Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն ակնհայտորեն արկածախնդրական նորանոր վտանգների տակ մխրճած Փաշինյանն իրեն առնվազն Թալեյրան է երևակայում: Երեկ էլ արթնացել ու հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին»: Հետո մի երկար թվարկում է, որ Հայաստանն իբր համակողմանիորեն հարաբերություններ է զարգացնում բոլորի հետ: Փաշինյանի մի նշումը մյուսից վիճելի է: Մի խոսքով, հերթական սուտուկեղծիքի «փայլատակումն» է: Հա, ու նշում է, թե՝ «առավել քան երբևէ» արտաքին հարաբերություններ է... լավացրել, կառուցել: Այո, «առավել քան երբևէ»-ն ճիշտ է, բայց այն կոնտեքստում, որ Հայաստանը դադարել է լինել արտաքին-քաղաքական սուբյեկտ և վերածվել է օբյեկտի, որ առավել քան երբևէ Հայաստանի հարաբերությունները վատացել են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, իսկ ԱՄՆ-ի կամ ԵՄ հետ ոչ թե լավացել են, այլ պարզապես հարաբերությունները վերածվել են ԱՄՆ-ի ու ԵՄ հակառուսական շահերի ու կապրիզների սպասարկման:

Նախ՝ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ: Այո, Փաշինյանի աղետային իշխանության շրջանում Իրանի հետ ՀՀ հարաբերություններն առավել քան երբևէ անհասկանալի են դարձել, Հայաստանը հետևողականորեն հրաժարվում է Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունից, վարում է Իրանի մոտ Հայաստանի նկատմամբ լարվածություն առաջացնող քաղաքականություն («երրորդ երկրների» ներգրավում և այլն):

Ասում է, թե «Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ»: Այո, շա՜տ «պրակտիկ» են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այն աստիճան, որ դրանք պրակտիկորեն մղվում են զրոյացման: Ըստ որում, Փաշինյանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընկալումը դիպուկ բնութագրվում է «գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ» ասացվածքով: Փաշինյանն ուզում է Ռուսաստանի վրա փող աշխատել, բայց մնացած ամեն ինչում հակառուսական դիրքավորվել:

Թե ինչ աստիճանի են վատացել Ռուսաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ չարժե ասել, քանի որ դրանք այս օրերին վատանալու են շատ ավելի արագընթաց: Այո, հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանը դարձրել է թշնամական՝ առավել քան երբևէ:

Փաշինյանի ջանքերով Հայաստանը թուրքական հպատակության տակ դնելը, այն է՝ Թուրքիայի քմահաճույքների ու նախապայմանների բավարարումը՝ Արևմտյան Հայաստանի ուրացում, նույնն է, թե՝ Հայոց ցեղասպանության ուրացում կամ դրա նախապատրաստումը, համարում է հարաբերություն, քիչ չէ, մի հատ էլ, թե՝ «Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված»:

Այո, Հայաստանի պետականության կազմաքանդման «բազան» արդեն լրիվ տեսանելի է: Փաշինյանը անգամ համարում է, թե իր իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններ ունի: Բոլորին է տեսանելի, որ դրանք հարաբերություններ չեն, այլ թելադրանք: Ալիևը թելադրում է, Փաշինյանն ու նրա քպականները հեզահաճորեն իրականացնում են «կիրթ ու կառուցողական» Ալիևի նվաստացուցիչ կարգադրությունները:

Չինաստանի հետ հարաբերությունները փչացրել է, փոխանակ լրիվ հակառակը լիներ: Հնդկաստանի հետ հարաբերությունները վերածվել են Հայաստան էժան ու չֆիքսված էժանագին աշխատուժի անվերահսկելի ներհոսքի:

Ու եթե ամփոփելու լինենք, մի հարցում էլ է կիրառելի «առավել քան երբևէ» ձևակերպումը. Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է