Հայերեն
Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի 

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին

Հասարակություն

Առաջիկա 2025թ.-ին մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ օրենքով սահմանված կարգով, իրենց եկամուտների մասով դառնում են պարտադիր հայտարարատուներ, որի հետ կապված ստորև մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները: Մինչև այս մանրամասներին անդրադառնալը պետք է ասել, որ ակնհայտ է, որ այդ հայտարարագրման գործընթացին մենք գնալու ենք բավականին անպատրաստ: Այն ունի և՛ տեխնիկական խնդիր, և՛ սոցիալական կոնտեքստ: Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ շատերը էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին չեն տիրապետելու, սա մեկ: Եվ երկրորդ, դա առաջացնելու է որոշակի կոնկրետ ծառայություններից օգտվելու պահանջ, և դա բերելու է նաև լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Այս ամենով հանդերձ բնականաբար կա նաև իրազեկվածության կամ մեթոդական աջակցության խնդիր, թե որն է կոչվում եկամուտ: Կարծում եմ հազարավոր մարդիկ ունենալու են խիստ դժվարություններ: Դրա մասին է վկայում նաև այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հայտարարատու էին արդեն 2024թ.-ին ըստ էության մինչ օրս չեն ներկայացրել իրենց հայտարարգրերը, և դրա հետևանքով առաջանալու են լրացուցիչ տուգանքներ:

Հասկանալի է, որ տարբեր փուլերում տարբեր երկրներ անցել են ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման ռեժիմի, սակայն դա իրականացվել է բավականին երկար ժամանակահատվածում նախապատրաստվելու դեպքում: Պետական մակարդակով մեր բնակչությանը հասու չէ նաև, թե ինչը պետք է հայտարարագրվի, օրինակ եթե դրանք եկամուտներն են, ապա, թե որոնք են համարվում եկամուտներ: Փաստորեն այս հայտարարագրման գործընթացը վերաբերվելու է առնվազն 700,000 վարձու աշխատողներին և 100,000 հարկ վճարողներին: Այսպես ՀՀ-ում 2023-2025թթ.-ի ընթացքում ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում ՝ բացառապես ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների) պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից ստացված բոլոր եկամուտները ներկայացնելով հայտարարագիր:

Համաձայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարագրման ուղեցույցի հայտարարագիր ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տվյալ տարում որևէ եկամուտ չի ստացել։

Բացի եկամուտների հայտարարագրումից, հայտարարագրի ներկայացումը հնարավորություն է տալու ֆիզիկական անձանց որոշակի դեպքերում ստանալ սոցիալական կրեդիտներ (հարկի վերադարձ) կրթության և առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերի (սոցիալական ծախսերի) մասով: Ֆիզիկական անձի կողմից հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով և ինքնուրույն լրացվում ֆիզիկական անձի կողմից:

Եկամուտ է համարվում ՝

→ Աշխատավարձը:

→ Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից ստացվող եկամուտը:

→ Ռոյալթին:

→ Շահաբաժինը:

→ Տոկոսը:

→ Վարձակալական վճարը:

ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵՎ ՎՃԱՐԵՆ ՀԱՐԿԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

Հայտարարագրեր կարող են ներկայացվել նաև պարզեցված հաշվարկով: Այս դեպքում ֆիզիկական անձը (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն) հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացնում, եթե ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալը ազատված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից և այն ֆիզիկական անձին վճարում է՝

→ աշխատավարձ,

→ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ:

Ներկայացման ժամկետներ

Ֆիզիկական անձը պարզեցված հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)

1. Ֆիզիկական անձն եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում, եթե .

→ Վճարվել են այլ եկամուտներ, որոնք չեն ներառվում (չեն լրացվում) պարզեցված հաշվարկում.

→ Ֆիզիկական անձին եկամուտ վճարող հարկային գործակալը օրենսդրությանը համապատասխան ազատված է հարկի հաշվարկման (պահման), պետական բյուջե վճարման պարտավորությունից: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ՝
 ֆիզիկական անձին վճարվող եկամուտը՝ մրցույթում ստացվող իրային մրցանակ է:
 ֆիզիկական անձին վճարվում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտ:

→ ֆիզիկական անձը եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից։

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Ֆիզիկական անձը հաշվարկ (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ , ընդ որում 2024 թվականի հաշվետու տարվա համար, եթե՝
 2024թ.-ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.

2024թ.-ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).

 2024թ.ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն./չի վերաբերվում բանկային վարկերին/

 2023թ.ի համար հանդիսացել է հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

Չներկայացնելու դեպքում առաջացող հետևանքները

Այսպես պարզեցված պաշվարկը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ 10.000 դրամից մինչև 20.000. դրամի չափով:

Հաշվարկը (Հայտարարագիրի) դեպքում կիրառվում է նախազգուշացում, որի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`

→ 50.000 դրամի չափով, եթե ֆիզիկական անձը՝
 հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է դրան նախորդող տարվա արդյունքներով 1 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).

 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հանդիսացել է իրական շահառու.
 հաշվետու տարվա ընթացքում ստացել է 20 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառություն.

→ 5000 դրամ ՝ այլ ֆիզիկական անձանց համար, եթե ֆիզիկական անձը ներառված է վերը նշված կետերով սահմանված մեկից ավելի դեպքերում, ապա նրա նկատմամբ կիրառվում է այդ դեպքերի համար նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը: Եթե տուգանքների նշանակումից հետո` 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի ներկայացնում հաշվարկը (հայտարարագիրը), ապա այդ անձի նկատմամբ նշանակած տուգանքը կրկնապատկվում է:

Եկամտային հարկի ինքնուրույն հաշվարկման (վճարման) պարտավորություն կրող անձի կողմից եկամտային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետնանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը հաշվարկվում է ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ` հարկի վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի՝ բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Միաժամանակ, չկատարված եկամտային հարկի պարտավորության չափը , ներառյալ` տույժերը) 1,5 մլն. դրամ կամ ավելի կազմելու դեպքում, հարկային մարմնի կողմից, օրենսգրքով սահմանված կարգով, հարկ վճարողի գույքի վրա կարող է կիրառվել արգելանք:

Այսպիսով, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը բնակչության տարբեր շերտերի և տասնյակ հազարավոր, հատկապես մարզերում բնակվող մեր համաքաղաքացիների մոտ առաջացնելու է ընդհանուր, ֆինանսական, տեխնիկական և այլ բնույթի ամենատարբեր դժվարություններ: Այսպես միայն էլեկտրոնային ստորագրության համար գրանցվելը և դրա կիրառությունը, հատկապես բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար լուրջ դժվարություն կարող է առաջացնել:

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԵրբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Այն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԻ՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա