Հայերեն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» 

Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտ կանուխ, մի պահ շեղվելով իր բանտային կյանքի հիշողություններից, Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Արցախի հիմնախնդրի բովանդակության մասին: Բացահայտ մանիպուլ յացիոն, փաստական և բովանդակային կեղծումներով լի գրառում:
 
«1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
 
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,-գրել է նա:
 
 
Սկսենք այս ոչ երկար գրառման մեջ Փաշինյանի թույլ տված փաստական, մեղմ ասած, սխալներից: Առաջինը՝ «բանակցային գործընթացը» ոչ թե մեկնարկել է 1994 թ. հրադադարից հետո, այլ դեռևս 1991 թվականին՝ ՌԴ և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ, և իր որոշակի արտացոլումն է ստացել նշված թվականի սեպտեմբերի 23ին Ժելեզնովոդսկում ԼՂԻՄ-ի հարցով ստորագրված ռուս-ղազախական ծրագրում:
 
Երկրորդը՝ եթե նույնիսկ «բանակցային գործընթացի» հիմք վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ապա էլի Փաշինյանը սխալ է, երբ հրադադարի կնքումն է համարում բանակցային գործընթացի մեկնարկը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին:
 
Երրորդը՝ 1994 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն իսկ հենց բանակցային գործընթացի որոշակի հետևանք է, այլ ոչ թե «բանակցային գործընթացի» մեկնարկ, ինչպես թյուրիմացաբար կարծում է (կամ՝ գիտակցաբար խեղաթյուրում է) Նիկոլ Փաշինյանը՝ դրանով մոլորեցնելով նաև այլոց:
 
Չորրորդը՝ կոնկրետ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է «Բիշքեկյան արձանագրության» հիման վրա, մայիսի 4-5-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ Ռուսաստանի միջնորդական առանցքային դերակատարմամբ: Բանակցություններ, որոնց լիիրավ մասնակիցներն են եղել չճանաչված ԼՂՀ ներկայացուցիչները, որոնք նմանապես ստորագրել են հրադադարի փաստաթուղթը:
 
Սա՝ ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման մեջ առկա փաստական կոպիտ սխալներին (կրկնում ենք՝ մեղմ ասած): Սահուն անցնենք Փաշինյանի բացահայտ ստերին՝ շարունակելով մեր վերջին դիտողությունից: Հինգերորդը՝ եթե (ինչպես Փաշինյանն է պնդում) «հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ապա ադրբեջանական ագրեսիային դիմագրաված ու հաղթանակած Արցախի հաղթանակած ներկայացուցիչները կմասնակցեի՞ն նման «բանակցության», կստորագրեի՞ն նման թուղթ, ու, առհասարակ, եթե «Ադրբեջանի կազմ վերադառնալն» էր բովանդակությունը, էլ որպես ո՞վ կամ որպես ի՞նչ էին հրադադարի փաստաթուղթն ստորագրում նաև ԼՂՀ ներկայացուցիչները:
 
Գանք 1994-2018 թթ. բանակցային գործընթացին: Այստեղ ևս Փաշինյանի ստախոսությունն այնքան ակնհայտ է, որ դա վայրկենապես է հերքվում:
 
Նախ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային ամբողջ գործընթացում հայկական կողմերի ելակետային ու անսակարկելի մոտեցումը եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը, տվյալ դեպքում՝ այդ իրավունքի փաստացի (դե ֆակտո) իրացումը իրավական առումով (դե յուրե) ամրագրելը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
 
Բացի այդ, «բանակցային գործընթացում» հատկապես 1998-ից հետո հայկական կողմերի համար չէր կարող լինել ու չի եղել այդպիսի «բովանդակություն», որի իմաստը... Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Ախր, բանակցված տարբերակների բովանդակություններն էլ վաղուց հրապարակված են ու հանրահայտ: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «Մադրիդյան սկզբունքները», որոնց վրա էլ խարսխված էր բանակցային գործընթացը, մինչև իշխանության չեկավ Փաշինյանն ու չսկսեց վերելակներում ու գաղտնի բանագնացների միջոցով «բանակցել» իր «զրոյական կետից»՝ ժողովրդից թաքուն ու ժողովրդի թիկունքում: Այո, «մադրիդյան սկզբունքներում» նշվում էր նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին», բայց նախ՝ միայն այդ շրջանների, հետո՝ սահմանվում էր «Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Արցախին կապող միջանցք», իսկ որ ամենից կարևորն է՝ «Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով», պարզ ասած՝ հանրաքվեով: Ու այս բովանդակության ո՞ր կտորն է «Լեռնային Ղարաբաղը (Արցախ բառն էլ է վախենում արտասանել, գրել) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ոչ մի կտորը, նկատենք:
 
Ու, հա, եթե բանն այնպես էր, ինչպես ստելով ներկայացնում է Փաշինյանը, ապա իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևն ինչո՞ւ էր դեռ 2016 թվականի հոկտեմբերին (Ապրիլ յան պատերազմից մի քանի ամիս անց) լացուկոծ դրել, թե՝ «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»):
 
«Բացառապես ներքաղաքականի» մասին փաշինյանական խոսույթն ընդհանրապես չենք դիտարկի, քանզի դրանով, նման շահարկումներով կարկառուն զբաղվողներից մեկը հենց ինքն է եղել թե՛ խմբագրական, թե՛ պատգամավորական, թե՛ մանավանդ վարչապետական գործունեության շրջանում:
 
Իսկ նրա դիտարկվող գրառման վերջնամասն ընդհանրապես ցինիզմի գրավոր «հուշարձան» է: Թողնենք նրան՝ իր «հայրենասիրության մոդելի» հորձանուտում, մանավանդ, որ ակտիվ օգտատերերը բավականին «նախշազարդ» մեկնաբանություններ այդ գրառման ներքո լիուբոլ արել են: Գործնականում նրա այդ «միտքը» ևս մեկ արտացոլումն է իր այն աններելի հայտարարության, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:
 
Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում, թե՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»: Բա նրա՞նց ինչու չի բացատրել: Լավ, իսկ երբ իրեն ուղիղ մեղադրում էին, որ իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի թուրքին, ինչո՞ւ էր այդպես կատաղում, բորբոքվում, սրտիկավիրակապված ձեռքով հագի շորերը պատառոտելու շարժումներ անում, թե՝ «ժողովո՜ւրդ, ես դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են... ժողովո՜ւրդ, հենց բան պայմանավորվեմ, կգամ ու ձեզ կասեմ...»:
 
Թե՞ հեղափոխական մորուսի հետ այդ ամենի հիշողությունն էլ է «սափրվել»: Հա, բայց մենք հո դեռ կանք, մենք էլ հո ընտրողական «հիշողությամբ» չենք տառապում:
 
Լավ, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը ասում ստեր, որոնք վայրկենապես են հերքվում: Իրականում շատ պարզ է ամենը. դա քարոզչական տեխնոլոգիա է. ասվում է բացահայտ սուտ՝ հաշվարկով, որ դա քննարկման առարկա դառնա, ձևավորվեն ասվածի կողմնակիցներ ու հակառակորդներ, շրջանառեն այն, ու դա հնարավորինս արծարծվի: Փաստորեն, ստացվում է, քանզի մենք էլ քննարկման առարկա դարձրեցինք: Բայց և մյուս կողմից՝ անտեսել այսքան ակնհայտ ստերն անտեսելը, դրանց չանդրադառնալն էլ բանի նման չէ...
 
Հ.Գ.- Ամենից կարևորը. հիմա ինչ էլ ասի Փաշինյանը, անջնջելի ու անբեկանելի փաստն այն է, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում (2022 թ. հոկտեմբերի 6, Պրահա), այդ ինքն է հրապարակավ ուրացել Արցախը: Սա է փաստը, իր դեպքում՝ նաև խարանը:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարուքյան