության։ Ինչո՞ւ մենք, ապագայի քաղաքական և հանրային միավորներով չնախաձեռնենք այլ հանրաքվե(ԲՐԻԿՍ-ի անդամակցության) և հասարակության հետ չմտնենք առարկայական երկխոսության մեջ։
 
Իրականում, Հայաստանն ունի ԵՄ հետ գրագետ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ։ Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են Արևմուտքում, ԵՄ-ում, և դա լավ կամուրջի, առանձնահատուկ հարաբերությունների մշտական հնարավորություն է։ Գործընկերային ու վստահելի հարաբերություններ ցանկալի է և անհրաժեշտ է զարգացնել, իսկ ավանտյուրային թատրոն խաղալը միայն վնաս է նույն ԵՄ-ի հետ իրական գործընկերությանը։  
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք Չալաբյան