Հայերեն
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 

Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը անվտանգային, տնտեսության, տարածաշրջանային, մարզական ոլորտներին առնչվող կարևորագույն մի շարք թեմաների վերաբերյալ

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել www.168.am կայքին, որտեղ հանգամանորեն անդրադարձել է անվտանգային, տնտեսության, տարածաշրջանային, մարզական ոլորտներին առնչվող կարևորագույն մի շարք թեմաների: Հարցազրույցում ներառված կարևորագույն հատվածները ներկայացնում ենք ստորև:

Ձեռքբերումների և խնդիրների մասին

- Իհարկե, կան ոլորտներ, որտեղ ձեռքբերումներ եղել են, կան ոլորտներ, որտեղ՝ ոչ։ Բայց ամբողջական ընկալման մեջ մենք ապրում ենք բաց վերքի պայմաններում։ Լուծված չէ անվտանգության խնդիրը, մեզ էլի սպառնում են, նոր պահանջներ են դնում, Բաքվի բանտերում մենք ունենք հայեր, ընդ որում արժանի, մեր պետության համար գործ արած, կյանք դրած մարդիկ։ Անվտանգային սպառնալիքները շարունակվելու են նաև եկող տարի։ Մենք ունենք Արցախի մեր հայրենակիցների բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մարդիկ տուն-տեղ, աշխատանք, ունեցվածք կորցրած՝ փորձում են շարունակել իրենց կյանքը և ունեն մշտական աջակցության կարիք։ Մի խոսքով խնդիրները շատ են, անելիքները՝ ավելի շատ։

Ներքին հարաբերությունների մասին

- Մի բան պայմանավորվենք. ես ոչ մի միտք, ոչ մի նախադասություն չեմ ասում որպես կուսակցության ներկայացուցիչ։ Չեմ ասում՝ քաղաքական շահի կամ հեռանկարի համար։ Ես խոսում եմ որպես անհատ, որպես հայ մարդ, որպես Գագիկ Ծառուկյան։ Հայաստանն այն վիճակում չէ, որ կուսակցական կամ անձնական շահի տեսակետով ապրես։ Իրոք շատ բարդ փուլ է, ու պետք է վեր կանգնել կուսակցական կամ ցանկացած այլ նեղ պատկերացումից։

Եվ հենց այդ կարգավիճակով եմ ասում, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք այսօր, ներքին, ներհասարակական հաշտեցման խնդիրն է։ Սա ասել եմ նաև անցյալ տարի այս օրերին։ Ասում եմ նաև հիմա. մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ, բայց այսչափ իրար ատել չի կարելի։ Ես խոսում եմ ժողովրդի´ մեջ առկա բարիկադավորման մասին։ Մարդկանց միջև ներքին թշնամանքը անթույլատրելի չափերի է հասնում։ Սա լավ տեղ չի տանելու։ Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին։ Սա անթույլատրելի է։

Համահայկական միասնականության մասին

Կարևորագույն խնդիր է հայկական աշխարհի, համայն հայության միասնականության կորուստն է։ Այն, ինչով մենք հպարտանում էինք, և ինչով մենք ուժեղ էինք, այսօր չկա։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը դադարում են լինել մի ամբողջի, հայության մասնիկ։ Սա չափազանց մտահոգիչ է, և վիճակը փոխելու համար շատ մեծ գործ կա անելու։ Երբ սկսվեց Բեյրութի ռմբակոծությունը, առաջին բանը որ մտածում էի, մեր հայրենակիցների վիճակն էր։ Ես զանգեցի Արամ Առաջին կաթողիկոսին, ճշտեցի՝ ինչի՞ հրատապ կարիք կա, ի՞նչ կարող եմ անել ես մեր հայության համար։ Շատ արագ կազմակերպեցինք և ինչ հնարավոր էր արեցինք։ Ինչո՞ւ եմ սա ասում. մենք պետք է ապրենք մեկս մյուսի հոգսերով, աշխարհի ո՜ր ծայրերում լինենք՝ հայը օգնի հային, նեցուկ լինի, օգտակար լինի։ Հենց սկսենք այսպես մտածել՝ մենք կդառնանք ուժեղ և հարգված ժողովուրդ։ Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ նորից հարգի։

Հեռանկրային ծրագրերի մասին

- Ընդլայնվող ԲՐԻԿՍ-ի հետ սերտ շփումները, համագործակցությունը և ինտեգրումը ստրատեգիական առումով ամենահեռանկարայինն են Հայաստանի համար։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն այնտեղ արդեն ամեն ինչ ասում է: ԲՐԻԿՍ-ի հետ աշխատանքը մեզ համար կապահովի մեծ շուկաներ ու լոգիստիկ հնարավորություններ։ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, Իրանը՝ մեր անմիջական սահմանակիցը, Չինաստանի հետ ունենք համագործակցության անվերջ հնարավորություններ՝ խոշոր ծրագրերի իրականացման առումով, Հնդկաստանի հետ կարող ենք անել այնպիսի ծրագրեր, որոնք հիմա անում են ուրիշները, իսկ մենք բարի նախանձով ենք նայում։

Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ԲՐԻԿՍԻ անդամակցության, իսկ դա նշանակում է լրիվ նոր իրողություններ մեր տարածաշրջանում, և հարցերի լուծման նոր հնարավորություններ։ Հիմա Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, և այստեղ պետք է նաև հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրամիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր են Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք, որ առաջին հնգյակի չորս պետությունները ԲՐԻԿՍ անդամներն են, և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները՝ ի շահ մեր պետության ու նաև պետության անվտանգության ապահովման: Ճանապարհներ, նոր տրանսպորտային ուղիներ, լոգիստիկ նոր հնարավորությունների անխափան շահագործում. այս ամենը հնարավոր է այս մեծ ստրատեգիական կողմնորոշման շրջանակներում, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում: Եթե ընդամենը պարզ հայացք նետենք մեր աշխարհագրությանը, ակնհայտ կդանա, որ ՀՀ արտահանման 80%-ից ավելին կարող է իրականացվել հենց ԲՐԻԿՍ-ի քարտեզի շրջանակում։
Հասկանալի է, որ ԲՐԻԿՍ-ի հետ սերտ համագործակցությունը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում աշխարհում և մեր տարածաշրջանում:

Ես շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական հանրությունը սկսի այս թեմայի առարկայական քննարկումը։ Մեր հասարակությանը պիտի ներկայացնենք իրական հնարավորությունները, հեռանկարը, գաղափարի էությունը։ Ես ինքս պատրաստ եմ օժանդակել որակյալ քննարկումների պրոցեսին, որտեղ կլինի միտք, գաղափար, փաստ, հաշվարկ։

Տնտեսության մասին

- Ես իրական հողի վրա, գործարարների և սովորական մարդկանց հետ մշտական շփումներից գիտեմ, համակարգաստեղծ ձեռնարկությունների ցուցանիշների և խնդիրների հիման վրա գիտեմ մեր տնտեսության ներկա և դեռևս չերևացող խնդիրները, և դրանք ինձ անհանգստացնում են։

Վերջին ամիսներին կտրուկ դանդաղել է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի տեմպը:
Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մոտավորապես 14-15 հազար գործող սուբյեկտներ հայտնվում են նոր իրավիճակում, ու շատ դժվար է կանխատեսել՝ նրանք կշարունակե՞ն իրենց աշխատանքը, թե՞ կտեղափոխվեն ստվերային դաշտ, կամ՝ հարևան երկիր, կամ գուցե ընդհանրապես կփակվեն։ Իմ կարծիքով, մի շարք մասնագիտական ծառայությունների մասով այդ բարձրացմանը չի կարելի գնալ, պետք է այլ լուծումներ տալ։ Փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների ծառայություններից տասնյակ հազարավոր մարդիկ ու այլ բիզնեսներ են օգտվում: Գնաճ է լինելու ամենատարբեր ոլորտներում միաժամանակ։

Մեկ այլ խնդրի մասին. մենք ականատես եղանք դրամի կտրուկ արժեզրկմանը և հակառակ պրոցեսին, և դա՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Ենթադրաբար պետք է սպասել նոր տատանումների: Այս տատանումները ձեռնարկությունների գործունեության համար ցանկալի չեն։ Պետությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է ապահովի որոշակի կայունություն և այդ մեսիջները ժամանակին հղի, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան իրենց ռիսկերը կառավարել:

Լուրջ խնդիր է պետական պարտքի մեծացումը։ Պետական պարտքը հասել է 12,7 միլիարդ դոլարի: Մեզ նման փոքր երկիրն իրավունք չունի այդքան պետական պարտքի աճ տալու, քանի որ միայն այդ պարտքի սպասարկման գումարներն արդեն մեր պետական բյուջեի համար ահռելի ծավալներ են կազմում:

Ընդհանրապես հարց է ծագում. մենք ունե՞նք տնտեսական զարգացման մոդել, թե՞ ոչ: Սրա պատասխանը շատ կարևոր է՝ գործարար աշխարհի համար, օտարերկրյա ներդրողների համար։
Բայց ես տեսնում եմ նաև իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը՝ տրանսպորտի թանկացում, գույքահարկի մեծացում և այլն։ Լուրջ խնդիր է լինելու ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրոցեսը։ Պատրա՞ստ ենք նման ծավալուն պրոցեսի. իհարկե՝ ոչ։ Բնակչության երևի 90 տոկոսը տեղյակ էլ չի, որ հայտարարագիր պետք է լրացնի։ Ընդհանրապես ցանկացած խստացման, բարեփոխման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, հետո նոր` պահանջել, նախ ստեղծել պայմաններ, հետո նոր` վերահսկել։ Հակառակ դեպքում լավ գաղափարը ուղղակի մարդուն վատություն անելու, անելանելի դրության մեջ դնելու գործիք է դառնում։

Մարզական նվաճումների մասին

- Չեմ ուզում թվարկել մեդալների քանակը տարբեր մարզաձևերում, տարբեր տարիքային խմբերում։ Թիվն իրականում շատ մեծ է, ու մեր փոքր Հայաստանի դրոշը մշտապես բարձրանում է տարբեր երկրներում, մեր հիմնը հնչում է։ Սպորտին վերաբերող հարցին կուզեմ երկու այլ տեսանկյուններից անդրադառնալ։ Նախ՝ դա արված հսկա աշխատանք է՝ ենթակառուցվածքների, ստեղծում, մարզադպրոցների ստեղծում, մարզիչների վերապատրաստում, մարզիչների ու մարզիկների խրախուսման արդար համակարգի ներդրում և այլն։ Մի պահ պատկերացրեք՝ հայ մարզիկը ոսկե մեդալ է բերում աշխարհի առաջնությունում, ու եթե հանկարծ երկրորդ մեդալն արծաթ է լինում, մեր հասարակությունը նեղվում է։ Այդ պահին կարծես մոռացվում է, որ փոքրիկ Հայաստանն այդ առաջնություններում մրցում է հսկաների հետ՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և այլ խոշորների հետ։ Մենք արժանապատիվ մրցում ենք, հաղթում ենք։ Մենք ունենք փայլուն մարզիկներ, մարզիչներ, և դա 5-10-15 տարի կատարածի արդյունքն է։ Մյուս տեսանկյունը. երբ մեր մարզիկը, հայ մարզիկը մրցում և հաղթում է, դա ստեղծում է համահայկական միասնական ուրախության մթնոլորտ, մենք մոռանում ենք մեր անհամաձայնությունները, ուժ ենք ստանում, սկսում ենք հավատալ մեր կարողություններին։ Դա մարզիկին էլ է ուժ տալիս, մեզ բոլորիս էլ։ Օրինակ ինչպե՞ս կարող ես քեզ հզոր ու հպարտ չզգալ, երբ ընդամենը օրեր առաջ մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը: Սա համազգային հպարտության թեմա է:Աշխարհի բոլոր ծայրերից զանգեր եմ ստանում, բոլոր համայնքներից հետևում են մեր մարզիկների հաջողություններին։ Այդպես պիտի լինի բոլոր ոլորտներում, պիտի ձգտենք մեր քայլերն այնպես կառուցել, որ դրանք միավորեն հայությանը։Ես դրան իսկապես հավատում եմ։ Ինչ վերաբերում է ապագա մեդալներին ու հաջողություններին, ապա պետք է շարունակել ամեն օր աշխատել, ստեղծել, նոր մարզադպրոցներ բացել, կրթել, մարզիչներին վերապատրաստել, մարզական բժշկությունը զարգացնել, մասսայական սպորտը զարգացնել։

Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն Մանվելյան