Հայերեն
1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 

Սփյուռքահայության գործոնն անտեսելն անթույլատրելի է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ազգի յուրահատկություններից մեկն այն է, որ ավելի շատ հայ Սփյուռքում է ապրում, քան բուն Հայաստանում։ Իսկ Սփյուռքի առաջացումը կապվում է Հայոց ցեղասպանության հետ, երբ հազարավոր հայեր ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում։ Բայց, միևնույն ժամանակ, Սփյուռքի առկայությունը նաև մեր առավելություններից է, ու կարծես թե հայ ժողովուրդը ինչ-որ տեսանկյունից գլոբալ ժողովուրդ է։

Բնական է, որ ինչ կատարվում է Հայաստանում, նաև իր արտացոլումն է գտնում Սփյուռքում կամ էլ հակառակը։ Մյուս կողմից էլ՝ ոչ պակաս բնական է, որ առանձին հարցերում կարող է Սփյուռքի ու Հայաստանի մոտեցումների տարբերություններ նկատվեն։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ, երբ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր, Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը հիմնականում առաջ է մղվել հենց Սփյուռքի ջանքերի արդյունքում։ Ու միայն անկախանալուց հետո Հայաստանը միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Իսկ 2009 թվականին, երբ առանց նախապայմանների հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել էր, Սփյուռքում զգալի դիմադրություն էր ձևավորվել՝ դրանով պայմանավորված։ Ցեղասպանության թեման, ընդհանրապես, միշտ էլ Սփյուռքին հուզող ամենակարևոր հարցերից է եղել։ Եվ նույնիսկ այն պարագայում, երբ սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների միջև տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել, Հայոց ցեղասպանության թեմայի ու ճանաչման հետ կապված հարցերում նրանք տարաձայնությունները մի կողմ են դրել ու միավորել են իրենց ջանքերը։

Սակայն վերջին տարիներին Սփյուռքի զգայնությունը բթացնելու գործընթաց է սկսվել։ Եթե նախկինում միջազգային ասպարեզում հայության գրանցած հաջողությունները պատճառ էին դառնում, որ սփյուռքահայերը վերադառնան իրենց ակունքներին, ապա Արցախյան պատերազմի արդյունքում գրանցված խայտառակ պարտության և միակողմանի զիջումներից հետո Սփյուռքում շատ հայեր ուղղակի հեռանում են իրենց արմատներից ու հիասթափվում Հայաստանից։ Ու սա՝ այն պարագայում, երբ նրանցից շատերն էին 2018 թվականին անվերապահ աջակցություն հայտնում իշխանափոխությանը և Փաշինյանի՝ իշխանությունը ստանձնելուն։ Այդ ժամանակ արտերկրի տարբեր քաղաքներում նույնիսկ բողոքի ցույցեր ու ակցիաներ էին կազմակերպում՝ ի պաշտպանություն Փաշինյանի «հեղափոխության»։ Տպավորություն էր, որ սփյուռահայերից շատերն իսկապես մտահոգված են Հայաստանի ապագայով ու անընդհատ կոչեր էին հնչեցնում, թե նախկինները չեն թողնում իշխանություններին աշխատել, բայց երբ Հայաստանն այսօր այդ նույն իշխանությունները շատ ծանր վիճակի են հասցրել, երբ նույնիսկ մեր պետականությանն են հակառակորդները սկսել սպառնալ ու սուվերեն միջանցք պահանջել, նրանցից շատերը, ցավոք, խոր քնի մեջ են։

Ավելին, սփյուռքահայ բազմաթիվ կանայք, որոնք, չպատկերացնելով Հայաստանում առկա իրավիճակն ու զարգացումների ուղղությունները, իրենց տներում կուշտ ու հանգիստ նստած՝ սոցցանցերում հայհոյում էին Փաշինյանի ընդդիմադիրներին, այսօր իրենց սոցցանցային առօրյայում չեն էլ ցանկանում նշել, թե ուր հասցրեցին երկիրն իրենց սիրելի իշխանությունները։

Մինչ Սփյուռքի մի զգալի հատված թմրած ու անզգայացած վիճակում է, ՀՀ իշխանությունները Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում, Ադրբեջանի հակահայկական նարատիվները բերում են մեր քննարկումների դաշտ, ցանկանում են մոռացության մատնել մեր պատմական հիշողությունը և կորսված հայրենիքի գաղափարը։ Ու Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի ու հայրենիքի մասին բարձրագոչ հայտարարություններ անող, կենացներ խմող սփյուռքահայ մեր շատ հայրենակիցների դժգոհության ձայնը չի գալիս այնպես, ինչպես պետք է։ Կարծես թե նրանց համար ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ հանգիստ ընդունում են իշխանության ներկայացուցիչներին, հարցեր տալիս, քննարկումներ ունենում այն պարագայում, որ այսքանից հետո իշխանավորներն ուղղակի պիտի փախչեին սփյուռքահայ տեսնելիս ու ամոթից գետինը մտնեին։ Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, Սփյուռքում քիչ չեն իրապես հայրենասեր, իրապես Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ, սակայն, ցավոք, նշյալներն էլ քիչ չեն: Եվ այս իրողությունը լուրջ հարցեր է առաջ բերում, որոնց շուրջ պետք է մտածել։ Միգուցե սփյուռքահայության ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու հարց կա։ Այս տեսանկյունից ահռելի գործ ունի նաև ընդդիմությունը, որը շատ դեպքերում մեծ ուշադրություն չի դարձնում Սփյուռքի գործոնին...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան