Հայերեն
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» 

Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ

Հասարակություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Սույն նախագծերով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով այն օրական 8 ժամից 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40 ժամից 35 ժամ՝ պահպանելով միայն նվազագույն աշխատավարձը։ (Օրենքի նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8114/about)։
Ուսումնասիրելով այս օրենքի նախագծերը՝ «Մանթաշյանց» ԳՄ-ն հայտնում է իր մտահոգությունն ու անհամաձայնությունը՝ ներկայացնելով հետևյալ հիմնավորումները.

1. Ազդեցության գնահատականի բացակայություն

Նմանատիպ մեծ ազդեցություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունը պատշաճ հիմնավորման՝ Կարգավորման Ազդեցության Գնահատականի պարտադիր օրենսդրական պահանջ ունեն։ Հիմնավորումները, որոնք բերված են, մակերեսային են, չունեն քանակական վերլուծություն այս օրենսդրական նախաձեռնության ազդեցության՝ ՀՆԱ-ի, մարդկանց ներկա և ապագա եկամուտների, ընկերությունների և ոլորտների մրցունակության, հարկերի վրա։ Առանց նմանատիպ խորը վերլուծության նման օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն համոզիչ չէ, այլև հակասում է օրենսդրական և կառավարության որոշումների պահանջներին։

2. Մեթոդաբանական սխալներ համեմատության մեջ

Օրենքի նախագիծը հիմնավորվում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով, որոնք վերցված են Հայաստանի ՀՆԱ-ից էապես մեծ ունեցող երկրների օրինակներից։ Սակայն, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանին մոտ գտնվող բոլոր երկրներում (7,000–15,000 ԱՄՆ դոլար ՀՆԱ/մարդ սահմաններում), օրինակ՝ Թուրքիա, Ղազախստան, Մեքսիկա, Արգենտինա, Ուզբեկստան, Վրաստան, Պերու, Բելառուս, Չինաստան և այլն, աշխատաժամանակը շաբաթական 40-48 ժամ է և դրանից պակաս չկա։ Այսպիսով, Սոցապնախարարությունը թույլ է տվել մեթոդաբանական սխալ՝ համեմատելով անհամեմատելի երկրների տվյալներ։

3. Անհասկանալի երկարաժամկետ ազդեցություններ

Նույնիսկ զարգացած երկրներում աշխատաժամանակի կրճատման արդյունքները հստակ չեն։ Որոշ ոլորտներում փոփոխությունը տվել է դրական արդյունք, իսկ մյուսներում՝ բացասական։ Երկարաժամկետ կտրվածքով աշխատաժամերի կրճատման ազդեցությունները դեռևս չեն ուսումնասիրվել ամբողջությամբ։ Օրինակ, Շվեդիայում աշխատաժամանակի կրճատումը բացասական ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի վրա։

4. Հայաստանի աշխատաշուկայի իրական խնդիրները

Հայաստանում, որտեղ աղքատության մակարդակը կազմում է 30%, առաջնային խնդիրը աշխատակիցների ազատ ժամանակը չէ, այլ բավարար աշխատանք ունենալն ու բավարար աշխատավարձ ստանալը։ Ազատ ժամանակի ավելացումը կարող է կարևոր լինել Ֆրանսիայի կամ Շվեդիայի նման զարգացած երկրներում, սակայն Հայաստանում առաջնահերթ խնդիրներն այլ են՝ օրինակ, նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը հոգալու հնարավորությունը։

5. Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ

Աշխատաժամերի կրճատման դեպքում առաջարկվում է պահպանել միայն նվազագույն աշխատավարձը, ինչը կարող է հանգեցնել աշխատավարձերի համատարած նվազման։ Շատ կազմակերպություններ չեն կարողանա թույլ տալ պահպանել նույն աշխատավարձը՝ ավելի կարճ աշխատանքային ժամերի դեպքում։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք կպահպանեն աշխատավարձերը, ստիպված կլինեն բարձրացնել իրենց պրոդուկտի ինքնարժեքը, ինչը կհանգեցնի գնաճի՝ հատկապես ծանր հարված հասցնելով աղքատության շեմին գտնվող խմբերին։

6. Տնտեսության մրցունակության նվազում և աշխատանքի արտադրողականության հարցը

Նախարարությունը պնդում է, որ այս կարգավորումը կնպաստի աշխատանքի արտադրողականության աճին։ Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը կտրուկ աճում է և հազիվ թե այդ աճի տեմպն ավելի արագանա։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականության առումով Հայաստանի Հանրապետությունը դեռևս շատ վատ դիրքերում է՝ այլ երկրների հետ համեմատած և աշխատաժամերի կրճատումը կթուլացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը և դիմադրողականությունը, ինչն անթույլատրելի է ներկայիս մարտահրավերների համատեքստում։ Օրինակ, Թուրքիայում աշխատաժամանակը շաբաթական 45 ժամ է, Իրանում` 44, Վրաստանում, Ադրբեջանում, ԵԱՏՄ մյուս բոլոր երկրներում՝ 40 ժամ։

7. Օրենքների կիրարկում

Օրենքների կիրարկման ցածր մակարդակը, որը երևում է ներկա աշխատանքային, հարկային օրենսգրքերի, բազմաթիվ այլ օրենքների (օրինակ՝ ծխելու արգելքի օրենքի) զանգվածային խախտումներից և խիստ թերի իրագործումից, հերթական անգամ հանգեցնելու է օրինապաշտ ընկերություններին անհավասար ու անարդար մրցակցության մղելը, քանի որ օրենքները խախտող ընկերությունները, որոնք մեծամասնություն են, ստանալու են անարդար առավելություն օրենքները հարգող ընկերությունների նկատմամբ։ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի տարբեր տարիների հաշվետվությունները ցույց են տվել, որ աշխատաժամերի ու հավելավճարների խախտումներ հայտնաբերվում են ստուգվող ընկերությունների ծանրակշիռ մեծամասնության մոտ։ Առաջարկում ենք, որ Նախարարությունն իր ջանքերն ուղղի արդեն եղած օրենքների ու կարգավորումների կիրարկման մակարդակը բարձրացնելուն և պատրաստ ենք համագործակցել այդ հարցում։

Ամփոփում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական առաջարկը չունի բավարար հետազոտական կամ գիտական հիմնավորում, որը կվկայի, թե ինչու այս փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Ավելին, այս առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ կապված ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման հետ։

Բարեբախտաբար, այս առաջարկը դեռևս օրենսդրական նախագիծ չէ և գտնվում է քննարկման փուլում։ Սակայն նման անհիմն առաջարկների ներկայացումը, առանց խորքային քննարկման, կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ՝ մեծացնելով անորոշության մթնոլորտը։ Հետևաբար ցանկալի է, որ նմանատիպ նախագծերը նախապես քննարկվեն մասնագիտական և հասարակական մակարդակներում՝ որակյալ լուծումներ գտնելու նպատակով։

ԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին