Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործիչների կառավարման ժամանակահատվածներին գնահատականներ տալու տեսանկյունից կարևոր է նաև դիտարկել, թե ինչպես են կյանքի կոչվել նրանց խոստումներն, ու ինչ դրական փոփոխություններ են կատարվել պետության համար։

Բնական է, որ իշխանության հասած մարդիկ փորձում են անդրադառնալ իրենց խոստումներին՝ ցույց տալով, թե իրենք հավատարիմ են իրենց հայտարարություններին՝ դրանով իսկ շահելով հանրային վստահությունը։ Խնդիրն այն է, թե որքանով է այդ ամենը կատարված լինում, կամ որքանով են գործիչները պարզապես ստում:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 7-րդ տարվա շեմին ու առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով։ Հասկանալի է, գլոբալ առումով ավիրումից, ձախողումից, փլուզումից զատ ոչինչ չի արվել, ուստի նա իր խոստացածների շրջանակներում, որպես կանոն, ներկայացնում է որևէ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորում։ Կամ էլ առավելագույնը նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում ինչ որ մեկերկու գույքի, գումարի, հողատարածքի հանձնումը պետությանը, որը ներկայացվում է այնպես, թե «թալանվածը ժողովրդին է վերադարձվում»։ Դեռ մի կողմ թողնենք, որ իրականում ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում, այլ ընդհակառակը, օրավուր աղքատացնում են «հպարտ քաղաքացիներին», մյուս կողմից՝ այնպիսի չնչին փաստեր է հրապարակում, որ ծիծաղից բացի այլ զգացողություն չի առաջացնում:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր խոստումներին, ապա այս հարցերում, հասկանալի է, նա լռում է. ասելիք չկա, քանզի ոչինչ չի արվել, նույնիսկ հակառակը՝ խոստացածի լրիվ հակառակն է արվել: Այդպիսի խոստումները հարյուրներով են չափվում: Փորձենք թարմացնել բոլորիս հիշողությունն ու հերթով ցույց տալ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում մոլորեցնել մարդկանց։ Այս անգամ կանդրադառնանք մեկ օրինակի, ցավոտ, ողբերգական օրինակի: Տեսեք՝ Փաշինյանը ժամանակին համոզիչ կերպով հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ընդ որում, նա ընդգծում էր, թե «բացառվում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի ու պետականությունների շահերին հակառակ կամ չհամապատասխանող ձևով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել»։ Արդյունքում այսօր Արցախում հայ չկա, որ արցախահայության շահերի հարց էլ բարձրացվի։ Ու չնայած այն հանգամանքին, որ նա անձամբ Ստեփանակերտում արցախցիների առաջ կանգնած նշում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այլ փորձում է «ապացուցել», որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ քննարկվել է միայն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը։

Ավելին, դեպքեր կան, երբ Փաշինյանը կատարել է Արցախի հետ կապված իր խոստումների լրիվ հակառակը։ Ժամանակին նա նշում էր, որ եթե հանկարծ Արցախի հարցում լուծում նախանշվի, ապա ինքը կգա ու այն ժողովրդի հետ կքննարկի։ «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ», - ընդգծում էր նա։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին հանրությունը հանկարծ մամուլից իմացավ, երբ Փաշինյանը մարդկանց կանգնեցրեց արդեն կատարված փաստի առաջ։ Իսկ դրանից հետո էլ մարդիկ անակնկալ տեղեկացան, որ Պրահայում քառակողմ հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ «հպարտ քաղաքացիների» կարծիքը ոչ ոք չէր հարցրել։

Փաշինյանի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության ճանաչումը հայկական կողմի համար միայն տնտեսական առումով, ըստ համեստ հաշվարկների, ենթադրում է մոտ 100 մլրդ դոլար գումարի կորուստ, ինչն ահռելի թիվ է։ Բայց դա միայն թիվ է, իսկ Փաշինյանի պատճառած ողբերգությունը սոսկ թվերով չի չափվում: Ընդհանրապես, քաղաքական գործիչների հիմնական գնահատականը պատմությունն է տալիս։ Ուզենք թե չուզենք՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը պատմության մեջ նշանավորվելու է նրանով, որ հենց ինքն է մեր հայրենիքի մի հատվածը, որի վրա հայերն ապրել են մշտապես, հազարամյակներ շարունակ, հանձնել թշնամուն։

Կհիշվեն նաև Արցախի հետ կապված նրա խոստումները, կհիշվեն նրա պատճառած ահռելի վնասները, իսկ ահա նրա կողմից ասֆալտապատված (ընդ որում՝ խայտառակ անորակ) ու լուսավորված մի քանի փողոցի մասին տարիներ հետո ոչինչ չի հիշվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն