Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Ոչ մարտական պայմաններում 34 զnհ Զինված ուժերում՝ 11 ամսվա ընթացքում

Հասարակություն

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2024 թվականի 11 ամիսների ընթացքում բանակում գրանցվել է ոչ մարտական պայմաններում մահվան 34 դեպք: Չնայած այս թիվը հանրությանը խիստ մեծ է թվում, ՊՆ-ից հակադարձում են՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ բանակում մահվան դեպքերը էապես նվազել են։

Նշենք, որ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող։ 

Այնուամենայնիվ, վերլուծաբանները պնդում են՝ 2024-ին ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը փաստում են՝ բանակում ամենաթողություն է, բարոյահոգեբանական վատ վիճակ։ 

«Սա նշանակում է, որ միջանձնային վեճերը, կոնֆլիկտներն ու խնդիրները շարունակում են բանակում ակտուալ մնալ։ Ու հասկանալի չէ՝ ինչ է արվում այդ խնդիրները լուծելու համար։ Այդ, որ ասում են՝ նվազել են դեպքերը, այն էլ կրկնակի, ինչո՞ւ հաշվի չի առնվում հանգամանքը, որ միայն 15 զոհ Ազատի զինվորական կացարանում ունեցանք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Հակադարձելով՝  ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նշել է, որ, երբ վիճակագրություն է ներկայացվում հանրությանը, պետք է նաև նշել,  թե դեպքերից քանիսն են ծառայողական պարտականությունների հետ կապված հանգամանքներում տեղի ունեցել, քանիսը՝ ոչ։ Հակառակ պարագայում հանրության շրջանում կարող են թյուր ընկալումներ ստեղծվել. մարդկանց կարող է թվալ, թե այդ բոլոր դեպքերը ինքնասպանություններ կամ սպանություններ են։  

«Արձանագրվել է 33 մահվան դեպք, որից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով է. սրանցից 7-ը կապված չէ ծառայության հետ»,- մանրամասնել էր Թորոսյանը հոկտեմբեր ամսին: Այդ հայտարարությունից հետո ՀՀ ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել մահացած զինվորի մարմին հայտնաբերելու վերաբերյալ: 

Նշենք, որ նոյեմբերի 13-ի դեպքով քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:

Ըստ այդմ կարող ենք եզրակացնել, որ մինչ այս պահը 34 մահվան դեպք է արձանագրվել, թեպետ տարեվերջին ակնկալվում է, որ պատկան մարմինները կհրապարակեն տարվա կտրվածքով վերջնապատկերը: 

Ներկայացնելով բանակում 2024 թվականի ընթացքում տեղի ունեցած բարեփոխումները՝ Թորոսյանը դատախազությանը հղումով նշել էր, որ ՀՀ ԶՈւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2358 դեպք՝ նախորդ տարվա 4570-ի դիմաց: Այսինքն՝ արձանագրվել է 2212-ով պակաս դեպք։ 

«Սա ևս պաշտպանական գերատեսչության և պատկան մարմինների հսկայածավալ աշխատանքի և շոշափելի արդյունքի մասին է խոսում»,- նշել էր Թորոսյանը։

Ըստ պաշտպանական գերատեսչության, բանակում ոչ մարտական կորուստները էականորեն նվազել են, այնուամենայնիվ, ամենօրյա աշխատանք է տարվում այդ կորուստները նվազագույնին հասցնելու ուղղությամբ։

«Յուրաքանչյուր նման դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերն անմիջապես մեկնում են դեպքի վայր, իրականացնում են մեծածավալ աշխատանքներ դեպքի պատճառների վերհանման, բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով»,- նշել է ՊՆ խոսնակը։

Մասնավորապես, ըստ Թորոսյանի, զորամասերում վերահսկողություն իրականացնելիս առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում «ինքնասպանությունների, ինքնախեղումների կանխարգելման արտահաստիքային խմբի աշխատանքային պլան»-ով նախատեսված աշխատանքներին, ռիսկային խմբում գտնվող զինծառայողների հետ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: 

«Հասարակությունից բանակ եկող ցանկացած մարդ քաղաքացիական կյանքից իր հետ բերում է նաև բարքեր, այդ թվում՝ արատավոր։ Իհարկե, բանակը փակ համակարգ է, որտեղ  ահռելի աշխատանք է տարվում թափանցած բարքերն արմատախիլ անելու և չեզոքացնելու համար, բայց, ցավոք սրտի, իսպառ բացառել դրանք երբեմն չի հաջողվում։ Հանուն արդարության պետք է նաև ընդգծենք, որ երբ խոսում ենք դեպք-պատահարների մասին, պետք է խոսենք նաև այն բազմաթիվ իրավիճակների մասին, որոնք աշխատանքի արդյունքում հաջող են հանգուցալուծվել և չեն վերածվել դեպք-պատահարի»,- նկատեց Թորոսյանը։

Նարե Գնունի


Հետևեք մեզ՝ այստեղ

Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու